Անդրեյ Պլատոնով (Անդրեյ Պլատոնովիչ Կլիմենտով (օգոստոսի 16 (28), 1899[1], Վորոնեժ, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 5, 1951(1951-01-05)[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), խորհրդային ռուս գրող, պոետ և հրապարակախոս, դրամատուրգ, կինոսցենարիստ, ժուռնալիստ, ռազմական թղթակից։

Անդրեյ Պլատոնով
ռուս.՝ Андрей Платонович Платонов
Ծննդյան անունռուս.՝ Андрей Платонович Климентов
Ծնվել էօգոստոսի 16 (28), 1899[1]
ԾննդավայրՎորոնեժ, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էհունվարի 5, 1951(1951-01-05)[2][3][4][…] (51 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Գրական անունПлатонов, А. Фирсов, Ф. Человеков և А Вагулов
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, գիտաֆանտաստիկ գրող, բանաստեղծ, արձակագիր և վիպասան
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ժանրերարձակ և հրապարակախոսություն
Ուշագրավ աշխատանքներThe Foundation Pit?, Chevengur? և Happy Moscow?
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ԶավակներՄարիա Պլատոնովա և Platon Platonov?
Изображение автографа
Կայքplatonov-ap.ru
Անդրեյ Պլատոնով Վիքիդարանում
 Andrey Platonov Վիքիպահեստում
Грузовой паровоз ТЭ 6769

Կենսագրություն

խմբագրել

Մանկություն

խմբագրել

Անդրեյ Պլատոնովիչ Կլիմենտովը ծնվել է 1899 թվականի օգոստոսի 16(28)-ին (նա իր ծննդյան օր էր համարում սեպտեմբերի 1-ը) Վորոնեժում (Յամսկայա Սլոբոդա)։

Հայրը՝ Պլատոն Ֆիրսովիչ Կլիմենտովը (1870-1952), Վորոնեժի երկաթուղային արհեստանոցներում աշխատել է իբրև շոգեքարշի վարորդ, փականագործ։ Նա 2 անգամ արժանացել է Աշխատանքի հերոսի (1920-ին և 1922-ին) կոչմանը, իսկ 1928-ից անդամակցել է կուսակցությանը։ Մայրը՝ Լոբոչիխինա Մարիա Վասիլևնան (1874/1875 — 1928/1929), ժամագործի դուստր էր, տնային տնտեսուհի, 11(10) երեխաների մայր։ Անդրեյը, իբրև ավագ զավակ, մասնակցում էր կրտսեր քույր-եղբայրների դաստիարակությանն ու ոչ միայն։ Նրա ծնողները հուղարկավորվել են Վորոնեժի Չուգունովսկոե գերեզմանատանը։

Բանաստեղծություններ է սկսել գրել 12 տարեկանից։

1906-ին Անդրեյ Պլատոնովն ընդունվում է եկեղեցուն կից ծխական դպրոց։ 1909-1913 թվականներին սովորել է քաղաքային 4-դասյա դպրոցում։ 1913 (կամ 1914-ի գարնանից)-1918 թվականներին օրավարձով աշխատել է Վորոնեժի ամենատարբեր արհեստանոցներում, աշխատել է նաև Ռոսիա ապահովագրական ընկերությունում, եղել է մեքենավարի օգնական։ 1918-ից համագործակցել է «Известия укрепрайона», «Красная деревня» և այլ պարբերականների հետ՝ տպագրելով բանաստեղծություններ, ակնարկներ, հոդվածներ, գրախոսականներ։ «Железный путь» հանդեսում տպագրվում է Անդրեյ Պլատոնովի առաջին հոդվածը՝ «Очередной»-ը։

Ծառայություն, մասնագիտական աշխատանք, գրական գործունեության սկիզբ

խմբագրել

1918 թվականին ընդունվում է Վորոնեժի երկաթուղային ուսումնարանի էլեկտրոտեխնիկայի բաժին, որը նա ավարտում է միայն 1921 թվականին՝ ռազմական գործողությունների ավարտից հետո։ Ծառայել է Հարավարևելյան երկաթուղու հեղափոխական գլխավոր կոմիտեում, «Железный путь» հանդեսում։ Մասնակցել է քաղաքացիական պատերազմին իբրև ռազմական թղթակից։ 1919-ից տարբեր պարբերականներում տպագրված ստեղծագործություններով հանդես է գալիս իբրև գրող, քննադատ, հրապարակախոս։ 1919 թվականին Նովոխոպյորսկում հանդես է գալիս իբրև «Известия Совета Обороны Воронежского укрепленного района»-ի թղթակից։ Շուտով զորակոչվում է Բանվորագյուղացիական Կարմիր բանակ։ Մինչև աշուն աշխատում է ռազմական փոխադրումների համար նախատեսված շոգենավում իբրև մեքենավարի օգնական, հետայդու տեղափոխվում է Հատուկ նշանակության բաժանմունք (ЧОН)։

1921 թվականին ավարտում է նահանգային կուսակցական մեկամյա դպրոցը։ Նույն այդ տարում լույս է տեսնում նրա առաջին գիրքը՝ «Электрификация»։ Տպագրվում են նաև նրա բանաստեղծությունները մեկ՝ «Բանաստեղծություններ»(«Стихи»), ժողովածուով։

Ուսումնարանն ավարտելուց հետո էլեկտրատեխնիկի մասնագիտությունն Անդրեյ Պլատոնովն համարում էր իր հիմնական մասնագիտությունը։ Նույն տարում Կրասնոդարում հրատարակվում է Պլատոնովի բանաստեղծությունների ևս մեկ ժողովածու՝ «Голубая глубина», որի վերաբերյալ դրական է արտահայտվել Բրյուսովը (Печать и революция. — 1923. — № 6)։ 1922-ին Անդրեյ Պլատոնովը նշանակվում է Հողամասերի ջրամատակարարման նահանգային կոմիտեի ներկայացուցիչ։ Իսկ 1923 թվականին ծնվում է նրա որդին՝ Պլատոնը։

1923-1926 թվականներին Անդրեյ Պլատոնովիչն աշխատել է իբրև նահանգային ինժեներ-մելիորատոր և էլէկտրամատակարարման մասնագետ։ 1924 թվականի գարնանը Անդրեյ Պլատոնովը մասնակցում է Առաջին համառուսաստանյան հիդրոլոգիական համագումարին և կազմում տարածաշրջանի ջրամատակարարման ծրագիր, մշակում բերքը երաշտից պաշտպանելու պլան։ Նույն՝ 1924 թվականի գարնանը դիմում է Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցություն ընդունվելու համար, սակայն

այդպես էլ չի ընդունվում։ 1925 թվականի հունիսին Պլատոնովն առաջին անգամ հանդիպում է Վ․ Շկլովսկուն, որը խորհրդային ավիացիայի նվաճումները գովազդելու համար «Դեմքով դեպի գյուղը» ծրագրի շրջանակներում Ավիախիմի ինքնաթիռով ժամանել էր Վորոնեժ։ 1920-ական թվականներին նա իր Կլիմենտով ազգանունը դարձնում է Պլատոնով(հոր անունից)։ 1926 թվականի փետրվարին գործուղվում է Մոսկվա, որտեղ և Առաջին համառուսաստանյան հողաբարելավման խորհրդակցության ժամանակ Անդրեյ Պլատոնովն ընտրվում է Անտառի և հողի աշխատավորների պրոֆմիության կենտրոնական կոմիտեի անդամ։ Նույն թվականի հունիս ամսին Պլատոնովը կնոջ և որդու հետ տեղափոխվում է Մոսկվա։

1926-ի դեկտեմբերի 8-ից մինչև 1927 թվականի մարտի 27-ը Պլատոնովը, ընտանիքից կտրված, աշխատում է Տամբովում, ուր և նա ստեղծում է «Епифанские шлюзы», «Эфирный тракт», «Город Градов» երկերը։ 1927-1930-ականներին Անդրեյ Պլատոնովը ստեղծում է «Котолован» վիպակը և «Чевенгур» վեպը, սակայն սրանացից ոչ մեկը գրողի կենդանության օրոք չի տպագրվում։

Ռեպրեսիա

խմբագրել

Խոր դեպրեսիայի մեջ 1931-ին հրատարակում է «Впрок» վիպակը, որն արժանանում է Ստալինի և Ֆադեևի սուր քննադատությանը։ Կարդալով այն՝ Ստալինը գրում է․ «Տաղանդավոր, բայց սրիկա գրող»[5][6]։ Ստալինը նամակ է գրում «Красная новь»-ի խմբագրությանը, ուր տպագրվել էր վիպակը։ Այդ նամակում նա «Впрок»-ը համարում է թշնամու հետախույզի ձեռքի գործ, որն արվել է կոլտնտեսական շարժումը ձախողելու նպատակով։ Ստալինը պահանջում է պատժել հեղինակին և այդ ստեղծագործությունը տպագրողներին[7]։ Գրողն այն վերահրատարակելու հնարավություն ունեցավ միայն այն ժամանակ, երբ Պրոլետարական գրողների ռուսաստանյան ասոցիացիան ինքը ստորաքարշության և քծնանքի համար ենթարկվեց քննադատության։ 1934 թվականին Միջին Ասիա գործուղված գրողների շարքում ընդգրկված էր նաև Պլատոնովը․ սա նրա նկատմամբ վստահության վերականգնման նշան էր։ Գրողը Թուրքմենիայից վերադարձավ «Такыр» պատմվածքով, որի պատճառով վերսկսվեցին հետապնդումները։ «Պրավդա»-ն (1935-ի հունվարի 18) հրապարակում է մի հոդված, որից հետո պարբերականը կրկին հրաժարվում է գրողի երկերը հրատարակելուց, իսկ ավելի վաղ ընդունածները վերադարձնում է։ 1936 թվականին լույս են տեսնում «Фро», «Бессмертие», «Глиняный дом в уездном саду», «Третий сын», «Семён» պատմվածքները, իսկ 1937-ին՝ «Река Потудань» վիպակը։

Այդ ընթացքում Պլատոնովը համագործակցում է հայտնի փիլիսոփա Գեորգի Լուկաչի և գրաքննադատ Միխաիլ Լիֆշիցի հետ։ «Литературный критик» հանդեսում համատեղ աշխատանքի ընթացքը հենց իրենք անդամներն անվանել են Լուկաչի-Լիֆշիցի ուղղություն։ Կյանքի այդ հատվածում Պլատոնովը մասնակցում է օտարման ու ազատության մասին փիլիսոփայական բանավեճերի[8]։ 30-ական թվականներին ձերբակալվում են գրողի մտերիմներից Ս․Բուդանցևը, Ա․Նովիկովին, Բ․Պիլնյակին, Գ․ Լիտվին-Մոլոտովին և այլոց։ Ապա 1938-ին պատանեկան չարաճճիության պատճառով ձերբակալվում է գրողի տասնհինգամյա որդին՝ Պլատոնը․ Պլատոնն իր ընկերոջ հետ նամակ է գրում հարևան բնակարանում ապրող գերմանացի լրագրողին՝ առաջարկելով գնել կարևոր «ինֆորմացիա»։ ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատն արագ արձագանքում է․ 1938 թվականին Պլատոն Պլատոնովը դատապարտվում է 10 տարվա ազատազրկման ուղղիչ աշխատանքային ճամբարում։ Պատիժը կրելու համար գրողի որդուն ուղարկում են Նորիլլագ․ վերջինս Անդրեյ Պլատոնովի ընկերների, ինչպես նաև անբուժելի հիվանդ (տուբերկուլյոզ) Միխայիլ Շոլոխովի ջանքերով վերադառնում է ազատազրկման վայրից 1940-ին։ Գրողը որդուց (որին նա խնամում էր) վարակվում է տուբերկուլյոզով և այդ հիվանդությամբ տառապում մինչև իր կյանքի վերջ։ Գրողի որդին մահանում է 1943-ին։

Ռազմական թղթակից

խմբագրել

Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրողը ծառայում է իբրև «Красная звезда» թերթի ռազմական թղթակից՝ կապիտանի կոչումով։ Սկսվում են հրատարակվել Պլատոնովի պատերազմական թեմայով պատմվածքները։

Առաջնագծում աչքի է ընկնում ժուժկալ կենցաղավարությամբ, շատ ժամանակ էր անցկացնում զիվորների հետ, մասնակցում էր մարտերի[9]։ Չնայած պարտականությունների բարեխիղճ կատարմանը և ի տարբերություն ուրիշ շատ շատերի ( Սիմոնով, Շոլոխով, Գրոսսման, Շևցով)՝ Պլատոնովը Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակին նվիրված մեդալով[10] պարգևատրվում է պատերազմի ավարտից հետո միայն։ 1945-ին կապիտան Պլատոնովին շնորհում են մայորի կոչում։ Հունվարին նա մեկնում է տուբերկուլյոզի դեմ բուժման։

1946-ն Պլատոնովը զորացրվում է հիվանդության պատճառով։

Կյանքի վերջին տարիներ

խմբագրել

1946 թվականի վերջին տպագրվում է նրա «Возвращение» (հեղինակային անվանումը ՝ «Семья Иванова»)պատմվածքը, որի համար նա հարձակումների է ենթարկվում՝ մեղադրվելով խորհրդային մարդուն, խորհրդային ընտանիքը, հաղթանակած զինվորին նողկալի քննադատության ենթարկելու մեջ։

1940-ական թվականներին իբրև գրող զրկվելով գումար վաստակելու հնարավորությունից՝ Պլատոնովը զբաղվում է ռուսական և բաշկիրական հեքիաթների մշակմամբ, որոնք տպագրվում էին մանկական հանդեսներում։ Ենթադրվում է, որ Պլատոնովը Շոլոխովի փոխարեն սևագործ բանվորի աշխատանք է արել՝ գրելով «Они сражались за Родину»[11] երկը։ Նա մասնավորապես գրել է ճակատամարտի տեսարանները, սակայն Պլատոնովի գրչի՝ առաջին հայացքից աչքի ընկնող, ճանաչելի ոճը խմբագրվել է, փոխվել։ Իսկ 1950 թվականին Շոլոխովի խմբագրությամբ լույս է տեսնում Պլատոնովի վերջին գիրքը՝ ռուսական ժողովրդական հեքիաթների ժողովածուն՝ «Волшебное кольцо»։

Պլատոնովը մահացել է 1951 թվականի հունվարի 5-ին Մոսկվայում տուբերկուլյոզից։ Հուղարկավորվել է Հայկական գերեզմանատանը՝ որդու կողքին, որի մահվան հետ այդպես էլ չհաշտվեց մեծ գրողը։

Պլատոնովի որդին ուներ մեկ զավակ։

Դուստրը՝ Մարիա Պլատոնովնան(19442005), հոր գրքերը նախապատրաստում էր տպագրության[12]։

Պարգևներ

խմբագրել
  • 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակին նվիրված մեդալ

Հիշատակ

խմբագրել
 
Անդրեյ Պլատոնովին նվիրված արձան Վորոնեժում, Հեղափոխության պողոտա 24
  • Եվգենի Տարատուրի խնդրանքով Ղրիմի աստղաֆիզիկայի աստղադիտարանի աստղաֆիզիկոս Լյուդմիլա Կարաչկինան 1981 թվականի սեպտեմբերի 7-ին հայտնաբերված աստերոիդն ի պատիվ գրողի անվանակոչել է (3620)Պլատոնով։
  • Գրողի անունով կան․
    • փողոց
    • գրադարան
    • գիմնազիա
    • գրական մրցանակ
    • արվեստների միջազգային փառատոն
    • ЭД9Т 0015 գնացքը
  • Վորոնեժի կենտրոնում Հեղափոխության պողոտայում Վորոնեժի համալսարանի մասնաշենքերից մեկի դիմաց տեղադրված է հեղինակի արձանը՝ իր պատմածքներից մեկի՝ «Жена машиниста»-ից արաված մի մեջբերումով․ «Հասարակությունն առանց ինձ լիարժեք չէ․․․»։
  • Ուկրաինացի գրող Ալեքսանդր Կլիմենկոյի «Коростышевский Платонов» (2010)[13] երկի գլխավոր հերոսը Անդրեյ Պլատոնովն է։ Հեղինակի թարգմանությամբ այն տպագրվել է «Подъём» (№ 5, 2012)[14]-ում։ Այն ներկայացվել է Պլատոնի անվան արվեստների միջազգային 2-րդ փառատոնին։
  • 2011 թվականի դեկտեմբերի 15-ին Վորոնեժի գրականության թանգարանում բացվում է մշտական ցուցադրություն՝ նվիրված գրողի կյանքին ու գործին։

Ոճը և թեման

խմբագրել

Պլատոնովի ստեղծագործության առավել աչքի ընկնող հատկանիշներից է գրողի յուրահատուկ, ռուս գրականության մեջ նմանը չունեցող լեզուն, որն հաճախ են անվանում «պարզունակ», «անհեթեթ», «ինքնաշեն» ևն։ Պլատոնովն իր պատմվածքներում առարկաներն ու երևույթները միանգամից անվանելու փոխարեն նկարագրում է դրանք, և ընթերցողն իր մտքում քայլ առ քայլ է ստեղծում դրանք, նրա արձակն աչքի է ընկնում լեզվական և քերականական «սխալներով», որոնք բնորոշ են, օրինակ, մանկական խոսքին։

Յուրի Լևինի կարծիքով Պլատոնովի ոճին հատուկ է ավելորդաբանությունը, շարահյուսական սխալ կառույցների կիրառումը, որևէ կոնկրետ երևույթի մանրամասն նկարագրության փոխարեն «բնություն», «տարածություն», «եղանակ» և նման մեծածավալ պատկերներ ստեղծող բառերի կիրառումը, պատճառի և նպատակի պարագաների՝ ռուսաց լեզվի համար անհարկի և տրամաբանորեն անտեղի կիրարկումներ։ Քննադատի կարծիքով այդ դարձվածքների կիրառումով հեղինակը նպատակ ունի ձևավորելու տեքստի «ընդգրկողականությունը», ուր ամեն ինչ մեկը մյուսի հետ կապ ունի, և ամենը կատարվում է մեկ ամբողջական բնության մեջ[15]։ Նկատելի են նաև տիպիկ խորհրդային բյուրոկրատիային հատուկ բառապաշարի (իհարկե հաճախ հեգնական) կիրառություններ[16]։

Անդրեյ Պլատոնովի ստեղծագործության մեջ ձևը և բովանդակությունը անբաժանելիորեն միասնական են։

Նրա ստեղծագործության մեջ կրկնվող պատկերներից է երեխայի մահը․ այսպես օրինակ՝ «Котловане»-ի մեջ բեկումնային դրվագ է, երբ երեխայի մահից հետո կորում է հավատը անգամ կոմունիզմի նկատմամբ («Я теперь ни во что не верю!»)[17]։

Արձագանքներ

խմբագրել

Իոսիֆ Բրոդսկին իր «Катастрофы в воздухе» երկում Ջեյմս Ջոյսի, Ռոբերտ Մուզիլի, Ֆրանց Կաֆկայի հետ մի շարքում նշում է նաև Անդրեյ Պլատոնովին։ Բրոդսկին Պլատոնովին համեմատում է և Դոստոևսկու[18] հետ։

Միխայիլ Վոլոխովը Պլատոնին համեմատում է նաև Իոնեսկոյի և Բեքեթի[19] հետ հետ։

Ստեղծագործություններ

խմբագրել
  • 1920 — պատմվածք՝ «Чульдик и Епишка»
  • 1921 — պատմվածք՝ «Маркун», բրոշուր՝ «Электрификация»
  • 1922 — բանաստեղծությունների գիրք՝ «Голубая глубина»
  • 1926 — պատմվածքներ՝ «Антисексус», «Родина электричества», վիպակ՝ «Епифанские шлюзы»
  • 1927 — վիպակներ՝ «Город Градов», «Сокровенный человек», «Эфирный тракт», պատմվածքներ՝ «Ямская слобода», «Песчаная учительница», «Как зажглась лампа Ильича»
  • 1928 — վիպակ՝ «Происхождение мастера», պիես՝ «Дураки на периферии», ակնարկ՝ «Че-Че-О» (համահեղինակ՝ Բ․ Ա․ Պիլյանիկ)
  • 1929 — վեպ՝ «Чевенгур» (սկզբում՝ «Строители страны», 1927)
  • 1929 — պատմվածքներ՝ «Государственный житель», «Усомнившийся Макар»
  • 1930 — վիպակ՝ «Котлован», «Шарманка» (պիես)
  • 1931 — աղքատների կյանքի նկարագրություն՝ «Впрок», պիեսներ՝ «Высокое напряжение» և «14 красных избушек»
  • 1933 — 1936 — «Счастливая Москва» (անավարտ վեպ)
  • 1934 — վիպակներ՝ «Мусорный ветер», «Ювенильное море» և «Джан», պատմվածք՝ «Такыр»
  • 1936 — պատմվածքներ՝ «Третий сын» և «Бессмертие», վեպ՝ «Македонский офицер» (անավարտ)
  • 1937 — պատմվածքներ՝ «Река Потудань», «В прекрасном и яростном мире», «Фро», վեպ՝ «Путешествие из Москвы в Петербург» (Ձեռագիրն անհետացել է)
  • 1938 — պատմվածք՝ «Июльская гроза»
  • 1939 — պատմվածք՝ «По небу полуночи», գիրք՝ «Николай Островский» (չտպագրված[20])
  • 1942 — «Под небесами родины» (պատմվածքների ժողովածու), (Լույս է տեսել Ուֆայում)
  • 1942 — «Одухотворённые люди» (պատմվածքների ժողովածու)
  • 1943 — «Рассказы о Родине» (պատմվածքների ժողովածու)
  • 1943 — «Броня» (պատմվածքների ժողովածու)
  • 1944 — պիես՝ «Волшебное существо»
  • 1945 — պատմվածքների ժողովածու՝ «В сторону заката солнца», պատմվածք՝ «Никита»
  • 1946 — պատմվածք՝ «Семья Иванова» («Возвращение»)
  • 1947 — գրքեր՝ «Финист — Ясный Сокол», «Башкирские народные сказки»
  • 1948 — պիես՝ «Ученик лицея»
  • 1950 — «Волшебное кольцо» (ռուսական ժողովրդական հեքիաթների ժողովածու)
  • 1951 — «Ноев ковчег» (անավարտ միստիկ վեպ)
  • «Неодушевлённый враг»[21] (պատմվածք)

Կենդանության օրոք տպագրված գրքեր

խմբագրել
  • Платонов А. П. Электрификация: (Общие понятия). — Воронеж: [б. и.], 1921. — 16 с.
  • Платонов А. П. Голубая глубина: книга стихов. / Предисл.: М. Ю. — Краснодар: изд. «Буревестник», 1922. — 93, [4] с.
  • Платонов А. П. Епифанские шлюзы. — М.: Молодая гвардия, 1927. — 289 с.
  • Платонов А. П. Луговые мастера. — М.: Молодая гвардия, 1928. — 16 с.: ил. в 2 краски. (Молодой деревне) [типография «Красная Пресня» (3-я Мосполиграф)]
  • Платонов А. П. Сокровенный человек. — М.: Молодая гвардия, 1928. — 226 c.
  • Платонов А. П. Происхождение мастера. — М.: Федерация, 1929. — 52 с. [типография газеты «Правда»]
  • Платонов А. П. Река Потудань. / худ. Г. Вильфарт. — М.: Советский писатель, 1937. — 175 c. [Типо-лит. им. Воровского]
  • Платонов А. П. Июльская гроза: Рассказ. / рис. И. Кузнецова. — М.-Л., Детиздат, 1940. — 24 с.
  • Платонов А. П. Одухотворенные люди. — М.: Молодая гвардия, 1942. — 26 с. (Герои Отечественной войны)
  • Платонов А. П. Под небесами Родины. — Уфа: Башгосиздат, 1942. — 64 с.
  • Платонов А. П. Бессмертный подвиг моряков: Фильченко, Одинцов, Паршин, Цибулько, Красносельский". — М., Военмориздат, 1943. — 52 с.; ил. (Моряки — Герои Советского Союза)
  • Платонов А. П. Броня. — М., Военмориздат, 1943. — 104 с. (Фронтовая библиотека краснофлотца)
  • Платонов А. П. Одухотворенные люди. — Магадан: Советская Колыма, 1943
  • Платонов А. П. Рассказы о Родине. — М., Гослитиздат, 1943. — 92 c.
  • Платонов А. П. В сторону заката солнца: Рассказы. — М., Советский писатель, 1945. — 100 c. [типография «Красный печатник»]
  • Платонов А. П. Солдатское сердце. / рис. А. Щербакова. — М., Детгиз, 1946. — 63 c.; ил.
  • Платонов А. П. Финист — ясный сокол: Русская народная сказка. / пересказал А. Платонов. Рис. И. Кузнецова. — М.: Мин-во местной промышленности РСФСР, 1948. — 28 с.
  • Платонов А. П. Волшебное кольцо: Русские сказки. / пересказал А. Платонов. Под общей редакцией М. Шолохова. // рис. И. Кузнецова. М.: Детгиз, 1950. — 126 c

Հրատարակված գրքեր

խմբագրել

(Ընտրանի)

  • Платонов А. П. Волшебное кольцо и другие сказки. — М.: Гослитиздат, 1954. — 116 с.
  • Платонов А. П. Избранные рассказы. / Вступ.ст. Федор Левин. — М.: Советский писатель, 1958. — 288 с.
  • Платонов А. П. Рассказы / Вступ. статья В. П. Дорофеева. — М.: Гослитиздат, 1962. — 255 с.
  • Платонов А. П. Одухотворенные люди: Военные рассказы. — М.: Воениздат, 1963. — 238 с.; 1 л. портр.
  • Платонов А. П. Сказки о животных: [Для детей] / Обработал А. Платонов. — Уфа: Башкнигоиздат, 1965. — 15 с.: ил.
  • Платонов А. П. В прекрасном и яростном мире: Повести и рассказы / Вступ. ст. В. Дорофеева. — М.: Художественная литература, 1965. — 630 с.
  • Платонов А. П. Избранное: Повести, рассказы. / Вступ. Федот Сучков. — М.: Московский рабочий, 1966. — 541 с.
  • Платонов А. П. Размышления читателя: Статьи. — М.: Сов. писатель, 1970. — 232 с.; портр.: ил.
  • Платонов А. П. Чевенгур. / предисл. Михаила Геллера. — Париж: YMCA-press, cop. 1972. — 375 с.: портр.
  • Платонов А. П. Лиса-сирота: Башкирская народ. сказка.: [Для дошкольного возраста]: [Пер. с башк.] / [Лит. обраб. А. Платонова]. — [5-е изд.]. — Уфа: Башк. книжное изд-во, 1972. — 14 с.: ил.
  • Платонов А. П. Шарманка. Ann Arbor, Mich.: Ардис, cop. 1975. — 59 с.
  • Платонов А. П. Величие простых сердец: Избранное. / Вступит. статья Вл. Васильев. — М.: Московский рабочий, 1976. — 408 с. : портр. — 100 000 экз.
  • Платонов А. П. Избранное. / Сост. М. А. Платонова. — М.: Современник, 1977. — 445 с.
  • Платонов А. П. Сокровенный человек: Рассказы. Повести. — Кишинёв: Литература артистикэ, 1981. — 640 с.
  • Платонов А. П. Впрок: повесть. — Нью-Йорк: Серебряный век, 1982. — 72 с.
  • Платонов А. П. «Повести, рассказы, статья, из писем» / Сост. и подгот. текста М. А. Платоновой; Вступ. ст. В. А. Свительского. — Воронеж: Центр.-Чернозём. кн. изд-во, 1982. — (Отчий край). — 453 с.
  • Платонов А. П. Повести и рассказы. — М.: Художественная литература, 1983. — 510 с.
  • Платонов А. П. На заре туманной юности: [Для сред. шк. возраста]. — Иркутск: Вост.-Сиб. кн. изд-во, 1986. — 96 с.
  • Платонов А. П. Иван-чудо: Рассказы, сказки: [Для сред. шк. возраста]. — Челябинск: Юж.-Урал. кн. изд-во, 1986. — 224 с.: ил. (В пер.)
  • Платонов А. П. Ювенильное море: Повести. Рассказы. Публицистика. Пьеса. — Воронеж: Центр.-Чернозем. кн. изд-во, 1988. — 431 с.
  • Платонов А. П. Ещё мама: Рассказы: [Для мл. шк. возраста] / Худож. В. Веретенников. — Ижевск: Удмуртия, 1988. — 50 с.: ил.
  • Платонов А. П. Государственный житель: Проза, письма / Сост. М. А. Платонова; Вступ. ст. и коммент. В. А. Чалмаева. — М.: Сов. писатель, 1988. — 608 с. — ISBN 5-265-00404-1
  • Платонов А. П. Потомки Солнца: Рассказы. / Пер. Г. Кикилашвили. — Тбилиси: Мерани, 1988. — 544 с. — 30 000 экз. (В пер.)
  • Платонов А. П. Котлован: Повести, роман. [Послесл. Н. Ивановой]. — Ижевск: Удмуртия, 1989. — 590 с. — 50 000 экз. (В пер.) ISBN 5-7659-0123-9
  • Платонов А. П. Происхождение мастера: Роман, повести. — Свердловск: Сред.-Урал. кн. изд-во, 1989. — 494 с. (Сел. б-ка Нечерноземья) ISBN 5-7529-0146-4 (В пер.)
  • Платонов А. П. Деревянное растение: Из записных книжек. — М.: Правда, 1990. — 46 с. (Б-ка «Огонёк», N 16) ISSN 0132-2095
  • Платонов А. П. На заре туманной юности: Повести и рассказы: [Для ст. шк. возраста]. — М.: Сов. Россия, 1990. — 480 с. ISBN 5-268-00971-0 (В пер.)
  • Платонов А. П. Рассказы. Сказки. — Калининград: Янтар. сказ, Б. г. (1996). — 94 с. (Книга-ученику) (Русская литература) ISBN 5-7406-0127-4
  • Платонов А. П. Ювенильное море: Повести и рассказы: Для ст. шк. возраста. — М.: Дрофа, 1998. — 378 с. (Школьная программа) ISBN 5-7107-1575-1
  • Платонов А. П. Проза. — М.: Слово, 1999. — 646 с. (Пушкинская библиотека / Ин-т «Открытое о-во») ISBN 5-85050-398-6
  • Платонов А. П. Котлован: Текст, материалы твор. истории / Рос. акад. наук. Институт русской литературы (Пушкинский Дом). Наука, 2000. — 380 с.; портр. ISBN 5-02-028425-4
  • Платонов А. П. Записные книжки. Материалы к биографии / Сост. Н. В. Корниенко; Публ. М. А. Платоновой. — М.: Наследие, 2000. — 421 с. (2-е изд.: М.: ИМЛИ РАН, 2006.)
  • Платонов А. П. Иван Великий: Рассказы о войне. — М.: Совет. писатель, 2000. — 446 с.; портр.: ил. ISBN 5-265-03468-4
  • Платонов А. П. Чевенгур: Роман. — М.: Синергия: Моск. учеб., 2002 (АО Моск. учеб. и картолитография). — 494 с. : портр. (Новая школьная библиотека) ISBN 5-7368-0144-2 (в пер.)
  • Платонов А. П. Волшебное кольцо: Русские народные сказки / Пересказал А. Платонов. — Фрязино: Век 2, 2002. — 156 с.: ил. ISBN 5-85099-136-0
  • Платонов А. П. Котлован: Повесть. — Санкт-Петербург: Азбука-классика, 2006. — 188 с. (Азбука-классика) nISBN 5-91181-120-0
  • Платонов А. П. Чевенгур. — илл. С. Филипповой. — СПб.: Вита Нова, 2008. — 560 с. — ISBN 978-5-93898-185-0
  • Платонов А. П. Взыскание погибших: Рассказы и очерки. — М.: Эксмо, 2010. — 414 с. ISBN 978-5-699-40508-4
  • Платонов А. П. Волшебное кольцо: Сказки, рассказы : для младшего школьного возраста / Худож. В. Юдин. — М.: Оникс, 2010. — 158 с.: ил., портр. (Библиотека младшего школьника: БМШ) ISBN 978-5-488-02636-0
  • Платонов А. П. Счастливая Москва: Очерки и рассказы 1930-х годов. — М.: Время, 2010. — 624 с. (Собрание) ISBN 978-5-9691-0477-8
  • Платонов А. П. Фабрика литературы: литературная критика, публицистика / Коммент. Н. Корниенко. — М.: Время, 2011. — 718 с. (Собрание) ISBN 978-5-9691-0481-5 (в пер.)
  • Платонов А. П. Дураки на периферии: Пьесы и сценарии / Сост. подгот. текста, коммент. Н. В. Корниенко. — М.: Время, 2011. — 736 с. (Собрание) ISBN 978-5-9691-0480-8 (в пер.)
  • Платонов А. П. Повести; Рассказы / Сост., вступит. статья, коммент. Т. Г. Кучиной. — М.: Дрофа, 2013. — 320 с. (Библиотека отечественной классической художественной литературы: БК: в 100 т.) (Библиотека отечественной классики: БК) ISBN 978-5-358-12621-3
  • Платонов А. П. «…я прожил жизнь»: Письма 1920—1950 / Сост., вступ. статья, ком. Н. Корниенко и др. — М.: Астрель, 2013. — 688 с. — (Наследие Андрея Платонова). — 3000 экз. — ISBN 978-5-271-46785-1[22].
  • Платонов А. П. Счастливая Москва: Роман. — Санкт-Петербург: Азбука, 2012. — 224 с. (Азбука-классика) ISBN 978-5-389-04489-0
  • Платонов А. П. Чевенгур: Роман. — Санкт-Петербург: Азбука, 2012. — 478 с. (Азбука-классика) ISBN 978-5-389-04660-3
  • Платонов А. П. Котлован: Повесть. — Санкт-Петербург: Азбука, 2013. — 190 с. (Азбука-классика) ISBN 978-5-389-06590-1
  • Платонов А. П. Неизвестный цветок: [рассказы : для младшего и среднего школьного возраста: 6+]. — М.: Стрекоза, cop. 2016. — 64 с.: ил. (Внеклассное чтение) ISBN 978-5-9951-0882-5
  • Платонов А. П. Котлован: Повесть [16+]. — М.: Э, 2017. — 222 с. (100 главных книг) ISBN 978-5-699-95598-5
  • Платонов А. П. Умная внучка: русские народные сказки. / пересказал Андрей Платонов; художник Михаил Ромадин. -М.: Речь, 2017. — 158 с.: цв. ил. (Серия «Дар речи») ISBN 978-5-9268-2520-3
  • Платонов А. П. Чевенгур: [роман]. — М.: Время, 2018. — 510 с. (Проверено временем) ISBN 978-5-00112-168-8
  • Платонов А. П. Смерти нет!: военные рассказы: [для старшего школьного возраста : 12+] / Художник В. Стуковнин; [вступительная статья Е. Роженцевой]. — М.: Детская литература, 2018. — 416 с.: ил., портр. — 3000 экз. (Школьная библиотека) ISBN 978-5-08-005514-0

Ստեղծագործությունների ժողովածուներ

խմբագրել
  • Платонов А. П. «Собрание сочинений в трёх томах». — М.: Советская Россия, 1984—1985.
  • Платонов А. П. «Избранные произведения в двух томах». — М.: Художественная литература, 1978
  • Платонов А. П. «Собрание сочинений В 5 томах». / Сост. В. А. Чалмаева. — М.: Информпечать, 1998. ISBN 5-88010-045-6
  • Платонов А. П. «Сочинения. Том I»: 1918—1927, Книга 1: Рассказы. Стихотворения. — Научное издание. — М.: ИМЛИ РАН, 2004. — 644 с. — ISBN 5-9208-0146-8
  • Платонов А. П. «Сочинения. Том I»: 1918—1927, Книга 2: Статьи. — Научное издание. — М.: ИМЛИ РАН, 2004. — 510 с. — ISBN 5-9208-0181-6
  • Платонов А. П. «Сочинения. Том II»: 1918—1927: Повести, рассказы, сценарии, статьи. — Научное издание. — М.: ИМЛИ РАН, 2016. — 870 с. — ISBN 978-5-9208-0490-7
  • Платонов А. П. «Собрание сочинений в восьми томах» / Сост. Н. В. Корниенко. — М.: Время, 2009—2011.
  • Платонов А. П. «Малое собрание сочинений». — Санкт-Петербург: АЗБУКА, 2014. — 670 с. ISBN 978-5-389-07129-2

Ֆիլմերի էկրանավորում

խմբագրել
  • «Айна» (1931) — գեղարվեստական ֆիլմ՝ Պլատոնովի «Песчаная учительница»[23] պատմվածքի հիման վրա (ռեժիսոր՝ Նիկոլայ Տիխոնով, սցենարիստ՝ Մ․ Սմիռնովա
  • «Родина электричества» (1967/1987)— գեղարվեստական ֆիլմ՝ Պլատոնովի համանուն պատմվածքի հիման վրա նկարահանված (ռեժիսոր՝ Լարիսա Շեպիտկո)
  • «Рабыня» (1968) — գեղարվեստական ֆիլմ՝ «Такыр» պատմվածքի մոտիվներով ( ռեժիսոր՝ Բուլատա Մանսուրովա)
  • «Возвращение» (1968) — հեռուստաթատրոն՝ Եվգենիա Վախթանգովայի անվան ակադեմիական թատրոնի բեմադրությամբ
  • «Житейское дело» (ԽՍՀՄ, 1976 թվական, Լենֆիլմ) — կազմված է պատերազմական թեմայով գրված 3 նովելներից
  • «Три брата» (1981)— իտալական ֆիլմ՝ «Третий сын» պատմվածքի հիման վրա․ գործողոությունները կատարվում են Իտալիայում․
  • «Домой!» (1982) — «Возвращение» պատմվածքի մոտիվներով գեղարվեստական ֆիլմ
  • «Возлюбленные Марии» (1984) — «Реки Потудань» պատմվածքի մոտիվներով գեղարվեստական ֆիլմ․ գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում
  • «Одинокий голос человека» (1987) — գեղարվեստական ֆիլմ («Լենֆիլմ», 1987 год, Ալեքսանդր Սոկուրով)՝ նկարահանված «Река Потудань», «Сокровенный человек», «Происхождение мастера» պատմվածքների մոտիվներով
  • «Иван великий» (1987) — պատերազմական թեմայով պատմվածքների մոտիվներով գեղարվեստական ֆիլմ
    • «Маркун» (1989) — կարճամետրաժ ֆիլմ, գլխավոր դերում՝ Իվան Օխլոբիստին
  • «Корова» (1989) — մուլտֆիլմ՝ համանուն պատմվածքի հիման վրա(Ալեքսանդր Պետրով)
  • «Возвращение» (1997) — հեռուստաներկայացում (Ընթերցում է Յ․Ավշարովը)
  • «Опять надо жить» (1999) — «На заре туманной юности», «В прекрасном и яростном мире», «Сокровенный человек» պատմվածքների մոտիվներով նկարահանված գեղարվեստական ֆիլմ
  • «Случайный взгляд» (2005) — «Котлован»-ի հիման վրա
  • «Отец» (2007) — Իվան Սոլովյովի՝ «Возвращение» պատմվածքի մոտիվներով նկարահանված գեղարվեստական ֆիլմ
  • «Никита» (2011) — «Никита» պատմվածքի մոտիվներով նկարահանված գեղարվեստական ֆիլմ (ռեժիսոր՝ Մարատ Նիկիտին)
  • «Железная старуха» (2014)—կարճամետրաժ ֆիլմ (ռեժիսոր՝ Անաստասիա Պոլուխինա)
  • «Юшка» (2017)[24]— «Юшка» պատմվածքի մոտիվներով նկարահանված գեղարվեստական ֆիլմ(ռեժիսոր՝ Յուլիա Գորբաչևսկայա)

Վիպակներ՝ գրված Պլատոնի ստեղծագործության մոտիվներվ

խմբագրել
  • Վասկովսկայա Պլատոնով։ Երկու պատմություններ՝ երկու գործողությամբ պիես Պլատոնոի "Фро" և "Третий сын" պատմվածքների հիման վրա (Եկատերինբուրգ, Սվերդլովյան դրամ․ պետ․ ակադ․ թատ․, 2014, էջ 59),(Ուրալի դրամատիկական դպրոց)։ ISBN 978-5-8057-0911-2

Բեմադրություններ

խմբագրել

1987 թվականի 14-ին Սարատովի ակադեմիական թատրոնում բեմադրվեց ներկայացում՝ Պլատոնովի «14 красных избушек» համանուն պատմվածքի հիման վրա (Ալեքսանդր Դզեկուն[25])

1999 թվականին Փոքր դրամատիկական թատրոնում Լվով Դոդինը բեմադրեց «Чевенгур» ներկայացումը։

2003 թվականին Մոսկվայի Պուշկինի անվան դրամատիկական թատրոնում բեմադրվում է «Джан»-ը (ռեժիսոր՝ Ալլա Սիգալովա)

2007 թվականի սեպտեմբերին Մոսկվայի «Школа драматического искусства» թատրոնի բեմում տեղի է ունեցել «Корова»[26][27] պատմվածքի պրեմյերան։

2009 թվականին «Студия театрального искусства» թատրոնում ներկայացվեց «Река Потудань» բեմադրությունը։

2011 թվականի մարտի 9-ին Մոսկվայի Գոգոլի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Дураки на периферии» վիպակի (լույս է տեսել 2006 թվականին «Ноев ковчег» դրամատիկական երկերի ժողովածուում ) հիման վրա բեմադված ներկայացման պրեմյերան։

2011 թվականի սեպտեմբերի 24-ին Վորոնեժի կամերային թատրոնում առաջին անգամ բեմադրվեց Պլատոնովի «Дураки на периферии»-ին (ռեժիսոր՝ Միխայիլ Բիչկով)

2011 թվականին Մոսկվայի «Собеседник» թատրոնում ներկայացվեց Նիկոլայ Սուտարմինայի և Իգոր Պոպկովի «Возвращение» բեմադրությունը՝ Պլատոնովի պատմվածքի հիման վրա։ Ներկայացման մեջ հնչում են Բուլատա Ակուջավի երգերը[28]։

2012[29][30] թվականի հոկտեմբերի 16-ին Խարկովի Աֆանասևի անվան խամաճիկների պետական ակադեմիական թատրոնում առաջին անգամ ներկայացվեց «Чевенгур»-ը՝ Օքսանա Դմիտրիևնայի բեմադրությամբ (բեմադրող նկարիչ՝ Նատալիա Դենիսովայի)։

2013 թվականին Վորոնեժի կամերային թատրոնում «14 красных избушек»-ի պրեմյերան էր (ռեժիսոր՝ Միխայիլ Բիչկով)։

2014 թվականի հունիսի 18-ին Ռիգայի Միխայիլ Չեխովի անվան ռուսական թատրոնում բեմադրվեց «Фро» պատմվածքը (ռեժիսոր՝ Ռուսլան Կուդաշով)։

2014 թվականի նոյեմբերի 18-ին Սվերդլովսկի դրամատիկական պետական ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Фро» և «Третий сын» պատմվածքների հիման վրա բեմադրված «Платонов. Две истории» ներկայացումը(բեմադրող-ռեժիսոր՝ Դմիտրի Զիմին)։

2015 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայի թատրոնում Տաբակովի ղեկավարությամբ կայացավ համանուն պատմվածքի հիման վրա ստեղծված «Епифанские шлюзы» ներկայացման պրեմյերան։

2015 թվականի մարտի 27-ին Վորոնեժի «Театре равных» թատրոնում կայացավ «Пустодушие» բեմադրության պրեմյերան՝ հիմնված հեղինակի երեք պատմվածքների վրա՝ «Юшка», «Фро» и «Пустодушие» (բեմադրիչ՝ Վադիմ Կրիվոշեև)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Ռուսերեն Վիքիպեդիա (ռուս.) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Платонов Андрей Платонович (ռուս.) / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. Рой Медведев. Личная библиотека «корифея всех наук» // Вестник РАН. 2001. № 3. С. 264—267
  6. Nariman Skakov Introduction: Andrei Platonov, an Engineer of the Human Soul // Slavic Review : Journal. — 2014. — № 73:4. — С. 719.
  7. «Огонёк: Даты недели». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  8. Наталья Полтавцева. Платонов и Лукач Արխիվացված 2013-10-23 Wayback Machine // Новое литературное обозрение № 107 (1/2011)
  9. Строки, опалённые войной: Воспоминания. Очерки. Размышления / Авторы-составители Б. С. Бурков, В. А. Мякушков. — М.: Политиздат, 1987.
  10. См.: Общедоступный электронный банк документов «Подвиг Народа в Великой Отечественной войне 1941—1945 гг.» Արխիվացված 2016-05-06 Wayback Machine
  11. Журавлёв Н. Гений в недрах Родины. Неужели и «Они сражались за Родину» писал не Шолохов? Արխիվացված 2017-08-09 Wayback Machine // Новая газета. — 28.03.2005.
  12. Она была верной дочерью. На блаженную кончину Марии Андреевны Платоновой Արխիվացված 2019-03-25 Wayback Machine // Русское воскресение. — 25 октября 2005.
  13. Аннотация к роману «Коростышевский Платонов» Александра Клименко
  14. Майский номер журнала «Подъём» частично посвящен Платоновскому фестивалю
  15. Левин Ю. От синтаксиса к смыслу и далее («Котлован» А. Платонова)(չաշխատող հղում) // В кн.: Левин Ю. И. Избранные труды: Поэтика. Семиотика. — М.: Языки славянской культуры, 1998. — С. 392—419. — ISBN 5-7859-0043-2
  16. Как читать «Котлован»?. Лекция Голышев, Виктор Петрович|В. Голышева
  17. Варламов, Алексей Николаевич|Варламов А. Н. Андрей Платонов (серия [[Жизнь замечательных людей|ЖЗЛ). — М.: Молодая гвардия (издательство)|Молодая гвардия, 2011. — ISBN 978-5-235-03411-2
  18. «Катастрофы в воздухе» Перевод Сумеркин, Александр Евгеньевич|А. Сумеркина. Текст печатается по изданию: Бродский И. Поклониться тени: Эссе. — СПб.: Азбука, 2001. — 320 с.
  19. pravda.ru «Ударим Платоновым по похабщине»
  20. Издание книги было приостановлено в конце августа. 1 сентября 1939 г. редактор- организатор издательства сообщила Платонову: «„Н. Островский“ задержана Главлитом и передана в ЦК». Сохранился только черновой вариант книги, представляющий монтаж текста книги с правкой Платонова и редактора (РГАЛИ, ф. 2124, on. 1, ед. хр. 101).
  21. рассказ «Неодушевлённый враг»
  22. Редкость быть человеком. Анна Наринская о собрании писем Андрея Платонова // Коммерсантъ-Weekend, 16.02.2014
  23. ««Песчаная учительница»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  24. Съёмки доброго фильма «Юшка» по Платонову
  25. Александр Дзекун — биография // Кино-Театр. РУ
  26. Пресса о спектакле
  27. «Информация о спектакле на сайте театра». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  28. Театр «Собеседник» представляет спектакль по Андрею Платонову с песнями Булата Окуджавы Արխիվացված 2013-10-29 Wayback Machine // (Контрабанда (журнал)|Контрабанда, 2 декабря 2011 г.; фоторепортаж Натальи Караковской)
  29. Паровоз в Чевенгур(չաշխատող հղում) // Голос Украины, 01.12.2012, рецензия театроведа Юлии Коваленко)
  30. В Харькове «Чевенгур» стал «Губернией на берегу неба» Արխիվացված 2013-10-29 Wayback Machine // Время (газета)|газета «Время», 22 ноября 2012 г.)

Գրականություն

խմբագրել
  • Архив А. П. Платонова. Кн. 1. Научное изд. / Ответ.ред. Н. В. Корниенко. — М.: ИМЛИ им. А. М. Горького РАН, 2009. — 696 с. — 1000 экз. — ISBN 978-5-9208-0341-2
  • Балдин Андрей, Голованов Василий, Замятин Дмитрий. Империя пространства. К развалинам Чевенгура // НГ Ex libris. — 26 октября 2000 года.
  • Баршт К. Анри Бергсон в «Котловане» Андрея Платонова Արխիվացված 2016-11-02 Wayback Machine // Вопросы философии. 2007. № 4. С. 144—157.
  • Варламов А. Н. Андрей Платонов. — М.: Молодая гвардия, 2011. — (Жизнь замечательных людей. Вып. 1294). — 546 с. — ISBN 978-5-235-03411-2
  • Васильев, Владимир Васильевич (литературовед)|Васильев В. В. Андрей Платонов. — М.: Современник (издательство)|Современник, 1982. — 232 с. — (Библиотека «Любителям российской словесности»). — 50 000 экз. (в пер., суперобл.)
  • Бродский И. Послесловие к «Котловану» А. Платонова
  • Вроон Р. Хлебников и Платонов: предварительные заметки. // Сб. статей к 70-летию В. П. Григорьева. — М., 1996. — С. 55-65
  • Гюнтер Х «Страна философов» Андрея Платонова: проблемы творчества. Котлован и Вавилонская башня // По материалам второй Международной научной конференции, посвященной 95-летию со дня рождения А. П. Платонова. — М.: Наследие, 1995. — В. 2. — С. 145—151.
  • Замятин Д. Н. Империя пространства. Географические образы в романе Андрея Платонова «Чевенгур» // Вопросы философии. — 1999. — № 10. — С. 82—90.
  • Замятин Д. Н. Географические образы в комедии Андрея Платонова «Ноев ковчег» // «Страна философов» Андрея Платонова: Проблемы творчества. Вып. 5, юбилейный. — М.: ИМЛИ, 2003. — С. 162—170.
  • Замятин Д. Н. Круглая вечность. Образная геоморфология романа Андрея Платонова «Чевенгур» // «Страна философов» Андрея Платонова: Проблемы творчества. Вып. 6. — М.: ИМЛИ, 2005. — С. 5-18.
  • Замятина Н. Ю. Локализация идеологии в пространстве (американский фронтир и пространство в романе А. Платонова «Чевенгур») // Гуманитарная география: Научный и культурно-просветительский альманах / Сост., отв. ред. Д. Н. Замятин; авт. Балдин А., Галкина Т., Замятин Д. и др. — Вып. 1. — М.: Институт Наследия, 2004. — С. 53-61.
  • Каблуков В. В. Концептуализация мира в пьесе А. Платонова «Дураки на периферии» // Электронный журнал «Знание. Понимание. Умение». — 2008. — № 5 — Филология.
  • Каблуков В. В. Сценарий национального поведения «от текста к телу» в пьесах А. Платонова и Н. Эрдмана // Электронный журнал «Знание. Понимание. Умение». — 2008. — № 5 — Филология.
  • Каблуков В. В. Сценарий национального поведения русского человека «от сердца к разуму» в пьесах А. Платонова // Электронный журнал «Знание. Понимание. Умение». — 2008. — № 5 — Филология.
  • Ратьковский И. С. Перекрёстки судеб: А. С. Лаппо Данилевский, С. Ф. Платонов и Д. Б. Рязанов в 1918 г. // Клио. Журнал для учёных. 2013. № 12
  • Тарасов А. Б. «Третье царство» как попытка моделирования мира «нового» праведничества: А. Платонов и М. Цветаева // Электронный журнал «Знание. Понимание. Умение». — 2008. — № 5 — Филология.
  • Хрящева Н. П. «Кипящая Вселенная» Андрея Платонова: динамика образотворчества и миропостижения в сочинениях 20-х годов. Екатеринбург — Стерлитамак: 1998.
  • Хрящева Н. П., Когут К. С. Мотивная структура пьесы А. П. Платонова «Голос отца» // Филологический класс: региональный журнал учителей-словесников Урала. — Екатеринбург: УрГПУ, 2011. — № 26. — С. 14—19.
  • Чалмаев В. А.. Андрей Платонов. — М.: Советская Россия, 1978. — 176 с. — (Писатели Советской России). — 25000 экз.
  • Чалмаев, Виктор Андреевич|Чалмаев В. А. Андрей Платонов: (К сокровенному человеку) / художник Матрёшин, Александр Валентинович|Александр Матрёшин. — М.: Советский писатель, 1989. — 448, [1] с. — 25 000 экз. — ISBN 5-265-01028-9 (в пер.)
  • «Страна философов» Андрея Платонова: Проблемы творчества: Вып. 1. — М.: ИМЛИ РАН, 1994; Вып.2. — 1995; Вып. 3. — 1999; Вып. 4. — 2000; Вып. 5. — 2003; Вып. 6. — 2005.
  • «Страна философов» Андрея Платонова: Проблемы творчества: Вып. 7: По материалам Седьмой международной научной конференции, посвящённой 110-летию со дня рождения А. П. Платонова. 21-23 сентября 2009 года / Сост. Е. А. Роженцева, Н. В. Умрюхина; Отв. ред. Н. В. Корниенко. — М.: ИМЛИ РАН, 2011. — 652 с., ил. — 500 экз., ISBN 978-5-9208-0398-6
  • Гюнтер Х. По обе стороны утопии: Контексты творчества А. Платонова. — М.: Новое литературное обозрение, 2012. — 216 с. — (Научное приложение. Вып. CV). — 1500 экз. — ISBN 978-5-86793-932-8
  • Роженцева Е.А. А.П. Платонов в жизни и творчестве: учебное пособие для школ, гимназий и колледжей.. — М.: ООО «Русское слово — учебник», 2014. — фотоил. — 136 с. — (В помощь школе). — 1500 экз. — ISBN 978-5-00007-844-0
  • Когут К. С, Хрящева Н. П. Поэтика драматургии А. П. Платонова конца 1930-х — начала 1950-х годов: межтекстовый диалог. СПб.: Нестор-История, 2018. — 280 с.

Հղումներ

խմբագրել


 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Պլատոնով» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Պլատոնով» հոդվածին։