Էդգար Էլբակյան
հայ դերասան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդգար Էլբակյան (այլ կիրառումներ)
Էդգար Գևորգի Էլբակյան (մարտի 7, 1927 կամ մարտի 7, 1928[1], Թիֆլիս, ԽՍՀՄ - օգոստոսի 31, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի հայ դերասան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1961 թվական), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978 թվական), ՀԽՍՀ պետական մրցանակակիր (1979 թվական):
Էդգար Էլբակյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1927 կամ մարտի 7, 1928[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 31, 1988 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Ծնողներ | մայր՝ Լիլի Էլբակյան |
Երեխա(ներ) | Արմեն Էլբակյան |
Պարգևներ և մրցանակներ | ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և ՀԽՍՀ վաստակավոր արտիստ |
ԿինոՊոիսկ | ID 324252 |
ԿենսագրությունԽմբագրել
1950 թվականին ավարտել է Երևանի Թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1950-1961 թվականներին եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան։ 1961-1988 թվականներին՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ Էդգար Էլբակյանի անունը կրում է դրամայի և կոմեդիայի թատրոնը Երևանում։ Դերասան Արմեն Էլբակյանի հայրն է, Էդգար Էլբակյան կրտսերի և Լիլի Էլբակյանի պապը։
Դերերը կինոյումԽմբագրել
Էդգար Էլբակյանի հուշատախտակը Երևանի Ամիրյան փողոցի թիվ 8 շենքի պատին
- 1954 - Մանրուք - հանձնաժողովի անդամներ
- 1963 - Կրակ - Արամազդ
- 1970 - Ջրհորի մոտ
- 1972 - Տղամարդիկ - պատմող (հայկական տարբերակ)
- 1973 - Արշակ (ֆիլմ)
- 1974 - Համագյուղացիներ - Միրզոյան
- 1975 - Երբ գալիս է սեպտեմբերը - Լաերտ
- 1976 - Բաղդասարը բաժանվում է կնոջից - դատավոր
- 1976 - Երկունք - փախստական
- 1977 - Խոնարհվիր գալիք օրվան
- 1976 - Հուսո աստղ - Պղինձ Արթին
Պարգևներ և մրցանակներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.