Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սագա (այլ կիրառումներ)

Սագա (հին սկանդ․ Segja — ասել, պատմել), հին իսլանդական արձակ ասք։ Պահպանվել են միայն գրավոր սագաներ՝ գրառված VII դարի 2-րդ կեսից մինչև XIV դարը։

«Հողի գրավման գրքի» առաջին տպագիր հրատարակության տիտղոսաթերթ, 1688 թ.

Առաջին խմբի սագաների նկարագրություն

խմբագրել

Առավել ինքնատիպ են այսպես կոչված տոհմական սագաները կամ «Իսլանդացիների մասին սագաները» (հեղինակները հայտնի չեն)։ Հաճախ «իսլանդական սագա» կամ պարզապես «սագա» ասելով՝ նկատի են ունենում դրանք։ Այս խմբի գրեթե բոլոր սագաների սյուժետային հենքում ընկած են տոհմական երկպառակությունները։

Երկրորդ խմբի սագաների նկարագրություն

խմբագրել

Երկրորդ խումբը «Նորվեգիայի թագավորների մասին սագաներն» են, որոնց հեղինակներից են Սնորրի Ստուրլուսոնը (1178—1241 թվականներ) և Ստուրլա Տորդարսոնը (մահացել է 1284 թվականին)։

Երրորդ խմբի սագաների նկարագրություն

խմբագրել

Երրորդ խումբը Իսլանդիայի եպիսկոպոսների, առաջնորդների մասին է և ունի ժամանակագրական բնույթ։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սագա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 107