Քառյակ մեդիա

Հայկական մեդիա ընկերություն

Քառյակ մեդիա, Հայաստանում գործող մեդիա ընկերություն։

Քառյակ մեդիա
Տեսակմեդիա ընկերություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված2019
ԼուծարվածՓետրվարի 10, 2022
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
ՀիմնադիրԱրման Սաղաթելյան, Կարեն Բեքարյան և Սամվել Ֆարմանյան

«Քառյակ մեդիան» հայկական մեդիաընկերություն է, որը հիմնադրվել է 2019 թվականի փետրվարի 1–ին։ Ընկերության կազմի մեջ են մտնում «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, Tert.am լրատվական կայքը և «Արմնյուզ FM» ռադիոն։

«Քառյակ մեդիա» ընկերությունը հիմնադրել են քաղաքական–հասարակական գործիչներ Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը, Սամվել Ֆարմանյանն ու Միհրան Հակոբյանը։ «Քառյակ մեդիա» ընկերության գործադիր տնօրենն է Արամ Անտինյանը։

2021թ. փետրվարին ընկերությունը դադարեցրել է գործունեությունը[1]։

Առաքելություն

խմբագրել

«Քառյակ մեդիա» ընկերության առաքելությունն է երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հավաստի և օբյեկտիվ լրատվություն տրամադրել հանրությանը։

«Քառյակ մեդիան» կարևորում է հանրության շրջանում ունեցած վստահությունն ու հեղինակությունը և հավատարիմ է իր որդեգրած սկզբունքներին՝ ծառայել հանրության շահերին, չվնասել քաղաքացուն, բարձրաձայնել հասարակությանը հուզող տարաբնույթ հարցեր։

«Արմնյուզ»–ը (ArmNews TV)[2] հայկական շուրջօրյա լրատվական հեռուստաընկերություն է։ Այն ունի թվային հեռարձակում և հասանելի է Հայաստանում ու Արցախում։ Հեռուստաընկերությունն առկա է տեղական ու միջազգային կաբելային ցանցերում։ ArmNews–ի եթերը շուրջօրյա հեռարձակվում է նաև հեռուստաընկերության` Youtube–ի ալիքով։

ArmNews-ն աշխատում է 24/7 ձևաչափով՝ ամեն ժամ հեռարձակելով թարմ լրատվություն, ինչպես նաև  ուղիղ միացումներ դեպքի վայրից, կարծիքներ, վերլուծություն և հարցազրույցներ։

Պատմություն

2001 թ. հոկտեմբերի 31-ին ՀՀ-ում բացվեց առաջին հայկական լրատվական հեռուստաընկերությունը։ Armnews-ն իր հեռարձակումն սկսել է 39 դեցիմետրային հաճախականությամբ՝ երկար ժամանակ հեռարձակելով Euronews եվրոպական լրատվական հեռուստաալիքի եթերը։

Հեռուստաալիքը, 2011 թ. նորացնելով տեխնիկական բազան, անցկացված լայնածավալ ռեբրենդինգից հետո հիմնականում սկսեց ցուցադրել լրատվական ծրագրեր և սեփական արտադրության նոր հաղորդումներ։

Այդ ժամանակ հեռուստաընկերության լրատվական ծրագրերի տնօրենի պաշտոնն ստանձնեց հեռուստալրագրող Արտակ Ալեքսանյանը։ ArmNews-ի լրատվական թիմը չորս տարվա ընթացքում շուրջօրյա ռեժիմով Հայաստանում դարձավ հեռուստալրատվության լիդեր։

2012 թ. «Արմենիա» և ATV հեռուստաընկերությունների հետ մեկտեղ ArmNews-ը դարձել է PanArmenian Media Group-ի մաս։

2015 թ. փետրվարից հեռուստաընկերությունը ղեկավարել է ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանը։ Այդ շրջանում հեռուստատեսությունը, փոխելով ձևաչափը, լրատվականից դարձավ երիտասարդական լրատվական֊ժամանցային։

2019 թ. փետրվարի 1-ից ArmNews հեռուստաընկերությունն առանձնացել է PanArmenian Media Group-ից և միացել «Քառյակ մեդիա» ընկերությանը՝ դարձյալ վերադառնալով ամբողջապես լրատվական հեռուստաֆորմատին։ Նոր հոլդինգում և նորացված հեռուստաֆորմատով ArmNews հեռուստատեսության տնօրենը դարձել է հեռուստալրագրող Նարեկ Նիկողոսյանը։

«Արմնյուզ FM»[3] ռադիոկայանը հեռարձակվում է 2019 թ. ապրիլի 1-ից՝ 109.6 հաճախականության վրա, սփռվում է Երևանում ու մերձակայքում։ Ռադիոկայանի եթերացանցը ներառում է տեղեկատվական ու վերլուծական, ժամանցային, սոցիալական և ուսուցողական ուղղվածության ծրագրեր՝ միաժամանակ համալրելով եթերը բարձրորակ և պահանջարկ ունեցող երաժշտությամբ։

«Արմնյուզ FM»-ի«ArmNews Գլխավոր Էջ». www.armnews.fm. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին. շուրջօրյա հեռարձակումն առանձնանում է մշտապես թարմացվող լուրերով, ուղիղ հեռարձակումներով և միացումներով, ակտուալ մեկնաբանություններով և հարցազրույցներով։

«Արմնյուզ FM» ռադիոկայանի տնօրենն է Լիլիթ Թումանյանը։

Թերթ.am լրատվական կայք

խմբագրել

Թերթ.am–ը Հայաստանի առաջատար լրատվական կայքերից է, որն օպերատիվ կերպով լուսաբանում է Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։

Ներկայում Թերթ.am–ը Հայաստանի ամենաշատ այցելություններ, մեջբերումներ և հղումներ ունեցող լրատվական կայքերից մեկն է, որը 24/7 ձևաչափով օպերատիվ լրատվություն է տրամադրում ընթերցողին։ Կայքն ընթերցողին առաջարկում է լուրեր, ուղիղ հեռարձակումներ, հեղինակային նյութեր, հարցազրույցներ ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի փորձագետների հետ։

Պատմություն

խմբագրել

Թերթ.am-ը հիմնադրվել է 2008 թ. «Մեդիա Սթայլ» ընկերության կողմից։ 2013 թ. Թերթ.am կայքը գնել է «Թերթ էյ էմ» ՍՊԸ–ն։ 2015-ին Թերթ.am-ը դարձել է PanArmenian Media Group–ի մաս։ 2019-ին կայքն ընդգրկվել է «Քառյակ մեդիա» ընկերության կազմում։

Հիմնադրման պահից ի վեր Թերթ.am-ը դարձավ մեկն այն լրատվական կայքերից, որը Հայաստանում զարգացրեց մուլտիմեդիա ինտերնետային լրատվության ձևաչափը։

Թերթ.am–ը մշտապես հանդես է եկել որպես առաջադեմ և նորարարությունների հակված լրատվամիջոց։ 2010 թ. մայիսին Թերթ.am–ն առաջինը հայաստանյան լրատվամիջոցների շարքում ներկայացրեց կայքի շարժական (mobile) տարբերակը։ 2011 թ. մայիսին Թերթ.am–ն առաջինը հայաստանյան լրատվամիջոցների շարքում հասանելի դարձավ Անդրոիդ օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների և պլանշետների, ինչպես նաև iPhone հեռախոսների և iPad պլանշետների համար։

Դերն ու նշանակությունը

խմբագրել

Թերթ.am–ի առաքելությունն է օպերատիվ և անաչառ լրատվություն տրամադրել հանրությանը։ Թերթ.am–ի հրապարակումների շնորհիվ մեծ արձագանք են ստացել հասարակական նշանակության բազմաթիվ հարցեր, մի շարք խնդիրներ շուտափույթ լուծում են ստացել։ Այդ հրապարակումները նաև բարելավել են կարիքավոր անհատների սոցիալական պայմանները։

Մրցանակներ

խմբագրել

Հիմնադրման առաջին իսկ տարում Թերթ.am–ն ստացել է Web Award 2008 մրցանակը` լավագույն բովանդակության համար։ Հիշարժան է նաև 2011-ին Պաշտպանության նախարարության կողմից Թերթ.am–ի նախկին գլխավոր խմբագիր Գևորգ Սահակյանին տրված «Վազգեն Սարգսյան» մեդալը` ՊՆ–ի հետ համագործակցելու համար։ Թերթ.am–ի լրագրողները նաև շնորհակալագրեր և պատվոգրեր են ստացել Կառավարության և Ազգային ժողովի աշխատանքները լուսաբանելու համար։

  1. ««Քառյակ մեդիան» դադարեցնում է գործունեությունը». «Արմենպրես».
  2. «Armnews հեռուստաընկերություն» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
  3. «ArmNews Գլխավոր Էջ». www.armnews.fm. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.