Բացել գլխավոր ցանկը

Փրջամալ (նախկինում`«Վարդեր»), գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։

Ընդհանուր տեղեկություններԽմբագրել

Գտնվում է Ասկերանից 9 կմ դեպի հարավ-արևելք, իսկ Ստեփանակերտից` 27 կմ հեռավորության վրա։ Գյուղի եկեղեցին կառուցվել է 1837 թվականին։ 1987 թվականին այստեղ կար 139 տուն և 443 բնակիչ։ Գյուղում 1874 թվականին բացվել է ծխական դպրոց (15 աշակերտով)։ Շրջակայքում նշանավոր են Եխծուն ջուր, Ղազան աղբյուր, Ծարավաջուր, Սև աղբյուր, Տնջրե, Բլասեն աղբյուր, Թեղուն, Ցկանեն աղբյուրները։

Պատմական տեղեկություններԽմբագրել

Գյուղի պատմությունն սկսվում է 12-րդ դարից[1]։ 1905 թ. թուրքերը գյուղը հրդեհել ու ավերել են։ Այն վերականգնվել է 1918 թ.։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 211 մարդ, զոհվել է 116-ը, որոնց հիշատակին կառուցվել է հուշարձան։ Խորհրդային տարիներին գյուղը մտել է ԼՂԻՄ-ի կազմի մեջ։ Արցախյան պատերազմի ընթացքում, 1992 թվականի հունիսին, գյուղը, Ասկերանի շրջանի մի շարք այլ գյուղերի հետ գրավվել է ադրբեջանական զինուժի կողմից։ Փրջամալը, շրջանի Նախիջևանիկ և Արանզամին գյուղերի հետ ազատագրվել է հայկական զինուժի կողմից 1992 թվականի սեպտեմբերին[2]։

ԾանոթագրություններԽմբագրել