Արա Բերբերյան
Արա Բերբերյան (1930, մայիսի 14, Դետրոյթ - 2005, փետրվարի 21, Ֆլորիդա, ԱՄՆ[1]), հայ օպերային երգիչ, բաս։
Արա Բերբերյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Արա Բերբերյան |
Ծնվել է | 1930 մայիսի 14 Դետրոյթ ԱՄՆ Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Մահացել է | փետրվարի 21, 2005 Ֆլորիդա ԱՄՆ Բոյնտոն Բիչ, Ֆլորիդա, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ | (տարիքը 74)
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգիչ, բաս |
Երգչաձայն | բաս |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Միչիգանի համալսարան և University of Michigan Law School? |
ԿենսագրությունԽմբագրել
Նախական կրթությունն ստացել է տեղի հանրային վարժարանում։ Սովորել է Ինդիանայի Culver ռազմական ակադեմիայում։ Այնուհետև ընդունվել է Միչիգանի համալսարանը։ Համալսարանում սովորելու տարիներին հրապուրվել է խմբերգային արվեստով, մասնակցել մի շարք երգչախմբերի։ Դետրոյթում ձայնամարզման դասեր է ստացել ուսուցիչ դոկտոր Քենեֆ Ռեստերմանից, ով նպաստել է Արա Բերբերյանի արտիստական ընդունակության զարգացմանը։
Միչիգանի համալսարանում Դոկտոր Բարտոլոյի դերերգով հանդես է եկել Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայում, որից հետո ընդունվել է համալսարանի ուսանողական օպերային խումբ։ Այս ելույթը Արա Բերբերյանի անդրանիկ բեմական հաջողությունն է լինում, որն էլ հիմք է դառնում, որ նրան ընդունեն համալսարանի ուսանողական օպերային խմբի մեջ և առաջադրվում է Ֆիլադելֆիայի նվագախմբի հետ մի քանի մեներգերի կատարման համար։
1958 թվականին հրավեր է ստացել երգելու Աբրահամի դերերգը Էլզա Լադերմանի «Սառա» օպերայի հեռուստատեսային ներկայացման մեջ, որից հետո համերգային ելույթներ է ունեցել Վաշինգտոնի «Ֆիլիպս» պատկերասրահում։
1959 թվականին տեղափոխվել է Նյու Յորք և համագործակցել Նյու-Օրլեանս օպերային ընկերության հետ։
1962 թվականին Նյու-Յորքում ելույթ է ունեցել «Լինքըլն» համերգային մեծ սրահի բացման ժամանակ։ Մշտական մասնակցություն է ունեցել հայկական երեկույթներին։ 1962 թվականին ամերիկահայության մշակութային տոնին մասնակցել է հայկական երգերի կատարմամբ՝ Արամ Խաչատրյանի, Հ. Պերպերյանի, Արմեն Տիգրանյանի ստեղծագործություններով։ 1970 թվականին մենահամերգով հանդես է եկել Երևանում: 1979 թվականինից երգել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թատրոնում[2]:
ԴերերգերԽմբագրել
- Մեֆիստոֆել՝ Գունոյի «Ֆաուստ»
- Ֆիլիպ՝ Վերդիի «Դոն Կառլոս»
- Դոն Բազիլիո՝ Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»
- Սպարաֆուչիլե՝ Վերդիի «Ռիգոլետտո»
- Նիլականտա՝ Լեո Դելիբի «Լակմե»
- Թագավոր՝ Վերդիի «Աիդա»
- Աբեմելիխին՝ Քամիլ Սեն-Սանսի «Սամսոն և Դալիլա»
- Վերդիի, Բրամսի և Մոցարտի «Ռեքվիեմներ»
- Հայդնի «Աշխարհի արարումը»