Ասկերանի պաշտպանական շրջան

Ասկերանի պաշտպանական շրջան, 4-րդ պաշտպանական շրջան, կազմավորվել է ԼՂՀ ԻՊԿ նախագահի 1992օգոստոսի 14-ի հրամանով՝ ԼՂՀ Ասկերանի շրջանում գործող ԻՊՈԻ ստորաբաժանումների հիմքի վրա (հրամանատար՝ Վ. Բալասանյան)։ 1992-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ ՊՇ-ում գործել են 4 հրաձգային գումարտակներ։

Ասկերանի մայրաբերդը

Գումարտակներ

խմբագրել

1-ին հրաձգային զումարտակ

խմբագրել

1-ին հրաձգային զումարտակը (հրամանատար՝ Վ. Սաֆարյան) կազմավորվել է Դահապ, Սառնաղբյուր, Դաշուշեն, Քռասնի, Կարմիր գյուղ, Հարավ, Սզնեք, Շոշ և Մխիթարաշեն գյուղերի ջոկատների հիմքի վրա։ Պաշտպանել է Դահրազ-Աղբուլաղ հատվածը։

Կազմավորվել է 1992 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Ասկերանի շրջանի Շոշ, Մզնեք, Կարմիրգյուղ, Քարաշեն, Հարավ, Քռասնի, Դահրազ, Սառնաղբյուր. Մխիթարաշեն գյուղերի ինքնապաշտպանական ջոկատների ու առանձին վաշտերի հիմքի վրա։ 1991-1994 թվականներին գումարտակը կամ նրա առանձին ստորաբաժանումներ մասնակցել են Շահումյանի (Վերինշեն. էլքեջ, Բուզլուխ, Մանաշիդ), Մարտակերտի (Թալիշ, Կուսապատ, Մեծշեն, Մաղավուզ, Մոխրաթաղ, հեռուստաաշտարակի, «Պուշկենյալ» բարձունքներ, Ղազանչի, Ջրաբերդ), Ասկերանի (Ջամիլլու, Դահրազ, Սառնաղբյուր, Խրամութ. Ասկերան), Շուշիի (Քարինտակ, Զառսլու, Մալիբեկլու, Ղուշչիլար, Շուշի), Մարտունիի (Ղարադաղլու), Աղդամի (ԱվդալԳյուլափլու, Շելլի, Փոլադլու. Ղարադաղլու, Աղդամ. Քյանգառլի, Գյուլիջա, «Ուղտի մեջք» և «Եղդիխւման» բարձունքներ), Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների, Կրկժանի (Ստերիանակերտի արվարձան) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Վ. Սաֆարյան։ Գումարտակից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին ու 2-րդ աստիճանի և ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշաններով պարգևատրվել է Վ. Սաֆարյանը. ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Լ. Կարապետյանը. է. Բարսեղյանը. Ս. Վարդանյանը (հետմահու). Ա. Թհանյանը. Գ. Բաղդասարյանը, Ռ. Ավանեսյանը. Գ. Ծատրյանը. Ա. և Ռ. Մարգարյանները. Ա. Ստեփանյանը. Մ. Ահաանյանը, Ս. Բալայանը. Ա. Բաբայանը, Կ. Մելքումյանը. Ռ. Արզումանյանը, ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով՝ Ն. Վանյանը։ Զոհվել է գումարտակի 58 ազատամարտիկ։

2-րդ հրաձգային գումարտակ

խմբագրել

2-րդ հրաձգային գումարտակը (հրամանատար Ռ. Հակոբջանյան) կազմավորվել է Դահրավ, Փրջամալ, Նախիջևանիկ, Արանզամին, Քյաթուկ, Խնածախ և Հասանաբադ գյուղերի ջոկատների հիմքի վրա։ Պաշտպանել է Աղբուլաղ-Նախիջևանիկ հատվածը։

3-րդ հրաձգային զումարտակ

խմբագրել

3-րդ հրաձգային զումարտակը (հրամանատար՝ Ա. Հարաթյունյան) կազմավորվել է Ասկերան քաղաքի, Նորագյուղ և Խանաբադ գյուղերի ջոկատների հիմքի վրա։ Պաշտպանել է Նախիջևանիկ-Խրամորթ հատվածը։

4-րդ հրաձգային զումարտակ

խմբագրել

4-րդ հրաձգային զումարտակը (հրամանատար՝ Կ. Ապումանյան) կազմավորվել է Խնձրիստան, Խանցք, Հիլիս, Բադարա, Աստղաշեն, Խաչեն, Ռեղշլաղ և Խրամորթ գյուղերի ջոկատների հիմքի վրա։ Պաշտպանել է Քարագլխի հատվածը։ Բաժանումների հիմքի վրա (հրամանատար՝ Վ. Բալասանյան)։

1992-ի վերջին ՊՇ-ի կազմի մեջ է մտել նաև 35-րդ առանձին գումարտակը (հրամանատար՝ Ա.Ղարամյան), ուը մինչ այդ կռվել էր Լաչինի ուղղությամբ։ Կազմավորվել է Ակնաղբյուր, Ավետարանոց, Արաինշեն, Խաչմաչ, Աղնախ, Մադաթաշեն, Ջրաղացներ հ Մոշխմհատ գյուղերի ջոկատների հիմրի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։