Էդգար Էլբակյան Կրտսեր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Էլբակյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Էդգար Էլբակյան Կրտսեր (հունիսի 30, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 13, 2000, Հրազդան, Կոտայքի մարզ, Հայաստան), հայ դերասան, թատերական ռեժիսոր։
![]() | |
---|---|
Ծնվել է | հունիսի 30, 1982 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 13, 2000 (18 տարեկան) |
Մահվան վայր | Հրազդան, Կոտայքի մարզ, Հայաստան |
Կրթություն | Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | դերասան, թատերական ռեժիսոր |
Ծնողներ | հայր՝ Արմեն Էլբակյան, մայր՝ Աննա Էլբակյան |
Կենսագրություն Խմբագրել
Ավարտել է Եղիշե Չարենցի անվան անգլիական թեքումով միջնակարգ և Սայաթ-Նովայի անվան յոթնամյա երաժշտական դպրոցները։ 1999 թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժինը։ Խաղացել է մի շարք ներկայացումներում և կինոֆիլմերում. Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում՝ Էդգար - Ա.Աղասարյանի «Փրկեք մեր հոգիները» պիեսում, Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոնում՝ Միխո - Գ. Սունդուկյանի «Քանդած օջախում», Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում՝ պատանի Արամ - Ա.Էլբակյանիի «Ամենափրկիչ ջրհեղեղում», Արտուշ - Զ.Խալափյանի «Որտե՞ղ էիր մարդ Աստծո» կինոֆիլմում, Համազգային թատրոնում՝ Օվին - Վ.Սարոյանի «Մի գավաթ բարություն» պիեսում։ Տարբեր թատրոններում իրականացրել է մի շարք բեմադրություններ։ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրված Օ՝ Նիլլի «Սերը ծփիների տակ» ներկայացման երաժշտության հեղինակն է։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում անցկացված մրցույթում արժանացել է պատվո դիպլոմի։ Հետմահու նրան շնորհվել է նույն ինստիտուտի «Ոսկե դիմակ» մրցանակը։ Էդգար Էլբակյան Կրտսերը շուրջ հարյուր բանաստեղծությունների, թատերգությունների, պոեմների, պատմվածքների ու երգերի հեղինակ է։ 2002 թվականին լույս տեսան Էդգար Էլբակյան Կրտսերի «Գծից այն կողմ» ստեղծագործությունների ժողովածուն։
Ընտանիք Խմբագրել
- Հայրը՝ Արմեն Էլբակյան
- Մայրը՝ Աննա Էլբակյան
- Քույրը՝ Լիլի Էլբակյան։
Ֆիլմեր Խմբագրել
- 1992 - Որտե՞ղ էիր, մարդ աստծո - Արտուշ
- 2011 - Մոխրաման - ֆիլմի երաժշտություն
Գրականություն Խմբագրել
- «Գծից այն կողմ», Էդգար Էլբակյան Կրտսեր, «Զանգակ-97», 2002, 280 էջ