Բացել գլխավոր ցանկը

Վերոնիկա Ֆելիքսովնա Զոնաբենդ (ռուս.՝ Вероника Феликсовна Зонабенд, փետրվարի 8, 1967, Ժուկովսկի, Մոսկվայի մարզ), հասարակական գործիչ, բարերար, UWC Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիր գործընկեր, տնօրենների խորհրդի նախագահ[1], «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կինը[2]։

Վերոնիկա Ֆելիքսովնա Զոնաբենդ
Вероника Феликсовна Зонабенд
Ծնվել էփետրվարի 8, 1967
ԾննդավայրԺուկովսկի
ԿրթությունՄոսկվայի ավիացիոն ինստիտուտ
ԱշխատանքUWC Դիլիջան դպրոցի հիմնադիր գործընկեր, տնօրենների խորհրդի նախագահ
ԱմուսինՌուբեն Վարդանյան
Պարգևներ և
մրցանակներ
Բարեկամության շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

 
Վերոնիկա Զոնաբենդը (ձախից երկրորդը) Դիլիջանի միջազգային դպրոցի բացման արարողության ժամանակ, 11 Հոկտեմբեր, 2014 թվական

ԿրթությունԽմբագրել

Վերոնիկա Զոնաբենդը ծնվել է 1967 թվականին։ 1984 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ Բարձրագույն կրթություն է ստացել Մոսկվայի ավիացիոն ինստիտուտում (ՄԱԻ)։ 1994-1995 թվականներին սովորել է Լոնդոնի Տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցում:

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

1990 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը և որպես ինժեներ աշխատանքի անցել Ռուսաստանի Ավիացիոն համակարգերի գիտահետազոտական ինստիտուտում։ 1993-1998 թվականներին աշխատել է բանկային համակարգում: 1999 թվականին զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ՝ ծրագրեր իրականացրել հյուրընկալության, կինոարտադրության բնագավառներում, համագործակցել է «Կոկո Շանել և Իգոր Ստրավինսկի» գեղարվեստական ֆիլմի համատեղ նկարահանմանը, որի ցուցադրությամբ 2009 թվականին փակվել է Կաննի կինոփառատոնը:

Վերոնիկա Զոնաբենդը UWC International ցանցի (Մեծ Բրիտանիա) և Հայաստանի Ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Նա գլխավորում է «Դասավանդիր Հայաստան» (Teach For Armenia) կրթական հիմնադրամի տնօրենների խորհուրդը։ Ամուսնու՝ Ռուբենի Վարդանյանի հետ միասին նրանք հիմնել են RVVZ և IDeA հիմնադրամները։

Վերոնիկա Զոնաբենդը զբաղվում է նաև Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի գործունեությամբ։ Հիմնադրամը բարեգործական ծրագրեր է իրականացնում Հայաստանում և Ռուսաստանում[3]։

Ռուբենի Վարդանյանի հետ համատեղ ունեն չորս երեխա[4]։

ՊարգևներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Division Hex։ «Վերոնիկա Զոնաբենդ. «Ամենակարեւորը ոչ թե հաջողակ, այլ երջանիկ լինելն է»»։ IDeA (անգլերեն)։ Վերցված է 2019-06-29 
  2. «Ով է մեծահարուստ Ռուբեն Վարդանյանի կինը. PHOTO»։ WNews.am (en-US)։ 2015-10-21։ Վերցված է 2019-06-29 
  3. Division Hex։ «Հիմնադիրները»։ IDeA (անգլերեն)։ Վերցված է 2019-06-29 
  4. «Ով է մեծահարուստ Ռուբեն Վարդանյանի կինը. PHOTO»։ WNews.am (en-US)։ 2015-10-21։ Վերցված է 2019-06-29 
  5. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ Վերցված է 2019-06-29 

Արտաքին հղումներԽմբագրել