Առնանդամի քաղցկեղ կամ առնանդամի կարցինոմա, զարգանում է առնանդամի մաշկի կամ հյուսվածքների մեջ։ Ախտանիշները կարող են ներառել աննորմալ աճ, խոց առնանդամի մաշկի վրա, արյունահոսություն կամ գարշահոտ արտադրություն[1]։

Առնանդամի քաղցկեղ
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունուռուցքաբանություն
 Penile cancer Վիքիպահեստում

Ռիսկի գործոններն են՝ ֆիմոզը (երբ առնանդամի գլխիկի մաշկը անհնար է հետ քաշել գլխիկից), քրոնիկ բորբոքումները, ծխելը, HPV վարակը, սրածայր կանդիլոմաները, բազմաթիվ սեռական զուգընկերներ ունենալը և սեռական հարաբերության վաղ տարիքը[2]։

Risk factors include phimosis(⎘ Ֆիմոզ) (inability to retract foreskin of the penis), chronic inflammation(⎘ Բորբոքում), smoking, HPV infection(⎘ Մարդու պապիլոմավիրուս), condylomata acuminate, having multiple sexual partners, and early age of sexual intercourse.

Առնանդամի քաղցկեղի մոտ 95%-ը տափակ բջջային քաղցկեղ է։ Առնանդամի քաղցկեղի այլ տեսակներ, ինչպիսիք են Մերկել-բջջային քաղցկեղը, փոքր բջջային քաղցկեղը և մելանոման, ընդհանուր առմամբ հազվադեպ են։ 2020 թվականին այն հանդիպել է 36,000 տղամարդկանց շրջանում և 13,000-ի մահվան պատճառ է դարձել[3]։

Ախտանշաններ

խմբագրել

Առնանդամի քաղցկեղը կարող է դրսևորվել որպես կարմրություն և գրգռվածություն առնանդամի վրա[4][5]։ Առնանդամի քաղցկեղը կարող է ուղեկցվել առնանդամից արտազատուկների դուրսբերման դժվարությամբ կամ առանց դժվարության, այրման կամ քորի զգացումով միզելու ժամանակ(դիզուրիա) և առնանդամից արյունահոսությամբ[4][5]։

Ռիսկի գործոններ

խմբագրել

Ինֆեկցիաներ

խմբագրել
  • ՄԻԱՎ-դրական տղամարդկանց շրջանում առնանդամի քաղցկեղի զարգացման ռիսկը ութ անգամ ավելի մեծ է, քան ՄԻԱՎ-բացասական տղամարդկանց շրջանում[6][7]։
  • Մարդու պապիլոմավիրուսը(HPV) առնանդամի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոն է[8]։ Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC), HPV-ն պայմանավորում է ԱՄՆ-ում տարեկան ախտորոշվող առնանդամի քաղցկեղի 1570 դեպքերից մոտ 800-ը(մոտ 40%)[9][10]։ Կա HPV-ի ավելի քան 120 տեսակ[11]։
  • Սեռական գորտնուկներ, մեծացնում են առնանդամի ինվազիվ քաղցկեղի առաջացման վտանգը մոտ 3,7 անգամ։ Առնանդամի քաղցկեղով տառապող տղամարդկանց մոտ կեսը ունի նաև սեռական օրգանների գորտնուկներ, որոնք պայմանավորված են HPV-ով[12]։

Հիգիենա և վնասվածք

խմբագրել
  • Վատ հիգիենա՝ կարող է մեծացնել տղամարդկանց շրջանում առնանդամի քաղցկեղի վտանգը[13][14]։
  • Սմեգմա,սպիտակավուն նյութ, որը կարող է կուտակվել առնանդամի տակ[6][15]։ Ամերիկյան քաղցկեղի միությունը առաջարկում է, որ սմեգման կարող է քաղցկեղածին չլինել, բայց կարող է մեծացնել վտանգը՝ առաջացնելով առնանդամի գրգռում և բորբոքում[6]։
  • Բալանիտ (ծևփուկաբորբ) և առնանդամի վնասվածք՝ առնանդամի գլխիկի բորբոքումը (բալանիտ) մեծացնում է առնանդամի քաղցկեղի ռիսկը մոտ 3,1 անգամ[8]։ Այն սովորաբար առաջանում է վատ հիգիենայի, որոշ օճառների նկատմամբ ալերգիկ ռեակցիաների կամ հիմնական առողջական վիճակով հետևանքով, ինչպիսիք են ռեակտիվ արթրիտը, վարակը կամ շաքարային դիաբետը[16]։ Առնանդամի փոքր վնասվածքները և քերծվածքները մեծացնում են քաղցկեղի առաջացման ռիսկը մոտ 3,9 անգամ։
  • Ֆիմոզ․ Ֆիմոզը վիճակ է, երբ առնանդամի գլխիկի մաշկը անհնար է հետ քաշել գլխիկից։ Այն համարվում է առնանդամի քաղցկեղի զարգացման զգալի ռիսկի գործոն (հավանականության հարաբերակցությունը 38–65)[8]։ Ֆիմոզը կարող է լինել նաև առնանդամի քաղցկեղի ախտանիշ[17]։
  • Պարաֆիմոզ, իրավիճակ, երբ առնանդամի գլխիկը մերկացնելուց հետո ծայրային թլիպը հնարավոր չի լինում բերել սկզբնական վիճակի[6]։
  • Թլպատում. Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ մանուկ հասակում կատարված թլպատումը կարող է ապահովել մասնակի պաշտպանվածություն առնանդամի քաղցկեղից, բայց դա այդպես չէ, եթե կատարվել է չափահաս տարիքում[18]։ Ենթադրվում է, որ ռիսկի նվազեցումը կարող է պայմանավորված լինել ֆիմոզի ռիսկի նվազեցմամբ[6][18], այլ հնարավոր մեխանիզմները ներառում են սմեգմայի և HPV վարակի ռիսկի նվազեցում[6]։
  • Տարիք՝ Առնանդամի քաղցկեղը հազվադեպ է հանդիպում 50 տարեկանից փոքր տղամարդկանց մոտ։ Առնանդամի քաղցկեղ ախտորոշված 5 տղամարդկանցից մոտ 4-ը 55 տարեկանից բարձր են[6]։
  • Սկլերոզացված լիխեն(քարաքոս)՝ Այն մաշկի վրա սպիտակ բծեր առաջացնող հիվանդություն է և մեծացնում է առնանդամի քաղցկեղի վտանգը[13][19]։
  • Ծխախոտ՝ Ծխախոտ կիրառումը մեծացնում է առնանդամի քաղցկեղի վտանգը 1,5–6 անգամ՝ կախված ծխելու տևողությունից և գլանակների քանակից[8][13][20]։
  • Ուլտրամանուշակագույն ճառագայթ՝ պսորիազով տառապող տղամարդիկ, ովքեր բուժվել են ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ և Փսորալեն անունով հայտնի դեղամիջոցով, ունեն առնանդամի քաղցկեղի բարձր ռիսկ[6][13]։

Ախտածագում

խմբագրել

Առնանդամի քաղցկեղն առաջանում է նախնական ախտահարումներից, որոնք սովորաբար անցնում են ցածր աստիճանից բարձր չարորակության։ HPV-ով պայմանավորված առնանդամի քաղցկեղի դեպքում այդ հաջորդականությունը հետևյալն է[20]՝

  1. Թեփուկավոր հիպերպլազիա (քանակի ավելացում),
  2. Ցածր աստիճանի չարորակությամբ առնանդամի ներէպիթելային նորագոյացություն (PIN),
  3. Բարձր աստիճանի չարորակությամբ PIN քաղցկեղ(քաղցկեղ տեղում՝ Բոուենի հիվանդություն),
  4. Առնանդամի ինվազիվ քաղցկեղ։

Այնուամենայնիվ, որոշ դեպքերում ոչ դիսպլաստիկ կամ թույլ դիսպլաստիկ ախտահարումները կարող են ուղղակիորեն վերածվել քաղցկեղի։ Օրինակ՝ սրածայր կանդիլոմաները[20]։

Ախտորոշում

խմբագրել

Ուրոլոգիական պաթոլոգիայի միջազգային միությունը (ISUP) խորհուրդ է տալիս օգտագործել p16INK4A իմունային ներկանյութը՝ HPV-ի հետ կապված առնանդամի քաղցկեղի ախտորոշման և դասակարգման նպատակով[21]։

Դասակարգում

խմբագրել

Առնանդամի քաղցկեղի մոտ 95%-ը տափակ բջջային քաղցկեղն է։ Դրանք դասակարգվում են հետևյալ տեսակների[22]՝

  • հիմային(4%)
  • գորտնուկավոր(6%)
  • հիմային-գորտնուկավոր (17%)
  • բշտիկավոր (8%)
  • պապիլյար (7%)
  • խառը(7%)
  • սարկոմատոիդ կարցինոմա(1%)
  • չդասակարգված(49%)

Կարցինոմաների այլ տեսակներ հազվադեպ են և կարող են ներառել փոքր բջջային, Մերկելային, հստակ բջջային, ճարպային կամ բազալ բջջային ուռուցքներ։ Ոչ էպիթելային չարորակ նորագոյացությունները, ինչպիսիք են մելանոմաները և սարկոմաները, նույնիսկ ավելի հազվադեպ են[20]։

Ինչպես շատ չարորակ նորագոյացություններ, առնանդամի քաղցկեղը կարող է տարածվել մարմնի այլ մասերում։ Սովորաբար դա առաջնային չարորակ ուռուցք է, սկզբնական տեղը, որտեղից քաղցկեղը տարածվում է մարմնում։ Շատ ավելի քիչ հաճախ դա երկրորդական չարորակ ուռուցք է, որի դեպքում քաղցկեղը տարածվել է առնանդամի վրա այլ տեղից[23]։

Ըստ AJCC TNM ուղեցույցների T դասակարգումը առաջնային ուռուցքի համար հետևյալն է[23]՝

  • TX՝ առաջնային ուռուցքը հնարավոր չէ որոշել,
  • T0՝ առաջնային ուռուցքի նշանները բացակայում են,
  • Tis՝ նախաինվազիվ քաղցկեղ (carcinoma in situ՝ քաղցկեղ տեղում),
  • Ta՝ ոչ ինվազիվ գորտնուկանման քաղցկեղ (verrucous carcinoma),
  • T1a՝ ուռուցքը տարածվում է ենթաէպիթելային շարակցական հյուսվածքի վրա, ավշային անոթներ անցած չէ, լավ տարբերակված,
  • T1b՝ ուռուցքը տարածվում է ենթաէպիթելային շարակցական հյուսվածքի վրա, անցնում է ավշային անոթներ, վատ տարբերակված,
  • T2՝ ուռուցքը տարածվում է սպունգանման կամ փապարային մարմինների վրա,
  • T3՝ ուռուցքը տարածվում է միզուկի կամ շագանակագեղձի վրա,
  • T4՝ ուռուցքը տարածվում է շրջակա հյուսվածքների վրա,

Առնանդամի քաղցկեղի անատոմիական փուլերը կամ խմբերը հետևյալն են[23]՝

  • 0 աստիճան՝ նախաինվազիվ քաղցկեղ (carcinoma in situ՝ քաղցկեղ տեղում),
  • I աստիճան՝ ուռուցքը տարածվում է ենթաէպիթելային շարակցական հյուսվածքի վրա,
  • II աստիճան՝ վատ տարբերակված, ազդում է ավշային համակարգի վրա կամ տարածվում է այլ օրգաններ,
  • IIIա աստիճան՝ մեկ ավշային հանգույցում մետաստազ,
  • IIIբ աստիճան՝ բազմաթիվ մետաստազներ աճուկային ավշային հանգույցներում,
  • IV աստիճան՝ քաղցկեղը ներխուժել է առնանդամի հարակից կառույցներ, մետաստազներ տվել դեպի կոնքի հանգույցներ, առկա են հեռավոր մետաստազներ։

HPV դրական ուռուցքներ

խմբագրել

Մարդու պապիլոմավիրուսի տարածվածությունը առնանդամի քաղցկեղում բարձր է` մոտ 40%։ HPV16-ը գերակշռող գենոտիպն է, որը կազմում է HPV-դրական ուռուցքների մոտավորապես 63%-ը։ Գնդիկավոր/հիմային քաղցկեղների շրջանում HPV-ի տարածվածությունը կազմում է 70-100%, իսկ մյուս տեսակների շրջանում՝ մոտ 30%[20]։

Կանխարգելում

խմբագրել
  • HPV պատվաստանյութերը, ինչպիսիք են Գարդասիլը կամ Ցերվարիքսը, կարող են նվազեցնել HPV-ի և առնանդամի քաղցկեղի վտանգը[13][20]։
  • Համարվում է, որ պահպանակների կիրառումը պաշտպանում է HPV-ով պայմանավորված առնանդամի քաղցկեղից[20]։
  • Սեռական օրգանների լավ հիգիենան, որը ներառում է առնանդամի, ամորձու և թլիպի ամենօրյա լվացումը ջրով, կարող է կանխել բալանիտը և առնանդամի քաղցկեղը։ Այնուամենայնիվ, պետք է խուսափել կոպիտ բաղադրիչներով օճառներից[24]։
  • Ծխելու դադարեցումը կարող է նվազեցնել առնանդամի քաղցկեղի առաջացման վտանգը[8]։
  • Մանուկ հասակում թլպատումը կարող է մասնակի պաշտպանություն ապահովել առնանդամի քաղցկեղից։ Մի քանի հեղինակներ առաջարկել են թլպատումը որպես առնանդամի քաղցկեղի կանխարգելման հնարավոր ռազմավարություն[13][20][25]։ Այնուամենայնիվ, Ամերիկյան քաղցկեղի միությունը մատնանշում է հիվանդության հազվադեպությունը և նշում, որ ոչ Ամերիկյան մանկաբուժական ակադեմիան, ոչ էլ Կանադայի մանկաբուժության ակադեմիան խորհուրդ չեն տալիս սովորական նորածնային թլպատում կատարել[6]։
  • Ֆիմոզը կարելի է կանխարգելել՝ պահպանելով պատշաճ հիգիենա[24]։
  • Պարաֆիմոզը կարելի է կանխել՝ երկար ժամանակ ծայրային թլիպը հետ քաշված չթողնելով[24]։

Բուժում

խմբագրել

Առնանդամի քաղցկեղի բուժումը տարբեր է՝ կախված ախտորոշման պահին քաղցկեղի կլինիկական փուլից[26]։ Գոյություն ունեն առնանդամի քաղցկեղի բուժման մի քանի տարբերակներ՝ կախված փուլից։ Դրանք ներառում են վիրաբուժությունը, ճառագայթային թերապիան, քիմիաթերապիան և կենսաթերապիան։ Ամենատարածված բուժումը վիրահատության հինգ տեսակներից մեկն է.

  • Լայն տեղային հեռացում՝ ուռուցքը և շրջակա առողջ հյուսվածքները հեռացվում են
  • Միկրովիրաբուժություն՝ մանրադիտակով կատարված վիրահատությունը կիրառվում է հնարավորինս քիչ առողջ հյուսվածք հեռացնելու համար
  • Լազերային վիրաբուժություն՝ լազերային լույսն օգտագործվում է քաղցկեղային բջիջները այրելու կամ վերացնելու համար,
  • Թլպատում՝ հեռացվում է քաղցկեղային սկզբնական օջախը,
  • Ծայրատում՝ առնանդամի մասնակի կամ ամբողջական հեռացում, հնարավոր է նաև ավշային հանգույցների հետ միասին։

Ճառագայթային թերապիայի դերը ներառում է օրգան խնայող մոտեցում առնանդամի քաղցկեղի վաղ փուլերում[27]։

Կանխատեսում

խմբագրել

Հիվանդների համար կանխատեսումը կարող է զգալիորեն տատանվել՝ կախված թե որ փուլում է եղել։ Ընդհանուր առմամբ, որքան շուտ ախտորոշվի քաղցկեղը, այնքան ավելի լավ կլինի կանխատեսումը։ Առնանդամի քաղցկեղի տարբեր փուլերի 5-ամյա ընդհանուր ապրելության մակարդակը կազմում է մոտ 50%[23]։

Համաճարակաբանություն

խմբագրել

Առնանդամի քաղցկեղը զարգացած երկրներում հազվագյուտ է հանդիպում, տարեկան հիվանդացությունը տատանվում է 0.3-ից 1-ը 100000-ից, ինչը կազմում է բոլոր չարորակ նորագոյացությունների 0.4-0.6%-ը[20]։ Տարեկան հիվանդացությունը ԱՄՆ-ում մոտավորապես 1։ 100000 է[28], 1։ 250,000 Ավստրալիայում[29], իսկ Դանիայում՝ 0,82։ 100 000[30]: Միացյալ Թագավորությունում տարեկան ամենաքիչը 500 տղամարդու շրջանում առնանդամի քաղցկեղ է ախտորոշվում[12][31]։

Զարգացող երկներում առնանդամի քաղցկեղը շատ ավելի տարածված է։ Օրինակ՝ Պարագվայում, Ուրուգվայում, Ուգանդայում և Բրազիլիայում հիվանդացությունը կազմում է համապատասխանաբար 4,2, 4,4, 2,8 և 1,5–3,7 100000-ի դիմաց[8][20]։Հարավային Ամերիկայի որոշ երկրներում, Աֆրիկայում և Ասիայում քաղցկեղի այս տեսակը կազմում է տղամարդկանց չարորակ հիվանդությունների մինչև 10%-ը[20]։

1997 թվականի դրությամբ կյանքի ընթացքում հիվադացության ռիսկը գնահատվել է որպես 1։ 1437 Միացյալ Նահանգներում և 1։ 1694-ից Դանիայում[32]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Signs and Symptoms of Penile Cancer | Signs Of Penile Cancer». www.cancer.org (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. Sumedia-Online. «EAU Guidelines: Penile Cancer». Uroweb (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  3. «Penile Cancer Factsheet» (PDF). Global Cancer Observatory. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.
  4. 4,0 4,1 Turner, Bruce; Drudge-Coates, Lawrence; Henderson, Sarah (2013 թ․ մարտի 20). «Penile cancer: diagnosis, clinical features and management». Nursing Standard (անգլերեն). 27 (29): 50–57. doi:10.7748/ns2013.03.27.29.50.e6135. ISSN 0029-6570. PMID 23634501.
  5. 5,0 5,1 «Signs and Symptoms of Penile Cancer | Signs Of Penile Cancer». www.cancer.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 «What Are the Risk Factors for Penile Cancer?». www.cancer.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  7. Bleeker MC, Heideman DL, Snijders PJ, Horenblas S, Meijer CJ (2011). «Epidemiology and Etiology of Penile Cancer». Textbook of Penile Cancer. էջեր 1–11. doi:10.1007/978-1-84882-879-7_1. ISBN 978-1-84882-878-0.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Pow-Sang MR, Ferreira U, Pow-Sang JM, Nardi AC, Destefano V (2010 թ․ օգոստոս). «Epidemiology and natural history of penile cancer». Urology. 76 (2 Suppl 1): S2-6. doi:10.1016/j.urology.2010.03.003. PMID 20691882.
  9. «Penile Cancer». National Cancer Institute. 1980 թ․ հունվարի 1. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  10. HPV-Associated Penile Cancer Rates by Race and Ethnicity Centers for Disease Control and Prevention
  11. de Bravo BF, DeSoto M, Seu K (2009 թ․ ապրիլ). «HPV: Q&A». Cancer Prevention and Treatment Fund. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
  12. 12,0 12,1 «Risks and causes - Penile cancer - Cancer Research UK». cancerhelp.cancerresearchuk.org. 2017 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 Minhas S, Manseck A, Watya S, Hegarty PK (2010 թ․ օգոստոս). «Penile cancer--prevention and premalignant conditions». Urology. 76 (2 Suppl 1): S24-35. doi:10.1016/j.urology.2010.04.007. PMID 20691883.
  14. Reis AA, Paula LB, Paula AA, Saddi VA, Cruz AD (2010 թ․ հունիս). «[Clinico-epidemiological aspects associated with penile cancer]». Ciencia & Saude Coletiva (պորտուգալերեն). 15 (Suppl 1): 1105–11. doi:10.1590/s1413-81232010000700018. PMID 20640268.
  15. Morris BJ, Gray RH, Castellsague X, Bosch FX, Halperin DT, Waskett JH, Hankins CA (2011). «The Strong Protective Effect of Circumcision against Cancer of the Penis». Advances in Urology. 2011: 812368. doi:10.1155/2011/812368. PMC 3113366. PMID 21687572.
  16. PubMed Health PubMed, Last Reviewed: September 16, 2011
  17. «Symptoms of penile cancer - Penile cancer - Cancer Research UK». cancerhelp.cancerresearchuk.org. 2017 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  18. 18,0 18,1 Larke NL, Thomas SL, dos Santos Silva I, Weiss HA (2011 թ․ օգոստոս). «Male circumcision and penile cancer: a systematic review and meta-analysis». Cancer Causes & Control. 22 (8): 1097–110. doi:10.1007/s10552-011-9785-9. PMC 3139859. PMID 21695385.
  19. Micali G, Nasca MR, Innocenzi D, Schwartz RA (2006 թ․ մարտ). «Penile cancer». Journal of the American Academy of Dermatology. 54 (3): 369–91, quiz 391–4. doi:10.1016/j.jaad.2005.05.007. PMID 16488287.
  20. 20,00 20,01 20,02 20,03 20,04 20,05 20,06 20,07 20,08 20,09 20,10 Bleeker MC, Heideman DA, Snijders PJ, Horenblas S, Dillner J, Meijer CJ (2009 թ․ ապրիլ). «Penile cancer: epidemiology, pathogenesis and prevention». World Journal of Urology. 27 (2): 141–50. doi:10.1007/s00345-008-0302-z. PMID 18607597. S2CID 25742226.
  21. Canete-Portillo S, Velazquez EF, Kristiansen G, Egevad L, Grignon D, Chaux A, Cubilla AL (2020 թ․ հուլիս). «Report From the International Society of Urological Pathology (ISUP) Consultation Conference on Molecular Pathology of Urogenital Cancers V: Recommendations on the Use of Immunohistochemical and Molecular Biomarkers in Penile Cancer». The American Journal of Surgical Pathology. 44 (7): e80–e86. doi:10.1097/PAS.0000000000001477. PMID 32235153. S2CID 214766446.
  22. «Penile Cancer». The Lecturio Medical Concept Library. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 3-ին.
  23. 23,0 23,1 23,2 23,3 «Stage Information for Penile Cancer». National Cancer Institute. 1980 թ․ հունվարի 1. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 3-ին.
  24. 24,0 24,1 24,2 Shabbir M, Barod R, Hegarty PK, Minhas S (2013). «Primary prevention and vaccination for penile cancer». Ther Adv Urol. 5 (3): 161–169. doi:10.1177/1756287212465456. PMC 3655354. PMID 23730331.
  25. de Souza KW, dos Reis PE, Gomes IP, de Carvalho EC (2011 թ․ մարտ). «[Prevention strategies for testicular and penile cancer: an integrative review]». Revista da Escola de Enfermagem da USP (պորտուգալերեն). 45 (1): 277–82. doi:10.1590/s0080-62342011000100039. PMID 21445520.
  26. Engelsgjerd JS, LaGrange CA (2020). Penile Cancer. Treasure Island (FL): StatPearls Publishing. PMID 29763105. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  27. Hakenberg OW, Dräger DL, Erbersdobler A, Naumann CM, Jünemann KP, Protzel C (2018 թ․ սեպտեմբեր). «The Diagnosis and Treatment of Penile Cancer». Deutsches Ärzteblatt International. 115 (39): 646–652. doi:10.3238/arztebl.2018.0646. PMC 6224543. PMID 30375327.
  28. The American Cancer Society: Penile Cancer: What is penile cancer? Արխիվացված 2017-01-14 Wayback Machine American Cancer Society, Last revised: January 8, 2012
  29. The Official Website of the Royal Australasian College of Physicians, Published September 2010
  30. Frisch M, Friis S, Kjaer SK, Melbye M (1995 թ․ դեկտեմբեր). «Falling incidence of penis cancer in an uncircumcised population (Denmark 1943-90)». BMJ (Clinical Research Ed.). 311 (7018): 1471. doi:10.1136/bmj.311.7018.1471. PMC 2543732. PMID 8520335.
  31. The American Cancer Society: Penile Cancer: What are the key statistics about penile cancer Արխիվացված 2017-01-14 Wayback Machine American Cancer Society, Last revised: January 18, 2012
  32. Cold CJ, Storms MR, Van Howe RS (1997 թ․ ապրիլ). «Carcinoma in situ of the penis in a 76-year-old circumcised man». The Journal of Family Practice. 44 (4): 407–10. PMID 9108839.

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Դասակարգում
Արտաքին աղբյուրներ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առնանդամի քաղցկեղ» հոդվածին։