Վլադիմիր Հակոբյան (պետական գործիչ)
հայ լրագրող
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Հակոբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վլադիմիր Համլետի Հակոբյան (նոյեմբերի 26, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար (2015-2018), ՀՀ վարչապետի օգնական (2018 թվականի ապրիլի 19-ից մայիսի 8-ին)։
Վլադիմիր Հակոբյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 26, 1982 (42 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | լրագրող |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն
խմբագրել- 1988-1998 թթ. սովորել և ավարտել է Երևանի թիվ 167 միջնակարգ դպրոցը։
- 1998-2003 թթ. սովորել և ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ռադիոլրագրության բաժինը։
- 2008-2009 թթ. սովորել և ավարտել է ՀՀ ԱԱԾ Գիտաուսումնական կենտրոնը։
- 2012 թ. հուլիս՝ Իրավապահ համակարգի միջազգային ակադեմիա (ILEA, ք. Բուդապեշտ)։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 2003-2005 թթ. - ծառայել է Հայաստանի զինված ուժերում՝ որպես համակարգչային կապի կենտրոնի տեխնիկ-օպերատոր։
- 2006-2015 թթ. - ծառայել է ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում՝ հասնելով գլխավոր վարչության բաժանմունքի պետի պաշտոնին։
- 2015 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար[1]։ Այդ պաշտոնից ազատվել է 2018 թվականի ապրիլի 9-ին[2]։
- 2018 թվականի ապրիլի 19-ին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական[3], իսկ նույն թվականի մայիսի 8-ին իր դիմումի համաձայն ազատվել է այդ պաշտոնից[4]։
Պարգևներ
խմբագրել- Մարտական ծառայության մեդալ (2013)[5]։
- ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2011)։
Ամուսնացած է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Վ. Հակոբյանին Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար նշանակելու մասին
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Վ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
- ↑ «ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
- ↑ «ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
- ↑ Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին
Նախորդող Արման Սաղաթելյան |
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյան 18 հուլիսի 2015 թ. - 9 ապրիլի 2018 թ. |
Հաջորդող |