Ասսամերեն
Ասսամերեն կամ ասսամ (բենգալերեն অসমিয়া Ôxômiya), Հնդկաստանի հնդարիական ենթախմբի հնդիրանական խմբի հնդեվրոպական լեզուների թվին է պատկանում, մոտ է բենգալերենին և օրիային։ Ասսամերենը Հնդկաստանի Ասսամ նահանգի պաշտոնական լեզուն է[2]։
![]() Ցուցանակ ասսամերենով | |
Տեսակ | բնական լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | բենգալա-ասսամական լեզուներ |
Երկրներ | ![]() ![]() ![]() |
Պաշտոնական կարգավիճակ | Ասսամ |
Խոսողների քանակ | 15 300 000 մարդ (2019)[1] |
Լեզվակիրների թիվը | 15 մլն |
Դասակարգում | Հնդեվրոպական ընտանիք
|
Գրերի համակարգ | Բենգալական գիր |
IETF | as |
ԳՕՍՏ 7.75–97 | ասա 060 |
ISO 639-1 | as |
ISO 639-2 | asm |
ISO 639-3 | asm |
![]() | |
Լեզվի տարածվածությունը | |
![]() |
Աշխարհագրական տարածում և կարգավիճակ խմբագրել
Ասսամերենով խոսում են մոտավորապես 20 միլիոն մարդ։ Տարածված է հիմնականում հյուսիսարևելյան Հնդկաստանում՝ Ասսամ, Մեգհալայա, Արունաչալ Պրադեշ նահանգներում։ Ասսամերեն կրողներ են նաև Բանգլադեշում և Բութանում։ Ասսամերենով են խոսում Բրահմապուտրա գետի հովիտներում. արևմուտքում, նախկին Կուչ-Բեհար նահանգի սահմաններից մինչև արևելքի Դիբրուգարհ քաղաքը[2]։
Լեզվի կազմավորում խմբագրել
Ասսամերենի կազմավորումը սկսվում է 10-11-րդ դարերում։ Ասսամերենը մոտ է բենգալերեն և օրիյա լեզուներին։ Բոլոր երեք լեզուներն էլ առաջացել են մահաթհի լեզվից։ Էական ազդեցություն է ունեցել մահաթհի-ապաբխրանշան։ Ասսամերենը իր պատմության ընթացքում կրել է նաև Տիբեթա-Բիրմայական լեզուների և ավստրո-ասիական լեզվաընտանիքի ազդեցությունը։ 1228 թվականին ահոմների գրավումից հետո ասսամերենը մեծ թվով բառեր է փոխառել ահոմերենից (շաներեն կամ շան լեզու)։ Ասսամում վիշնայիզմի կրոնական գրականության տարածմամբ ասսամերեն լեզուն հարստացել է սանսկրիտերենի բառապաշարով։
Ասսամերեն վանկային տառերը շատ նման են բենգալերենին։ Ասսամերեն վանկային այբուբենը, որը ծագում է հին հնդկական բրահմայի գրերից, վերջնականապես ձևավորվել է 19-րդ դարի սկզբում։
Քերականություն խմբագրել
Ասսամերենը բաժանվում է երկու ճյուղի՝ արևելյան և արևմտյան։ Ասսամերենով գրված գրականությունը հիմնվել է արևելյան դիալեկտի վրա։ Ասսամերենի ժամանակակից հնչյունաբանությանը բնորոշ է սինհարմոնիզմը։ Բառակազմությունն իրականացվում է բառերի համադրությամբ, վերջածանցներով և նախածանցներով։ Գոյականները բաժանվում են 4 խմբի։ Շնչավորներին վերաբերվող բառերը սեռին համապատասխան բաժանվում են արական և իգական սեռերի, ընդհանուր սեռին վերաբերվում են այն բառերը, որոնց սեռային պատկանելության մասին չի շեշտվում[3]։
Գիր-գրականություն խմբագրել
Ասսամերենով առաջին գրական հիշատակություններ կան մ.թ. 14-րդ դարում Բուլափհնարայանա արքայի տիրապետության ժամանակ։ Ասսամերեն գրական լեզվի հիմքը դրել է Շահկարդևը (1449-1569)։ 15-րդ դարից կան ասամերենով գրված աշխատություններ բժշկության մասին, դրամատիկական ստեղծագործություններ, կրոնական բանաստեղծություններ, Մահաբհարաթայի և Ռամայանայի թարգմանություններ և պատմական վավերագրություններ[2]։
Անգլիայի գաղութատիրության շրջանում ընդմիջվում է ասսամերեն գրականության զարգացումը, քանի որ պետական լեզուն դառնում է բենգալերենը։
Ասսամերենով առաջին տպագիր գիրքը հրատարակվել է 1813 թվականին։
Գրականություն խմբագրել
- Индия, Ассамский [1]
- Бабакаев В.Д. Ассамский язык. М. – Л., 1961
- С. А. Маретина. Народы Южной Азии, М., 1963
- Medhi Kaliran, Assamese grammar and origin of the Assamese language, Gauhati, 1936։
- Kakati B., Assamese, its formation and development, Gauhati, 1941;
- Sarma G., Assame-se-English dictionary, Shillong, 1957;
- Sarma G.English-Assamese dictionary, Calcutta — Jorhat, 1957.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 2022. — ISSN 1946-9675
- ↑ 2,0 2,1 2,2 Энциклопедия Кругосвет, АССАМСКИЙ ЯЗЫК
- ↑ Бабакаев В.Д. Ассамский язык. М. – Л., 1961