Բալանիտ

մարդու հիվանդություն

Բալանիտ (լատին․՝ Balanoposthitis), ծևփուկաբորբ, տղամարդու առնանդամի գլխիկի բորբոքում։ Սովորաբար ուղեկցվում է նաև թլիպի բորբոքմամբ։ բալանիտով հիմնականում հիվանդանում են երեխաները։ Լինում է առաջնային և երկրորդային։ Առաջնային բալաինտ սկիզբ է առնում մեզի, թլպաճարպի (սմեգմա, որն առաջանում է ֆիմոզի ժամանակ) մեջ գտնվող մանրէներից, իսկ երկրորդայինը՝ զանազան հիվանդությունների (գոնոռեա, սիֆիլիս, արիխոմոնոզ) ժամանակ։ Բալաինտի առաջացմանը նպաստում են նաև շաքարախտը, ալերգիական հիվանդությունները (էկզեմա, մոլաքոր)։ Ախտանշաններն են՝ առնանդամի գլխիկի մաշկի կարմրություն, այտուց, գլխիկի մաշկի և թլիպի խոցոտում, երբեմն թարախային արտադրություն, աճուկային շրջանի ավշագեղձերի մեծացում, սուր, ծակող ցավեր։ Բուժումը, հիմնական հիվանդության բուժում, հակաբորբոքային միջոցներ, հաճախակի կրկնվելու դեպքում՝ թլպատում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 226