Դավիթ Իշխանյան

Արցախի քաղաքագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իշխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Դավիթ Ռուբենի Իշխանյան (դեկտեմբերի 27, 1958(1958-12-27), Աշան, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական, քաղաքական և կուսակցական գործիչ, Արցախի Ազգային Ժողովի նախագահ (2023 թվականի օգոստոսի 7-ից), Արցախի Գերագույն Խորհրդի 1-ին գումարման (1991-1995) և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ (2015-2020) և 7-րդ գումարման պատգամավոր (2020-2023)[1]։ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախյան ազատամարտի մասնակից[1]։

Դավիթ Իշխանյան
Դրոշ
Դրոշ
(9-րդ) Արցախի Ազգային Ժողովի նախագահ
Դրոշ
Դրոշ
 օգոստոսի 7, 2023
Նախորդող Արթուր Թովմասյան
Դրոշ
Դրոշ
ՀՅԴ Բյուրոյի անդամ
 մարտ, 2022
Դրոշ
Դրոշ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր
Դրոշ
Դրոշ
մարտի 31, 2020 - օգոստոսի 7, 2023
Դրոշ
Դրոշ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր
Դրոշ
Դրոշ
մայիսի 3, 2015 - 2020
Դրոշ
Դրոշ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար
մայիս, 2015 - մարտ, 2017
Դրոշ
Դրոշ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Դրոշ
Դրոշ
2015 - սեպտեմբեր, 2020
Դրոշ
Դրոշ
Մարտունու շրջանի Աշան համայնքի ղեկավար
2000 - 2005
Դրոշ
Դրոշ
Արցախի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1-ին գումարման պատգամավոր
Դրոշ
Դրոշ
դեկտեմբերի 28, 1991 - 1995
 
Կուսակցություն՝ ՀՅԴ
Կրթություն՝ Stepanakert Pedagogical Institute?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 27, 1958(1958-12-27) (65 տարեկան)
Ծննդավայր Աշան, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Արցախ
 
Պարգևներ

2023 թվականի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանը Արցախի տարածքից առևանգել է Դավիթ Իշխանյանին, և այդ պահից նա գերու կարգավիճակով պահվում է Բաքվում[2]։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1968 թվականի դեկտեմբերի 27-ին ԼՂԻՄՄարտունու շրջանի Աշան գյուղում[1]։ 1975-1985 թվականներին սովորել է Աշանի միջնակարգ դպրոցում[1]։ 1985-1992 թվականներին սովորել և ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը՝ «Պատմություն և իրավագիտություն» մասնագիտությամբ[1]։

Գործունեություն խմբագրել

1987-1989 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում[1]։ Եղել է Արցախյան ազատագրական պայքարի և կամավորական շարժման ակտիվ մասնակից[1]։ 1989 թվականին անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը[1]։ 1989-1991 թվականներին եղել է ուսանողական ջոկատի գործուն անդամ[1]։ 1991-1995 թվականներին եղել է Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի 1-ին գումարման պատգամավոր[1]՝ Մարտունու շրջանի Բերդաշենի №62 ընտրատարածքից[3]։ 1992-1995 թվականներին ծառայության է անցել Արցախի պաշտպանության բանակում, եղել Մարտունու շրջանի 28-րդ գումարտակի հրամանատար[1]։ 1995-2000 թվականներին եղել է Աշանի միջնակարգ դպրոցի տնօրեն, իսկ 2000-2005 թվականներին՝ Աշան համայնքի ղեկավար[1]։ 2007-2021 թվականներին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչն է եղել։ 2015 թվականի մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում №8 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր։ 2015 թվականի մայիսից մինչև 2017 թվականի մարտ եղել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար։ 2015-2020 թվականներին եղել է Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2020 թվականի մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր։ 2022 թվականի մարտին ընտրվել է ՀՅԴ Բյուրոյի անդամ։

2020 թվականին եղել է Արցախի նախագահի թեկնածու[4]

2023 թվականի օգոստոսի 7-ին ձայների 22 կողմ և 9 դեմ հարաբերակցությամբ, փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Արցախի Ազգային Ժողովի նախագահ[5]։

2023 թվականի հոկտեմբերի 3-ին, Արցախի նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի հետ ձերբակալվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից և տեղափոխվել Բաքու[6]։

Ամուսնացած է, ունի 3 զավակ։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 «ԴԱՎԻԹ ՌՈՒԲԵՆԻ ԻՇԽԱՆՅԱՆ». nankr.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 24-ին.
  2. «Ադրբեջшնը ձերբակալել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին և ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 6-ին.
  3. «Electing Artsakh's Parliament in 1991: Conditions and Composition». armenian.usc.edu. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. «Արցախի նախագահի՝ ՀՅԴ թեկնածու Դավիթ Իշխանյանի կենսագրական տվյալները». azatutyun.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 24-ին.
  5. «Դավիթ Իշխանյանն՝ Արցախի Ազգային ժողովի նախագահ». azatutyun.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 24-ին.
  6. «Բաքուն Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին չորս ամսով կալանավորեց». azatutyun.am. 2023 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 24-ին.
  7. ԼՂՀ նախագահի թիվ 24-Ա հրամանագիր 04.05.2012թ
  8. ԱՀ նախագահի թիվ 13-Ա հրամանագիր 16.02.2018թ.
  9. «Արժանացել են պետական բարձր պարգեւների». aparaj.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 24-ին.