Արա Սաղաթելյան
հայ լրագրող
Արա Կառլենի Սաղաթելյան (ծնվ. 21 օգոստոսի 1970 թ., ք. Երևան), հայ քաղաքական-հասարակական գործիչ, մանկավարժ, 2008-2017 թվականներին ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, 2017-2018 թվականներին՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար[1][2]։
Արա Սաղաթելյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 21, 1970 (50 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | լրագրող |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
ԿրթությունԽմբագրել
- 1987-1992 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեությունըԽմբագրել
- 1991-1992 թթ. - «Բորսային լրաբեր» թերթի գլխավոր խմբագիր։
- 1997-1999 թթ. - Մոսկվայի ժամանակակից հումանիտար ինստիտուտի Երևանի մասնաճյուղի պրոռեկտոր։
- 1999-2000 թթ. - «Հայկական ավիաուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի օգնական։
- 2001-2006 թթ. - ՀՀ Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար։
- 2003 թվականից - ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն։
- 2009 թ. հուլիսի 9-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության միջպետական համակարգող խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ[3]։
- 2017 թվականին նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար[1][2]։
Գիտամանկավարժական և հասարակական գործունեությունԽմբագրել
- 2003 թվականից - Երևանի պետական համալսարանի մանկավարժության ամբիոնի դասախոս։
- «Հայաստանյան PR ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ։
- «Կրթության զարգացում» հասարակական կազմակերպության փոխնախագահ, գիտական խորհրդի անդամ։
- Մի շարք գիտական հոդվածների հեղինակ։
- Մանկավարժական գիտությունների թեկնածու։
Պարգևներ և կոչումներԽմբագրել
- Մովսես Խորենացու մեդալ (2013)[4]
- Արդարադատության երկրորդ դասի խորհրդական։
ԸնտանիքԽմբագրել
Արա Սաղաթելյանը տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմմա Սաղաթելյանի որդին է, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանի եղբայրը, ՀՀ Նախագահի նախկին մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանի հորեղբայրը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «Արա Սաղաթելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2017-05-23
- ↑ 2,0 2,1 «Արա Սաղաթելյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար» (հայերեն)։ Վերցված է 2017-05-23
- ↑ «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov»։ www.e-gov.am (անգլերեն)։ Վերցված է 2017-05-23(չաշխատող հղում)
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2017-05-23
Նախորդող Հրայր Թովմասյան |
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյան 18 մայիսի 2017 թ. |
Հաջորդող Պաշտոնավարում է |