Անջեյ Սապկովսկի, (հունիսի 21, 1948(1948-06-21)[1][2][3], Լոձ, Łódzkie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), ֆենտեզի ժանրի լեհ գրող։ Առավել հայտնի է իր «Կախարդը» գրքի շարքի համար։ Նրա գրքերը թարգմանվել են 20 լեզուներով[6]։

Անջեյ Սապկովսկի
լեհ.՝ Andrzej Sapkowski
Ծնվել էհունիսի 21, 1948(1948-06-21)[1][2][3] (76 տարեկան)
ԾննդավայրԼոձ, Łódzkie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Մասնագիտությունգրող և թարգմանիչ
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունԼոձի համալսարան (1972) և XXI Liceum Ogólnokształcące in Łódź?
Ժանրերֆենթեզի
Ուշագրավ աշխատանքներThe Witcher?, Time of Contempt?, The Last Wish? և The Tower of the Swallow?
ԱնդամակցությունStowarzyszenie Pisarzy Polskich?
Պարգևներ
Изображение автографа
 Andrzej Sapkowski Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Սապկովսկին ուսումնասիրել է տնտեսագիտություն Լոձի համալսարանում և մինչ գրականությամբ զբաղվելն նա աշխատել է որպես մեծ վաճառքների ներկայացուցիչ արտաքին առևտրական ընկերության համար։ Նա սկսել է իր գրական կյանքը որպես գիտաֆանտաստիկայի թարգմանիչ։ Նա ասում է, որ գրել է իր առաջին «Կախարդը» (լեհ.՝ Wiedźmin) պատմվածքը, որպեսզի մասնակցի լեհական գիտական ֆանտաստիկայի և «Ֆանտաստիկա» ֆենտեզի ամսաթերթ կողմից անցկացվող մրցույթին։ Հարցազրույցի ժամանակ նա նշել է, որ այդ ժամանակ բիզնեսմեն լինելը և մարքետինգին ծանոթ լինելը նրան հնարավորություն տվեց իմանալու ինչպես վաճառել և իսկապես նա արժանացավ երրորդ մրցանակին[7]։ Պատմությունը հրատարակվել է Ֆանտաստիկայում 1986 թվականին և մեծ հաջողություն էր և՛ կարդացողների, և՛ քնննադատների առումով։ Սապկովսկին գրել է հեքիաթների շարք հիմնված «Կախարդը» գրքի բովանդակության վրա՝ ներառելով պատմվածքների երեք ժողովածու և հինգ վեպ։ Այս շարքը և նրա այլ աշխատանքներ 1990-ական թվականներին Լեհաստանում նրան լայն ճանաչում բերեց ֆենտեզի հեղինակների շրջանում[8]։

«Կախարդ» գրքի գլխավոր կերպարը Ռիվիայի Գերալտն էր՝ դեռ մանկուց հրեշներ որսացող։ Գերալտը ապրում է կասկածելի աշխարհում, սակայն դա նրան չի խանգարում հետևել էթիկայի կանոններին։ Միևնույն ժամանակ ցինիկ և ազնվական Գերալտը համեմատվել է Ռեյմոնդ Չենդլերի Ֆիլիպ Մարվել կերպարին[8]։ Սլավոնական դիցաբանությունը մեծ ազդեցություն է թողել այն աշխարհի վրա, որտեղ տեղի են ունենում արկածները[9]։

Գրքերի թարգմանություններ և այլ ածանցյալ աշխատանքներ

խմբագրել

Սապկովսկու գրքերը թարգմանվել են չեխերեն, հունգարերեն, ռուսերեն, լիտվերեն, գերմաներեն, իսպաներեն, ֆրանսերեն, չինարեն, ուկրաիներեն, պորտուգալերեն, ֆիններեն, սլովակերեն, բուլղարերեն, սերբերեն, անգլերեն, իտալերեն, գերմաներեն, թուրքերեն, էստոներեն, ռումիներեն, և շվեդերեն։ «Վերջին ցանկությունը» գրքի անգլերեն թարգմանությունը Գոլանցի կողմից հրատարակվել է 2007 թվականին[10]։ 2008 թվականին Գոլանցը հրատարակեց «Կախարդը» սագան[11]։ Սեպկովսկու «Էլֆերի արյուն» վեպի անգլերեն թարգմանությունը 2009 թվականին արժանացավ Դեյվիդ Գեմմել լեգենդ մրցանակին[12][13]։

2001 թվականին Լեհաստանում և ամբողջ աշխարհում հրատարակվեց հեռուստատեսային սերիալներ հիմնված «Կախարդ» գրքի շարքի վրա, որի անունն էր Wiedźmin: Ֆիլմը կարծիքների արժանացավ փորձագետների կողմից, բայց մեծ մասամբ քննադատական էին։

Լեհաստանում խաղ ստեղծող՝ CD Projekt Red ընկերությունը ստեղծեց խաղ հիմնված «Կախարդը» գրքի վրա։ Առաջին խաղը ուղղակի կոչվեց «Կախարդը», որը դուրս եկավ 2007 թվականի հոկտեմբերին[14]։ Շարունակությունը՝ «Կախարդ 2:Թագավորներ սպանողները» դուրս եկավ 2011 թվականին։ Երրորդ և վերջին խաղը՝ «Կախարդ 3:Վայրի որսորդը» դուրս եկավ 2015 թվականի մայիսին։

2017 թվականի մայիսին Նետֆլիքսը սկսեց ցուցադրել «Կախարդը» գրքի հիման վրա նկարահանված հեռուստատեսային սերիաներ[15]։

Մրցանակներ և ճանաչում

խմբագրել

Սեպկովսկին բազմաթիվ մրցանակներ է ստացել լեհական ֆանդոմի կողմից։ Նա ստացել է հինգ Զաժդել մրցանակ "Mniejsze zło" ("Փոքրագույն չարիք") (1990), "Miecz przeznaczenia" ("Ճակատագրի թուրը") (1992) և "W leju po bombie" ("Ռումբի խառնարանում") (1993) պատմվածքների և Krew elfów (Էլֆերի արյունը) (1994) և Narrenturm (2002) վեպերի համար։ Նա նաև հաղթել է իսպանական Իգնոտոս մրցանակը, լավագույն անթոլոգիան 2003 թվականի «Վերջին ցանկություն» գրքի համար և Muzykanci (Երաժիշտներ), լավագույն օտար պատմվածքի համար այդ նույն տարին։ 2003 թվականին նա առաջադրվել է Լեհաստանի ամենահեղինակավոր գրական մրցանակների Նայք մրցանակաբաշխությանը։ Նա նաև ստացել է ռուսական ֆանդոմի կողմից տարբեր մրցանակներ[16]։

2008 թվականից նա համարվում է Łódź քաղաքի պատվավոր քաղաքացի։

  • 2016: Աշխարհի ֆենտեզի մրցանակ- կյանքի ձեռքբերում[17]
  • 2014: Արվեստագետների գլորիայի արծաթե մրցանակ, Լեհական Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարություն[18]
  • 2012: Արվեստագետների գլորիայի արծաթե մրցանակ, Լեհական Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարություն[19]
  • 2010: Եվրոպական գիտական ֆանտաստիկայի հասարակություն, "Եվրոպական մեծն վարպետ" պատվավոր մրցանակ[20]
  • 2009: Դեյվիդ Գեմմելի լեգենդի մրցանակ[21]
  • 1997: Polityka's Passport մրցանակ[22], որը տրվում է ամեն տարի միջազգային հաջողության հեռանկար ունեցողին
  • 1996: Եվրոպական գիտական ֆանտաստիկայի հասարակություն, հայտնի դառնալու հնարավորություն։ հեղինակ[23]

Մատենագրություն

խմբագրել

«Կախարդը» սագան

խմբագրել

Պատմվածքների ժողովածուներ

խմբագրել
  • Կախարդը (Wiedźmin, 1990), 5 պատմվածք (չորսը տպագրվել են «Վերջին ցանկության» մեջ, մեկը՝ «Մի բան վերջանում է, մյուսը սկսում»-ի)։
  • Ճակատագրի թուրը (Miecz przeznaczenia, 1992), 6 պատմվածք[24]։
  • Վերջին ցանկությունը (Ostatnie życzenie, 1993), 7 պատմվածք։
  • Կախարդողը կարճ պատմվածքը հրեշների լեհական գրքում (տպագրված և թարգմանված Միքայել Կանդելի կողմից, 2010) «Կախարդի» մեկ այլ թարգմանությունն է[25]։
  • Մի բան վերջանում է, մյուսը՝ սկսում (Coś się kończy, coś się zaczyna, 2000), 8 պատմվածք (միայն երկուսն են առնչվում «Կախարդը » սագային)։
  • Մալադիե և այլ պատմվածքներ (Maladie i inne opowiadania, 2012), 10 պատմվածք (միայն երկուսն են առնչվում «Կախարդը» սագային)։

Պենտոլոգիա

խմբագրել
  • Էլֆերի արյունը (Krew elfów, 1994):
  • Արհամարհանքի ժամը(Czas pogardy, 1995)[26]։
  • Կրակով մկրտություն (Chrzest ognia, 1996)[27]։
  • Ծիծեռնակի աշտարակը (Wieża Jaskółki, 1997):.[28]
  • Լճի տիկինը (Pani Jeziora, 1999[28]:

Այլ վեպեր

խմբագրել
  • Իժը (Żmija, 2009), վեպ՝ նվիրված սովետա-աֆղանական պատերազմին

Այլ աշխատանքներ

խմբագրել
  • Ըրհեդեսի աչքը (Oko Yrrhedesa, 1995):
  • Արթուր թագավորի աշխարհը. Մալադիե (Świat króla Artura. Maladie, 1995):
  • Ձեռագիր՝ հայտնաբերված վիշապի քարայրում (Rękopis znaleziony w Smoczej Jaskini, 2001):

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 BD Gest' (ֆր.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. https://www.aefcft.com/premios-ignotus-2003/
  5. https://web.archive.org/web/20131226034418/http://sapkowski.pl/modules.php?name=News&file=article&sid=835
  6. «Andrzej Sapkowski - Biografia».
  7. НО МЫ ЖЕ СЛАВЯНЕ! РАЗГОВОР С АНДЖЕЕМ САПКОВСКИМ Արխիվացված 2011-10-11 Wayback Machine, An interview with Sapkowski for Russian monthly magazine "World of Fatnastics"
  8. 8,0 8,1 (Լեհերեն) Marek Oramus Jedynie słuszny wizerunek wiedźmina Արխիվացված 2011-08-07 Wayback Machine, Polityka – nr 36 (2261) from 2000-09-02; pp. 52–54
  9. The Last Wish by Andrzej Sapkowski , fantasybookreview
  10. «The Last Wish Cover Reveal. . . of sorts!». Gollancz blog. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  11. «Blood of elves». worldcat.org.
  12. «The final 2008 longlist for the David Gemmell Legends Award». 2009 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 23-ին.
  13. Alison Flood, Gemmell prize for fantasy goes to Polish novel, Blood of Elves, Guardian, Friday 19 June 2009
  14. «The Witcher Official Website – Official Release Date!». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 17-ին.
  15. https://www.hollywoodreporter.com/live-feed/witcher-saga-tv-series-adaptation-ordered-at-netflix-1004558
  16. «Анджей Сапковский». FantLab.ru.
  17. "World Fantasy Awards 2016"
  18. "Minister Bogdan Zdrojewski wręczył medale „Zasłużony Kulturze - Gloria Artis”" Արխիվացված 2020-02-01 Wayback Machine, April 14, 2014
  19. Gloria Artis award database Արխիվացված 2018-11-28 Wayback Machine, award dated by October 10, 2012
  20. ESFS Awards 2010-2015
  21. Flood, Alison (2009 թ․ հունիսի 19). «Gemmell prize for fantasy goes to Polish novel, Blood of Elves». The Guardian. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
  22. «Andrzej Sapkowski - biography». culture.pl. October 2010.
  23. ESFS Awards 1990-1999
  24. «Sword of Destiny». hachettebookgroup.com.
  25. «A Polish Book of Monsters: Five Dark Tales from Contemporary Poland». cosmopolitanreview.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  26. Amazon page
  27. «ISBN Unavailable». Orion Publishing Group. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  28. 28,0 28,1 «Gollancz Acquire Three More Witcher Novels». Gollancz blog. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.