Ադրբեջանի պետական անվտանգության ծառայություն

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikasının Dövlət Təhlükəsizliyi Xidməti), Ադրբեջանի պետական գործադիր մարմին, որն ստեղծվել է Ադրբեջանի պետական անվտանգության նախարարության հիմքի վրա[1]։ Ծառայության պետն է գեներալ-գնդապետ Մադաթ Գուլիևը[2]։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայություն
Изображение логотипа
Տեսակպետական մարմին և անվտանգության գործակալություն
Երկիր Ադրբեջան
ՀապավումDTX AR
ԱՀ ՊԱԾ
Հիմնադրվածդեկտեմբերի 14, 2015
Իրավ. կարգավիճակգործող
Գլխադասային գրասենյակԲաքու, Ադրբեջան
ՏարածաշրջանԱդրբեջան Ադրբեջանի Հանրապետություն
Ծառայության պետՄադաթ Գուլիև
Կայքdtx.gov.az

Պատմություն խմբագրել

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ստեղծվել է 2015 թվականի դեկտեմբերի 14-ին որպես Ադրբեջանի պետական անվտանգության նախարարությանը փոխարինող մարմին[3]։

2016 թվականի օգոստոսի 11-ին հաստատվել է Պետական անվտանգության ծառայության զինանշանը։ Այս քայլով Ադրբեջանի պետական անվտանգության նախարարությունը վերածվեց Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության[4]։

ՊԱԾ ակադեմիա խմբագրել

Ակադեմիան ստեղծվել է 1998 թվականի դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահի հրամանով։ Ակադեմիայի հիմնական նպատակն է պատրաստել բարձր որակավորում ունեցող պետանվտանգության աշխատակիցներ[5]։ Ակադեմիան ստեղծվել է Պետանվտանգության նախարարության ժամանակահատվածում և շարունակում է գործել նաև կառույցի ծառայության վերածվելուց հետո[6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «706 - Azərbaycan Respublikasının Dövlət Təhlükəsizliyi Xidmətinin və Azərbaycan Respublikasının Xarici Kəşfiyyat Xidmətinin yaradılması haqqında». e-qanun.az. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  2. «Назначен новый глава Службы государственной безопасности Азербайджана» (ռուսերեն). Информационное Агентство Репорт. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
  3. Официальный сайт президента Азербайджанской Республики. «Указ Президента Азербайджанской Республики o создании Службы государственной безопасности Азербайджанской Республики и Службы внешней разведки Азербайджанской Республики» (ռուսերեն). ru.president.az. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  4. «Утверждена эмблема Службы государственной безопасности Азербайджана - Kavkaznews.az». Kavkaznews.az (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  5. «Dövlət Təhlükəsizliyi Xidməti» (անգլերեն). dtx.gov.az. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  6. «Чем будет отличаться Служба государственной безопасности от МНБ?».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրբեջանի պետական անվտանգության ծառայություն» հոդվածին։