Արշավիր Դարբնի
Արշավիր Դարբնի (Արշավիր Միքայելի Մնացականյան, հունվարի 16, 1910[1], Գետաշեն, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 17, 1980[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1937 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։ Հայրը դարբին էր, որից էլ մակաբերել է Դարբնի գրական անունը։
Արշավիր Դարբնի | |
---|---|
Ծննդյան անուն | Արշավիր Միքայելի Մնացականյան |
Ծնվել է | հունվարի 16, 1910[1] |
Ծննդավայր | Գետաշեն, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 17, 1980[1] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Գետաշեն, Արցախի Հանրապետություն |
Մասնագիտություն | թարգմանիչ, դրամատուրգ, բանաստեղծ և արձակագիր |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | ՀԳՄ, Արմենֆիլմ և ՀԳՄ |
Պարգևներ | |
Արշավիր Դարբնի Վիքիքաղվածքում | |
Արշավիր Դարբնի Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Լեռնային Ղարաբաղի Գետաշեն գյուղում։ Ավարտել է Բաքվի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը, ապա սովորել Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի գրական-սցենարական ֆակուլտետում։ Երկար տարիներ աշխատել է Բաքվի հայկական դրամատիկական թատրոնում որպես գրական-գեղարվեստական բաժնի վարիչ։
Նրա անդրանիկ պիեսը՝ «Հողը ծիծաղում է» բեմադրվել է Բաքվի հայկական թատրոնում։ Հետագայում գրել է «Արծիվներ», «Դատավճիռ», «Վրեժ», «Երբ բացվում է մանուշակը» դրամաները։ Վերջին դրաման Մոսկվայում արժանացել է խրախուսական մրցանակի և բեմադրվել է Ադրբեջանի և Հայաստանի մի շարք թատրոններում։
Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Եղել է սակրավորների առանձին գումարտակի կոմիսար, դիվիզիայի թերթի խմբագրի տեղակալ։ 1948 թվականից բնակվել է Երևանում։ 1949-1950 թվականներին եղել է ՀԳՄ վարչության քարտուղար։ Աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, Հայաստանի կինոաշխատողների միությունում։ 1966-1980 թվականներին որպես խորհրդական աշխատել է Հայաստանի գրողների միությունում։
Նրա ստեղծագործությունները[2] թարգմանվել և առանձին գրքով լույս են տեսել ռուսերեն, ադրբեջաներեն, ուկրաիներեն։ Մահացել է Երևանում[3]։ Թաղված է Նուբարաշենի գերեզմանատանը[4]։
ՊարգևներԽմբագրել
Պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի, «Պատվո նշան» շքանշաններով։
ԵրկերԽմբագրել
ԳրքերԽմբագրել
- Երկեր, Երևան։ Հայաստան, 1972։
- Աղվեսը դրախտում, Երևան։ Հայաստան, 1969, 158 էջ։
- Բալիկներ և ծաղիկներ։ Երևան։ Հայպետհրատ, 1963։
- Առակներ և սատիրական ոտանավորներ։ Երևան։ Հայպետհրատ, 1959, 198 էջ։
- Առակներ։ Երևան։ Հայպետհրատ, 1955, 87 էջ։
- Рассвет в Мргашате, Ереван. Айпетрат, 195, 98 с.
- Առակներ, Երևան։ Հայպետհրատ, 1952, 76 էջ։
- Басни, Ереван: Айпетрат, 1952. 76 с.
ՄամուլԽմբագրել
- Խնձորենին։ «Գրական թերթ», 1969, № 6:
ԳրականությունԽմբագրել
- Արշավիր Դարբնի, Հեղինե Գրիգորյան, Արցախ հրատարակչություն, 1995, 43 էջ[5]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://avproduction.am/?ln=am&page=person&id=1968
- ↑ «ՀԱԱՀ -ի գիտական գրադարան քարտարան, Դարբնի, Արշավիր Միքայելի»։ koha.anau.am։ Վերցված է 2019 թ․ հունվարի 16
- ↑ Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 141
- ↑ «The memorial of Mnatsakanyan Arshavir (Արշավիր Մնացականյան Դարբնի) buried at Yerevan's Nubarashen cemetery»։ hush.am (անգլերեն)։ Վերցված է 2019 թ․ հունվարի 16
- ↑ Գրիգորյան Հեղինե (1995)։ Արշավիր Դարբնի (հայերեն)։ "Artsʻakh" hratarakchʻutʻyun
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 313)։ |