Արմենակ Հակոբի Սալմասլյան (դեկտեմբերի 10, 1888(1888-12-10)[1][2], Բուրսայի մարզ, Օսմանյան կայսրություն[2] - հունվարի 7, 1971(1971-01-07)[1][2], Փարիզ, Ֆրանսիա[2]), հայ մատենագետ։ Իրավաբանական գիտությունների դոկտոր (1922)։

Արմենակ Սալմասլյան
Ծնվել էդեկտեմբերի 10, 1888(1888-12-10)[1][2]
Բուրսայի մարզ, Օսմանյան կայսրություն[2]
Մահացել էհունվարի 7, 1971(1971-01-07)[1][2] (82 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա[2]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
Մասնագիտությունգիտնական
Պաշտոն(ներ)տնօրեն
Ալմա մատերՊերպերյան վարժարան (1906) և Ռոբերթ քոլեջ (1911)
Գիտական աստիճանԻրավաբանական գիտությունների դոկտոր (1922)
Տիրապետում է լեզուներինհայերեն և ֆրանսերեն

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Միխալըճ քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Կոստանդնուպոլսի Պերպերյան վարժարանում (1900-1906), ապա ուսանել ամերիկյան Ռոբերտ քոլեջում (1906 - 1911)։ 1911 թվականին մեկնել է Փարիզ, սովորել իրավաբանության համալսարանում (1911-1914 թվականներին), արժանանալով դոկտորականի։ 1920-1922 թվականներին աշխատել է որպես քարտուղար Ազգային պատվիրակությունում։ 1922-1930 թվականներին եղել է Փարիզի պարսկական պատվակալ հյուպատոսի՝ Ներսես խան Ներսեսյանի անձնական քարտուղարը։ Ֆրանսիական իրավաբանական գրասենյակում յոթ տարիներ աշխատելուց հետո, 1940–1947 թվականներին եղել է Փարիզի ազգային մատենադարանի արևելյան լեզուների բաժնի վարիչը, 1951 թվականից մինչեւ մահը՝ Նուպարյան մատենադարանի տնօրենը։ Հայագիտական հոդվածներով թղթակցել է «Բյուզանդիոն», «Երևան», «Յառաջ», «Աշխարհ», «Բազմավեպ» և այլ պարբերականների։ 1946 թվականին լույս է տեսել Սալմասլյանի «Հայկական մատենագիտություն» ֆրանսերեն աշխատությունը, որի լրացված և ճշգրտված տարբերակը հրատարակվել է Երևանում, 1969 թվականին։ Այն ներառում է հայագիտության բոլոր բնագավառներում օտար լեզուներով մինչ 1965 թվականը լույս տեսած հետազոտություններ։ 1967 թվականին Սալմասլյանը արժանացել է Երևանի Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 119.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 119