Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա
Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա (գերմ.՝ Staatliche Kunstakademie Düsseldorf), գեղարվեստի ակադեմիա, ուսումնական հաստատություն Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում։
Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա | |
---|---|
Տեսակ | գեղարվեստի ակադեմիա և հասարակական համալսարան |
Հիմնադրված է | 1773 և 1762[1] |
Տնօրեն | Karl-Heinz Petzinka?[2] |
Ընդհանուր անձնակազմ | 39 մարդ (2021)[3] |
Անդամակցություն | Գերմանիայի հետազոտական ցանց[4] և Գերմանացի ռեկտորների կոնֆերանս[5] |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Դյուսելդորֆ |
Կայք | kunstakademie-duesseldorf.de(գերմ.) |
Kunstakademie Düsseldorf Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԱկադեմիան հիմնադրվել է 1773 թվականին՝ որպես 1762 թվականին Լամբերտ Կրաեի կողմից Նոյբուրգի պալատական իշխանությանը կից նկարչության դպրոցի բազայի հիման վրա ստեղծված Նկարչության, ճարտարապետության և քանդակագործության ակադեմիա։ Նապոլեոնյան պատերազմների ժամանակ ակադեմիայի հավաքածուի մեծ մասը տեղափոխվել է Մյունխեն։ Ակադեմիան արագ զարգացում է ապրել, երբ 1815 թվականին Դյուսելդորֆը միացել է Պրուսիային, և կոչվել է գեղարվեստի թագավորական ակադեմիա։ 19-րդ դարի կեսերին ակադեմիան համաշխարհային համբավ է ձեռք բերել և սկսել է ուսանողներ ընդունել տարբեր երկրներից։ Նրա կազմում ձևավորվել է Դյուսելդորֆի գեղարվեստական դպրոցը։
Ակադեմիայի ղեկավարներ
խմբագրել- 1819-1824 թթ. - Պետեր ֆոն Կորնելիուս
- 1826-1859 թթ. - Ֆրիդրիխ Վիլհելմ ֆոն Շադով
- 1924-1933 թթ. - Վալտեր Կեսբախ (գերմ.՝ Walter Kaesbach)
- 1945-1946 թթ. - Էվալդ Մատարե (գերմ.՝ Ewald Mataré)
- 1959-1965 թթ. - Հանս Շվիպերտ (գերմ.՝ Hans Schwippert)
- 1972-1981 թթ. - Նորբերտ Կրիկե (գերմ.՝ Norbert Kricke)
- 1988-2009 թթ. - Մարկուս Լյուպերց (անգլ.՝ Markus Lüpertz)
- 2009 թ. - Թոնի Քրեգ (անգլ.՝ Tony Cragg)
Հայտնի ուսանողներ և մանկավարժներ
խմբագրել- Անդրեաս Ախենբախ
- Օսվալդ Ախենբախ
- Գունար Բերգ
- Յոզեֆ Բոյս
- Առնո Բրեկեր
- Վիլհելմ Բուշ
- Ֆրիդրիխ Գեորգ Վեյչ
- Կառլ Վիմար
- Էդուարդ ֆոն Գեբխարդտ
- Գուստավ Գրեֆ
- Հենրիխ Հոֆման
- Օսկար Հոֆման
- Ուդո Ջերսկ
- Ադոլֆ Զել
- Քրիստիան Զել
- Ավգուստ Ֆրիդրիխ Զիգերտ
- Վիլհելմ Զոն
- Կառլ Ֆերդինանդ Զոն - 1833 թվականից՝ պրոֆեսոր
- Կառլ Ռուդոլֆ Զոն
- Ռիխարդ Զոն
- Մաքս Յենսեն
- Օտտո Ստրյուտցել
- Վիլհելմ Կամպհաուզեն
- Մորից Կելերհոֆեն
- Յաննիս Կունելլիս
- Էմանուել Լորցե (1816-1868) - գերմանացի և ամերիկացի նկարիչ
- Վիլհելմ Լեմբրուկ
- Օտտո Մոդերզոն
- Զիգմար Պոլկե
- Տեոդոր Ռոխոլ
- Կառլ Ռու
- Պեդեր Կապելեն Տուրման
- Լարս Հերտերվիգ - 1852 -1854 թթ.՝ ուսանող, սովորել է Հանս Գուդեի մոտ
- Տեոդոր Հոզեման
- Ալֆրեդ Հոլեր
- Անրի Ֆարնի
- Անսելմ Ֆոյերբախ
- Հուգո Ֆոգել
- Հանս Շմիտց-Վիդենբրյուկ
- Ադոլֆ Շմիտց
- Կառլ Յանսեն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ http://www.wz.de/lokales/duesseldorf/kultur/petzinka-zum-neuen-rektor-der-kunstakademie-duesseldorf-gewaehlt-1.2423294
- ↑ https://www.destatis.de/DE/Themen/Gesellschaft-Umwelt/Bildung-Forschung-Kultur/Hochschulen/Publikationen/Downloads-Hochschulen/personal-hochschulen-2110440217004.pdf?__blob=publicationFile#page=94
- ↑ https://www.dfn.de/verein/mv/mitglieder/
- ↑ https://www.hrk.de/mitglieder/mitgliedshochschulen/kunst-und-musikhochschulen/
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա» հոդվածին։ |