Անաիս Նին (ֆր.՝ Anaïs Nin, լրիվ անունը՝ Անխելա Անաիս Խուանա Անտոլինա Ռոսա Էդելմիրա Նին ի Քուլմելլ, իսպ.՝ Angela Anais Juana Antolina Rosa Edelmira Nin y Culmell, փետրվարի 21, 1903(1903-02-21)[2][3][4][…], Նյոյի սյուր Սեն, Սենա, Ֆրանսիա[1] - հունվարի 14, 1977(1977-01-14)[2][3][4][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի գրող։

Անաիս Նին
Anaïs Nin
Ծննդյան անունֆր.՝ Ángela Anaïs Juana Antolina Rosa Edelmira Nin Culmell[1]
Ծնվել էփետրվարի 21, 1903(1903-02-21)[2][3][4][…]
ԾննդավայրՆյոյի սյուր Սեն, Սենա, Ֆրանսիա[1]
Վախճանվել էհունվարի 14, 1977(1977-01-14)[2][3][4][…] (73 տարեկան)
Վախճանի վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]
ԳերեզմանSanta Monica Bay
Մասնագիտությունգրող, ինքնակենսագիր, օրագրի հեղինակ, սցենարիստ, վիպասան և պարուհի
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Կուբա,  ԱՄՆ և  Ֆրանսիա
Ուշագրավ աշխատանքներDelta of Venus?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինIan Hugo?[5] և Rupert Pole?[6]
Изображение автографа
Անաիս Նին Վիքիքաղվածքում
 Anaïs Nin Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Անաիս Նինը ծնվել է 1903 թվականի փետրվարի 21-ին Ֆրանսիայի Նյոյի սյուր Սեն քաղաքում՝ կուբացի կոմպոզիտոր և դաշնակահար Խոակին Նին ի Կաստելյանոսի ընտանիքում։ 1916 թվականին ծնողների ամուսնալուծությունից հետո մոր և եղբայրների հետ բնակության է տեղափոխվում Նյու Յորք։ 16 տարեկանից սկսում է աշխատել որպես մոդել։ 1923 թվականին ամուսնանում է գործարար Յան Հյուգոյի հետ և նրա հետ միասին 1924 թվականին տեղափոխվում Փարիզ։ Այստեղ նա զբաղվում է գրական գործունեությամբ, ավստրիացի հոգեբան Օտտո Ռանկի մոտ ուսումնասիրում հոգեբանություն։ 1931-1934 թվականներին սերտ բարեկամություն է հաստատում Հենրի Միլլերի, շփվում Լորենս Դարրելլի, Անտոնեն Արտոյի հետ։ 1940 թվականին Գերմանիայի կողմից Ֆրանսիայի նվաճումից հետո վերստին տեղափոխվում է Նյու Յորք։ 1947 թվականին ամուսնանում է գրական գործակալ Ռուպերտ Փոլի հետ։ Վախճանվել է 1977 թվականին հունվարի 14-ին Լոս Անջելեսում։

Ստեղծագործություններ

խմբագրել

Անաիս Նինը գրականության մեջ հիմնականում հայտնի է իր օրագրերով և «Վեներայի դելտան» էրոտիկ բնույթի պատմվածքների ժողովածուով։ Այս ստեղծագործություններում հեղինակը փորձում է բացահայտել և ուսումնասիրման ենթարկել մարդկային սեռականության զանազան կողմերը։ Գրող ստեղծագործությունների վրա զգալի է Զիգմունդ Ֆրոյդի և Կարլ Գուստավ Յունգի հոգեվերլուծական հայացքների ազդեցությունը։

Էկրանավորում

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Deirdre Bair: Anaïs Nin. Eine Biographie. Goldmann, München 1998. ISBN 3-442-72335-3
  • Elisabeth Barillé: Maskierte Venus. Das Leben der Anaïs Nin. Knaus, München 1992. ISBN 3-8135-0078-0
  • Noël Riley Fitch: Anaïs. Das erotische Leben der Anaïs Nin. Europa-Verlag, Wien 1995. ISBN 3-203-51237-8
  • Dietrich Gronau: Anaïs Nin. Erotik und Poesie. Heyne-Bücher, Bd 12. Heyne-Biographien, Bd 235. Heyne, München 1993. ISBN 3-453-06346-5
  • Linde Salber: Anaïs Nin. Mit Selbstzeugnissen und Bilddokumenten. Rowohlts Monographien, Bd 482. Rowohlt, Reinbek bei Hamburg 1992. ISBN 3-499-13921-9
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաիս Նին» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաիս Նին» հոդվածին։