Ալեքսանդր Մարգարյան

հայ լեզվաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալեքսանդր Սիմոնի Մարգարյան (մարտի 15, 1924(1924-03-15)[1], Քարաշեն, Զանգեզուրի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - դեկտեմբերի 17, 2001(2001-12-17) կամ 2001[2], Երևան, Հայաստան), հայ լեզվաբան, բանասիրական գիությունների դոկտոր (1967 թ.), պրոֆեսոր (1969 թ.)։

Ալեքսանդր Մարգարյան
Ծնվել էմարտի 15, 1924(1924-03-15)[1]
Քարաշեն, Զանգեզուրի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էդեկտեմբերի 17, 2001(2001-12-17) (77 տարեկան) կամ 2001[2]
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1]
Գործունեության ոլորտՀայոց լեզվի պատմություն[1]
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1949)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1] (1967)
Տիրապետում է լեզուներինհայերեն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն

խմբագրել

Ալեքսանդր Մարգարյանը 1938 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1941 թվականին՝ Գորիսի մանկավարժական ուսումնարանը, 1949 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1950 թվականից մինչև կյանքի վերջը աշխատել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնում որպես դասախոս, ապա՝ դոցենտ, 1970 թվականից՝ պրոֆեսոր։ 1953 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1967 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։

Զբաղվել է հայոց լեզվի քերականության և պատմության, հայերենի բառագիտության, բառարանագրության, հայ բարբառագիտության հարցերի ուսումնասիրությամբ։

Հրատարակել է «Արդի հայերենի կապերը» (1955 թ.), «Միքայել Նալբանդյանի լեզվագիտական գործունեությունը» (1957 թ.), «Խաչատուր Աբովյանը և աշխարհաբարը» (1958 թ.), «Հայերենի հարադիր բայերը» (1966 թ.), «Գորիսի բարբառը» (1975 թ.), «Ժամանակակից հայոց լեզու» (1990 թ., 1993 թ., 1997 թ.), «Հայոց լեզվի քերականություն. ձևաբանություն» (2004 թ.) աշխատությունները[3]։

Կազմել է Ղազար Փարպեցու «Հայոց պատմության» համաբարբառը (3 գիրք)։

Երկերի մատենագիտություն

խմբագրել
  • Մ. Նալբանդյանին վերագրվող մի հոդվածի մասին, Ե., ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1954, 82 էջ։
  • Արդի հայերենի կապերը, Ե., ԵՊՀ հրատ., 1955, 101 էջ։
  • Խ. Աբովյանը գրապայքարի հիմնադիր, Ե., Երևանի համալս. հրատ., 1956, 124 էջ։
  • Խ. Աբովյանի լեզվագիտական հայացքները, Ե., ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1956, 80 էջ։
  • Միքայել Նալբանդյանի լեզվագիտական գործունեությունը (արևելահայ գրական լեզվի պատմությունից), Ե., ԵՊՀ, 1957, 266 էջ։
  • «Զ» նախդրի բառակազմական արժեքը, Ե., ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1958, 82 էջ։
  • Հայերենի անկանոն բայերի զարգացումը, Ե., ԵՊՀ հրատ., 1961, 56 էջ։
  • Հարկադրական եղանակի առաջացման մասին (հաղորդումներ և հրապարակումներ), Ե., ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1962, 78 էջ։
  • Հարակատարն ու անցյալի հարակատարը բայական ժամանակներ են (բանավեճ և քննարկումներ), Ա. տ., Ա. հ., 1964, 192 էջ։
  • Հարադրավոր բայերի իմաստա-ոճաբանական արժեքը, Ա. տ., Ա. հ., 1965, 58 էջ։
  • Հայերենի հարադիր բայերը, Ե., Միտք, 1966, 502 էջ։
  • Армянский язык (учебник для студентов русских отделений вузов), Е., Луйс, 1970, 478 с.
  • Բարբառային բառերի մեկնություններ, Ե., Ա. հ., 1971, 222 էջ։
  • Գոյականի հոլովումների համակարգի մասին, Ե., Ա. հ., 1971, 136 էջ։
  • Բարբառային մի քանի բառերի ծագման մասին, Ե., Ա. հ., 1972, 242 էջ։
  • Բարբառային բառերի մեկնություններ, Ե., Ա. հ., 1973, 136 էջ։
  • Մի վերաճշտում, Ե., Ա. հ., 1974, 208 էջ։
  • Բարբառային բառերի մեկնություններ, Ե., Ա. հ., 1975, 192 էջ։
  • Գորիսի բարբառը, Ե., Երևանի համալսարանի հրատ., 1975, 556 էջ։
  • Բարբառային բառերի մեկնություններ, Ե., Ա. հ., 1977, 164 էջ։
  • Հայերենի դերբայների բառակազմական արժեքը, Ե., Ա. հ., 1977, 148 էջ։
  • Հայերենի հապավումները և նրանց առանձնահատկությունները, Ե., Ա. հ., 1977, 96 էջ։
  • Ռուսաց լեզուն և հայերենի հապավումները, Ե., Ա. հ., 1978, 48 էջ։
  • Հայոց լեզվի հապավումների բառարան, Ե., Հայաստան, 1979, 148 էջ։
  • Հարանունները հայերենում (հաղորդումներ), Ա. տ., Ա. հ., 1979, 102 էջ։
  • Բարբառային բառերի մեկնություններ, Ե., Ա. հ., 1980, 104 էջ։
  • Բառաքննություն, Ե., Ա. հ., 1981, 136 էջ։
  • Ֆրիկի անվան ծագման մասին, Ե., ա. հ., 1982, 88 էջ։
  • Բաղհյուսական բարդությունների իմաստաբանական կառուցվածքը, Ե., Ա. հ., 1982, 22 էջ։
  • Բաղհյուսական բարդությունների բառակազմական արժեքը, Ե., Ա. հ., 1983, 202 էջ։
  • Հայոց լեզվի հապավումները, Ե., Լույս, 1984, 168 էջ։
  • Ստուգաբանական հետախուզումներ, Ե., Ա. հ., 1985, 102 էջ։
  • Հայերենի բաղհյուսական բարդությունները (տեսություն և բառարան), Ե., ԵՊՀ հրատ., 1986, 308 էջ։
  • Ածանցավոր բառերը Եղիշեի «Վասն Վարդանաց և հայոց պատերազմին» գրքում, Ե., Ա. հ., 1987, 40 էջ։
  • Հայոց լեզվի հականիշները, Ե., Լույս, 1987, 159 էջ։
  • Հոդակապով կրկնավորները հայերենում, Ե., Ա. հ., 1987, 168 էջ։
  • Մի քանի տեղանունների ծագման մասին, Ա. տ., Ա. հ., 1988, 130 էջ։
  • Արարատ Ղարիբյան (ծննդյան 90-ամյակի առթիվ), Ա. տ., Ա. հ., 1989, 24 էջ։
  • Ժամանակակից հայոց լեզու։ Բառակազմություն, դարձվածաբանություն, բառարանագրություն (ուսումնական ձեռնարկ), Ե., ԵՊՀ հրատ., 1990, 408 էջ։
  • Հայերենի նոր ուղղագրությունը և նրա մերժման անհիմն փորձերը, Ա. տ., Ա. հ., 1991, 13 էջ։
  • Հայոց լեզվի արդի վիճակի մասին, Ա. տ., Ա. հ., 1992, 10 էջ։
  • Տեղանվանական մեկնություններ, Ա. տ., Ա. հ., 1992, 139 էջ։
  • Ժամանակակից հայոց լեզու։ Բառագիտություն (ուսումնաօժանդակ ձեռնարկ բուհերի բանասիրական ֆակուլտետների ուսանողների համար), Ե., Երևանի համալսարանի հրատ., 1993, 232 էջ։
  • Ստուգաբանական մեկնություններ, Ե., Ա. հ., 1994, 131 էջ։
  • «Աշան» բառի այլ ստուգաբանության փորձ (բանավեճ և քննարկում), Ե., Ա. հ., 1995, 74 էջ։
  • Հին հայերենի (գրաբարի) հոլովները վաղ շրջանի (V-XV դդ.) քերականների լուսաբանությամբ (բանավեճ և քննարկում), Ե., Ա. հ., 1995, 88 էջ։
  • Մանուկ Աբեղյանի հոլովական տեսությունը, Ե., Ա. հ., 1995, 226 էջ։
  • Աշխարհաբարի հոլովների ըմբռնումն ու լուսաբանությունը վաղ շրջանի քերականություններում, Ա. տ., Ա. հ., 1996, 294 էջ։
  • Ժամանակակից հայոց լեզու։ Հնչյունաբանություն (ուսումնաօժանդակ ձեռնարկ բուհերի բանասիրական ֆակուլտետի ուսանողների համար), Ե., ԵՊՀ հրատ., 1997, 248 էջ։
  • Գրաբարի հոլովները լատինաբան քերականների լուսաբանությամբ, Ա. տ., Ա. հ., 1997, 106 էջ։
  • Հոլովները ժամանակակից հայերենում, Ե., Ա. հ., 1997, 31 էջ։
  • Մանուկ Աբեղյանի հոլովական տեսության հարուցած բանավեճերի պատմությունից, Ե., Ա. հ., 1997, 27 էջ։
  • Բարբառային բառերի մեկնություններ, Ե., Ա. հ., 1998, 226 էջ։
  • Հայերեն դժվարհասկանալի բառերի բացատրական բառարան, Ե., Համալսարան, 1998, 144 էջ։
  • Հայերենի հոլովները, Ե., Երևանի համալսարանի հրատ., 2000, 200 էջ։
  • Հայոց լեզվի քերականություն։ Ձևաբանություն, Ե., Երևանի համալսարանի հրատ., 2004, 626 էջ։
  • Օտար բառերի բացատրական բառարան (շուրջ 8000 բառային միավոր), Ե., Երևանի համալսարանի հրատ., 2004, 504 էջ։ Համահեղինակներ՝ Աշոտ Հայրապետյան, Արտաշես Սարգսյան։
  • Ստուգաբանություններ (բարբառային բառերի և տեղանունների ստուգաբանություններ), Ե., ԵՊՀ հրատարակչություն, 2015, 210 էջ։
  • Նամակ խմբագրությանը, Ա. տ., Ա. հ., Ա. թ, 234 էջ։

Մամուլ

խմբագրել
  • Անխոնջ գիտնականը (Արարատ Ղարիբյան ծննդյան 70-ամյակի առթիվ)։ «Գրական թերթ», 1969, № 5:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 301.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 394։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Մարգարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 301