Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան
Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը տեղեկատվական, մշակութային և կրթադաստիարակչական գործունեություն իրականացնող կազմակերպություն է Երևանում։
![]() | |
Երկիր | Հայաստան |
---|---|
Տեսակ | գրադարան |
Հիմնվել է | 1935, օգոստոսի 15 |
Տեղադրություն | Երևան, Նալբանդյան փողոց 4/1 |
Այլ տվյալներ | |
Կայք | isahakyanlibrary.am |
Պատմություն
խմբագրել1935 թվականի օգոստոսի 15-ին Երևանի Ամիրյան 26 հասցեում բացվել է առաջին մասսայական գրադարանը, որի վարիչ է նշանակվել Թ. Բարխուդարյանը։ 1938 թվականին բացվել է գրադարանի ընթերցասրահը և գրադարանն ունեցել է շուրջ 1100 ընթերցող։
1941 թվականին գրադարանի վարիչ է նշանակվել Գարիկ Մկրտչյանը, այնուհետև՝ Մարուսյա Աբգարյանը, 1949-1992 թվականներին՝ Վարվառա Գևորգի Մարգարյանը։ 1955 թվականին գրադարանն անվանակոչվել է Ավետիք Իսահակյանի անունով՝ Վարպետի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։ 1964 թվականին գրադարանում ստեղծվել է Կուլտուրայի ժողովրդական համալսարան՝ 4 ֆակուլտետով։ 1979 թվականին Երքաղխորհրդի գործկոմի մայիսի 16-ի որոշմամբ մասսայական գրադարանների բազայի վրա ստեղծվել է Երևանի մեծահասակներին սպասարկող գրադարանների կենտրոնացված համակարգը՝ ԳԿՀ, որի կենտրոնական գրադարանը դարձել է Ավետիք Իսահակյանի անվան։ Գրադարանի ենթակայության տակ էին 47 գրադարան-մասնաճյուղերը։ 1992 թվականին գրադարանի տնօրեն է նշանակվել Կարինե Տիգրանի Եղիազարյանը։ 1993 թվականին բացվել են գրադարանի արվեստի, մամուլի, օտար լեզվի և տեխնիկական գրականության բաժինները, 1993 թվականին՝ Ավետիք Իսահակյանի անվան հանդիսությունների դահլիճը։
1993 թվականից Ավետիք Իսահակյանի ծննդյան տարելիցի առթիվ պարբերաբար կազմակերպվում են «Պատանի և երիտասարդ ստեղծագործողների և կատարողների» հանրապետական մրցույթ-փառատոներ։ 1995 թվականին Երքաղխորհրդի գործկոմի դեկտեմբերի 22-ի որոշմամբ միավորվել են մեծահասակներին (ԳԿ) և մանուկներին (ՄԳԿՀ) սպասարկող գրադարանների կենտրոնացված համակարգերը և Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը դարձել է միավորված համակարգի կենտրոնական գրադարան։ Տնօրեն է նշանակվել Հասմիկ Վարդգեսի Կարապետյանը։
1998 թվականին Երևանի քաղաքապետարանի հոկտեմբերի 27-ի որոշմամբ գրադարանը դարձել է համայնքային գրադարանների համար մեթոդ-մատենագիտական համակարգող կենտրոն։ 2000 թվականին հրատարակվել է գրադարանում գործող «Բողբոջներ» գրական ստուդիայի սաների ստեղծագործությունների գրքույկը՝ «Առաջին ծիլեր» խորագրով։ 2001 թվականից գրադարանը դարձել է «Հայաստանի գրադարանների կոնսորցիում»-ի հիմնադիր անդամ։ 2002 թվականից այստեղ իրականացվում է «Ազգային գրադարանային շաբաթ» միջոցառումների շարքը։ 2002 թվականին ՀՀ կառավարության նոյեմբերի 28-ի որոշմամբ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը վերակազմակերպվել է «Ավետիք Իսահակյանի անվան ԿԳ» ՊՈԱԿ-ի՝ իր 7 գրադարան-մասնաճյուղերով։
2004 թվականից գրադարանը դարձել է «Հայկական միացյալ գրադարանային ավտոմատացված ցանցի» ծրագրի մասնակից, 2005 թվականի ապրիլին բացվել է Հայաստանում առաջին «Ամերիկյան անկյունը»` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, որը հագեցված է տեղեկատվական ժամանակակից սարքավորումներով և պարբերաբար համալրվում է նոր գրականությամբ, ապահովված է էլեկտրոնային պարբերականների և այլ ռեսուրսների բաժանորդագրությամբ[1]։ 2005 թվականից գրադարանում գործում է մանկական թատերական ստուդիան։ 2008 թվականի ապրիլին Հայաստանում գործող «Բրիտանական խորհրդի» աջակցությամբ կենտրոնական գրադարանում բացվել է «Բրիտանական կենտրոնը»։ 2009 թվականին Երևանի քաղաքապետի 2009 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 8141-Ա որոշմամբ «Ավետիք Իսահակյանի անվան ԿԳ» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվել է «Ավետիք Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի՝ իր 7 մասնաճյուղերով։ 2010 թվականին Գրադարանի Բաղրամյան-20 հասցեում գործող մասնաճյուղում բացվել է «Ասիական կենտրոնը»՝ Հայաստանում Հնդկաստանի, Չինաստանի, Լիբանանի և Ղազախստանի դեսպանատների աջակցությամբ։ 2010 թվականին հրատարակվել է գրադարանում գործող «Բողբոջներ» գրական ստուդիայի սաների ստեղծագործությունների երրորդ գրքույկը՝ «Առաջին ծիլեր» խորագրով։
2013 թվականի հունվարից «Ավետիք Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի մասնաճյուղերում գործարկվում է էլեկտրոնային գրացուցակների "ALEPH" ծրագիրը։ Ընթերցողները կարող են օգտվել «Ոսկե շղթա 1», «Ոսկե շղթա 2» և «Ոսկե շղթա 3» թվային գրականության բազաներից։ Տեսողական խնդիրներ ունեցող ընթերցողների համար տեղակայված է նաև «Արև» ծրագիրը։
2014 թվականի մարտին Երևանի քաղաքապետարանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համագործակցության շնորհիվ Կենտրոնական գրադարանում բացվեց «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժինը, որը հագեցած է տեղեկատվական ժամանակակից սարքավորումներով, ֆրանսերեն մեծարժեք գրականությամբ և էլեկտրոնային այլ բազաներով։
2016 թվականի ապրիլի 6-ին, ՀՀ կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի №116 որոշմամբ սահմանված կարգով՝ արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու, դրանց որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրմանն աջակցելու նպատակով՝ ՀՀ կառավարության № 355-Ա որոշման համաձայն «Ավետիք Իսահակայանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ը արժանացավ դիպլոմի և մրցանակի։
2017 թվականին ավարտվել են «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի բոլոր գրադարան-մասնաճյուղերում ֆոնդերի ավտոմատացված գրացուցակների ստեղծման աշխատանքները։
2018 թվականին սկսվել են ընթերցողների էլեկտրոնային սպասարկումը և գրադարանային գործընթացների ավտոմատացումը ՀՈԱԿ-ի բոլոր գրադարան-մասնաճյուղերում։
Բաժիններ
խմբագրել- Մեթոդական աշխատանքների կազմակերպման բաժին
- Տեղեկատու-մատենագիտական բաժին
- Գրականության համալրման և մշակման բաժին
- Գրացուցակների բաժին
- Սպասարկման բաժին
- Ընթերցասրահի բաժին
- Օտարալեզու գրականության բաժին
- Մամուլի բաժին
- Միջգրադարանային սպասարկման բաժին
- Ընթերցողների գրանցման և հաշվառման բաժին
- Հասարակական կապերի և միջոցառումների բաժին
- Տեխնիկական գրականության բաժին (Տիգրան Մեծի 30 հեռ.56-02-90)
- Մանկական գրականության բաժին
- Ջորջ Բայրոնի անվան Արվեստի գրականության բաժին (Մոսկովյան 31 /184 հեռ.53-35-93)
- Ֆոնդերի օգտագործման և պահպանման բաժին (Աթոյան անցուղի 9, շ.1 հեռ. 45-37-60, Էրեբունի 32/91 հեռ.45-9046)
- Գործընթացների ավտոմատացման և թվայնացման բաժին
- Ամերիկյան անկյուն
- Բրիտանական կենտրոն
- Ֆրանկոֆոնիայի կենտրոն
- Ասիական կենտրոն
- Կադրերի և ընդհանուր բաժին
- Կազմարարական բաժին
- Հաշվապահական հաշվառման բաժին
Գրադարանի մասնաճյուղեր
խմբագրել- Թիվ 15 Սայաթ-Նովա 37 հեռ. 55-62-20
- Թիվ 21 Բաղրամյան 20 հեռ. 58-01-73
- Թիվ 27 Նորքի 5-րդ փ. 65 ԱՀԿ-ի շ. հեռ. 65-20-65
- Թիվ 28 Մամիկոնյանց 21 հեռ. 23-43-79
- Թիվ 29 Կոմիտաս 6 հեռ. 27-22-90
- Թիվ 33 Կիևյան 3 հեռ. 27-08-31
- Թիվ 36 Ն. Զարյան 19 հեռ. 32-60-38
Հասցե
խմբագրելԱվետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը Երևանի կենտրոնում է՝ Նալբանդյան փողոցի 4/1 շենքում, հեռախոս՝ (+374-10)-589610։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Երևանի ամերիկյան անկյուններ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 7-ին.