Արարատ Ղարիբյան

հայ լեզվաբան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արարատ Ղարիբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղարիբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արարատ Սահակի Ղարիբյան (հունվարի 27, 1899(1899-01-27)[1][2], Դարղալու, Հայաստան[1][2] - մարտի 1, 1977(1977-03-01)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ լեզվաբան, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1972), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1954), ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամ (1960)։

Արարատ Ղարիբյան
Ծնվել էհունվարի 27, 1899(1899-01-27)[1][2]
Դարղալու, Հայաստան[1][2]
Մահացել էմարտի 1, 1977(1977-03-01)[1][2] (78 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1], Հայկական պետական մանկավարժական համալսարան[1], ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ[1] և ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան[1][2]
Գործունեության ոլորտբանասիրություն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1][2]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1927)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2] և ակադեմիկոս[1][2]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1]
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Արտաշատի շրջանի Դարղալու (այժմ՝ Այգեզարդ) գյուղում, հողագործի ընտանիքում։ 1923 թվականին ընդունվել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը և 1927 թվականին ավարտել։ 1928-1930 թվականներին սովորել է համալսարանի ասպիրանտուրայում՝ մեծ հայագետ Հրաչյա Աճառյանի ղեկավարությամբ մասնագիտանալով հայոց լեզվի պատմության ուղղությամբ։ Այնուհետև Լենինգրադում որոշ ժամանակ հետևել է ակադեմիկոս Ն. Մառի դասախոսություններին։

Դասախոսել է ԵՊՀ-ում (1929-1948), Երևանի հեռակա (1934-1954) և ռուսական (1934-1956), Թբիլիսիի (1934-1937), Բաքվի (1935-1947) և Լենինականի (1936-1948) մանկավարժական ինստիտուտներում։ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի դասախոս (1934-1937), դոցենտ (1937-1940), պրոֆեսոր (1940-77), հայոց լեզվի ամբիոնի վարիչ (1934-1960)։ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի (1943-1950, 1956-1962), հիմնարար գրադարանի (1962-1977) տնօրեն[3]։ Վախճանվել է Երևանում։

Աշխատություններ խմբագրել

Զբաղվել է հիմնականում հայոց լեզվի պատմության, հայ բարբառագիտության, հայոց լեզվի մեթոդիկայի, բառարանագրության և այլ հարակից խնդիրներով. դպրոցական դասագրքերի և ձեռնարկների հեղինակ է։ Հայ դպրոցում երկար ժամանակ օգտագործվել է նրա 5-6-րդ դասարանների համար գրված հայոց լեզվի դասագիրքը։ Ունի բազմաթիվ հոդվածներ՝ նվիրված հայերենագիտության այլևայլ հարցերի։

Ներդրումը բարբառագիտության բնագավառում խմբագրել

Հայերենի բարբառների ձևաբանական դասագրքերի մեջ ավելացրել է 4-րդ՝ ս ճյուղը։ Փորձել է յուրովի զարգացնել այս դասակարգման սկզբունքները։ Կատարել է նաև բարբառների խմբավորում՝ հնչյունաբանական սկզբունքի կիրառումով։ Նրա գրած գրքերի ու հոդվածների թիվն անցնում է 200-ից։

Իր բարբառագիտական աշխատանքը Արարատ Ղարիբյանը ծավալել է երկու ուղղությամբ՝ բարբառային նյութի վերհանումով գիտության համար հայտնի դարձող բարբառների գիտական նկարագրությամբ և կուտակված նյութի տեսական ընդհանրացմամբ ու դասդասմամբ։ Հայտնաբերել ու նկարագրել է 15 բարբառ, 6 ենթաբարբառ էլ առաջարկել է ընդունել իբրև բարբառ՝ հենվելով դրանց կառուցվածքային բնորոշ հատկանիշների վրա։ Նա զարգացրել է հայ բարբառների դասակարգման աճառյանական տեսությունը։ Նա գրել է «Հայ բարբառագիտությունը» ծավալուն աշխատությունը (1953 թ.)։

Ներդրումը բառարանագրության ասպարեզում խմբագրել

Մեծ է Արարատ Ղարիբյանի ներդրումը բառարանագրության ասպարեզում։ Հեղինակակցությամբ կազմել, նաև խմբագրել է ռուսերենի հետ առնչվող մի քանի բառարաններ։ Սակայն նրա բառարանագրական գլուխգործոցը «Ռուս-հայերեն բառարանն» է (1968 թ.), որն արժանացել է պետական մրցանակի։

Կոչումներ և պարգևներ խմբագրել

1937 թ. Արարատ Ղարիբյանը ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի, իսկ 1940-ին՝ դոկտորի գիտական աստիճան, 1947 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1960 թվականին՝ իսկական անդամ։ 1954 թ. նրան շնորհվել է գիտության վաստակավոր գործչի կոչում։ 1969 թ. պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանով։ Նա պարգևատրվել է նաև պատվոգրերով ու մեդալներով։

Երկեր խմբագրել

Խմբագիր խմբագրել

Կազմող խմբագրել

Թարգմանիչ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրեններ». Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.
  4. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Արարատ Ղարիբյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
  5. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  6. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». greenstone.flib.sci.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արարատ Ղարիբյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 30