Պանարմենիան Մեդիա Գրուպ

«Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ը Հայաստանի ամենամեծ մեդիա միավորումն է։ Մեդիա գրուպի կազմում են Հայաստանի ամենավարկանիշային հեռուստաընկերություններն ու ռադիոկայանները, ամենաշատ ընթերցվող օնլայն պարբերականները, ինչպես նաև Հայաստանում եզակի՝ տպագիր գունավոր շաբաթաթերթը։

Պանարմենիան Մեդիա Գրուպ
Տեսակկազմակերպություն, media conglomerate? և մեդիա ընկերություն
Ընկերության տեսակՄեդիա գրուպ
Հիմնադրված էհուլիսի 18, 2012
ՎայրԵրևան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Գլխավոր անձինքԱրմեն Արզումանյան
(տնօրեն)
ԱրտադրանքՄեդիա
ԿայքPamg.am

Պատմություն Խմբագրել

Հիմնադրվել է 2012 թ. հուլիսի 18-ին։ Այն համախմբում է մի քանի հեռուստաընկերություններ, ռադիոկայաններ և տպագիր մամուլ[1]։

Հեռուստաընկերություններ Խմբագրել

Պանարմենիան Մեդիա Գրուպ միավորման կազմում են հետևյալ հեռուստաընկերությունները՝

Ռադիոկայաններ Խմբագրել

  • Ռադիո Ջան

Ռադիո ջանը երաժշտական ռադիոկայանը հիմնադրվել է 2012 թվականին։ Ռադիոկայանի եթերացանցում են Ջան Առավոտ, Տոնդ շնորհավոր, Լրատվություն, Պրոավտո, Զանի տասնյակը հաղորդումները։ Ռադիոկայանի կարգախոսն է «Ջան ենք ասում, ջան ենք լսում»։ Ռադիոկայանն ունի iOS և Android հավելվածներ, ինչպես նաև օնլայն հեռարձակվում է պաշտոնական կայքի՝ www.radiojan.am-ի միջոցով։

  • Լավ Ռադիո

Լավ Ռադիոն երաժշտական ռադիոկայանը հիմնադրվել է 2014 թվականին։ Այն իր եթերացանցում ունի այնպիսի հաղորդումներ, ինչպիսին են ԼԱՎ Տասնյակ, Ձեր Պատվերով, ԼԱՎ Լուրեր։ Ռադիոկայանի կարգախոսն է՝ «Լավից լավը՝ չկա»։ Ռադիոկայանն ունի iOS և Android հավելվածներ, ինչպես նաև օնլայն հեռարձակվում է պաշտոնական կայքի՝ www.lavradio.net-ի միջոցով։

Առցանց մեդիա Խմբագրել

Պանարմ Փաբլիշինգ հաուս Խմբագրել

  • TV մոլ շաբաթաթերթ

Պանարմենիան մեդիա դպրոց Խմբագրել

Պանարմենիան մեդիա դպրոցը մեդիա միավորման կրթական նախագիծն է։ Այն ինտերակտիվ հարթակ է «նորեկների» և պրոֆեսիոնալների շփման համար։

 
Պանարմենիան մեդիա դպրոցի տարբերանշանը

Պատրաստվում են մեդիա ոլորտի կադրեր, որոնք հեռուստաշուկա կբերեն թարմ և նոր գաղափարներ։ Թրեյնինգներ, մաստեր-կլասեր, գործնական դասեր են անցկացնոմ հեռուստաշուկայի պահանջված մասնագետները[2]։

Ուսման տևողությունը 6 ամիս է։ Ուսումնառության հետևյալ մասնագիտություններով՝

  • Հաղորդավարական աշխատանք
  • Մոնտաժի արվեստ
  • Օպերատորություն
  • Ռեժիսուրա
  • Լրագրություն
  • Պրոդյուսերական գործ
  • Սպորտային մեկնաբան

Արտաքին հղումներ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել