Ակադեմիայի պատկերասրահ (Վենետիկ)
Վենետիկի ակադեմիայի պատկերասրահ (իտալերեն՝ Gallerie dell'Accademia), գեղարվեստի պատկերասրահ, որտեղ ներկայացված է 16-18-րդ դարերի վենետիկյան գեղարվեստի ամենամեծ հավաքածուն։ Տեղակայված է Scuola della Carità շենքում, Մեծ ջրանցքի հարավային ափին։ Ի սկզբանե եղել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայի պատկերասրահ։ Ակադեմիայից առանձնացել է 1879 թվականին։ Ակադեմիայի պատկերասրահի անունով է կոչվում Մեծ ջրանցքի կամուրջներից մեկը։ Երկու կառույցներն էլ տեղակայված են եղել նույն շենքում մինչև 2004 թվականը, երբ գեղարվեստի դպրոցը տեղափոխվել է Ospedale degli Incurabili շենք։
Ակադեմիայի պատկերասրահ | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ, թանգարանի շենք, Italian national museum? և Muzej suvremene umjetnosti |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վենետիկ[2] |
Վայր | Dorsoduro? |
Կազմված է | Gallerie dell'Accademia - Hall III?, Gallerie dell'Accademia - Hall XXI?, Paintings in the Gallerie dell'Accademia?, Q81687031?, Gallerie dell'Accademia - room V Giovanni Bellini?, Gallerie dell'Accademia - Hall II?, Hall I?, Sala dell'Albergo? և Gallerie dell'Accademia - Hall VIA in the sign of Gentile and Giovanni Bellini? |
Հասցե | Campo della Carità, Dorsoduro 1050, Venezia, Dorsoduro - Venezia[2], Campo della Carità - Sestiere Dorsoduro 1050, Venezia (VE), Italia և Sestiere Dorsoduro 1050, 30123 Venezia[3]30123[2][3] |
Հիմնադրվել է | 1750 |
Հիմնադիր | Նապոլեոն Բոնապարտ[4] |
Մակերես | 12 000 քառակուսի մետր, 7000 քառակուսի մետր |
Այցելուներ | 210 149 մարդ (2013)[5] |
Հավաքածուի չափս | 400 item[6][7] |
Կայք | gallerieaccademia.it(իտալ.) և galleriedellaccademia.it(իտալ.) |
![]() | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Վենետիկի գեղարվեստի ակադեմիան հիմնադրվել է 1750 թվականի սեպտեմբերի 24-ին, ակադեմիայի կարգավիճակ ստացել է 1756 թվականին[8]։ Ակադեմիայի առաջին տնօրենն է եղել Ջովաննի Բատիստա Պյացետտան, իսկ Վյուրցբուրգից վերադառնալուց հետո ակադեմիայի առաջին նախագահ է դարձել Ջովաննի Բատիստա Տիեպոլոն[9]։
Ակադեմիան առաջին հաստատություններից մեկն էր, որտեղ 1777 թվականից Պիետրո Էդվարդսը դասավանդում էր ռեստավրացիա, իսկ 1819 թվականից ձևակերպվել է որպես դասընթաց։
1807 թվականին Նապոլեոնի հրամանագրով ակադեմիան վերահիմնադրվել է։ Ակադեմիայի անունը փոխվել է՝ Veneta Academia di Pittura, Scultura e Architettura-ից (Վենետիկի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ակադեմիա) դառնալով Accademia Reale di Belle Arti (Գեղարվեստի թագավորական ակադեմիա) և տեղափոխվել է պալադիան ճարտարապետական համալիր հանդիսացող Վենետիկի ակադեմիայի պատկերասրահի շենք, որտեղ էլ ներկայումս տեղակայված է պատկերասրահը։ Ակադեմիայի հավաքածուն հանրության համար հասանելի է եղել 1817 թվականի օգոստոսի 10-ից[8][10]։
Ակադեմիայի պատկերասրահը Վենետիկի գեղարվեստի ակադեմիայից անկախացել է 1879 թվականին։ Այն գտնվում է Իտալիայի մշակույթի նախարարության ենթակայության ներքո։
ՇենքԽմբագրել
Նապոլեոնյան ղեկավարությունը Վենետիկում լուծարել է բազմաթիվ հաստատություններ, այդ թվում որոշ եկեղեցիներ, վանքեր ու դպրոցներ։ Ակադեմիան հանգրվանել է Scuola della Carità, Convento dei Canonici Lateranensi և Santa Maria della Carità շենքում։ Scuola della Carità Scuole Grandi-ի վեց կառույցներից ամենահինն էր, թվագրվում է 1343 թվական, թեև դպրոցը (Scuole Grandi of Venice) կազմավորվել է 1260 թվականին։ Convento dei Canonici Lateranensi կառույցը նախագծել է Անդրեա Պալլադիոն 1561 թվականին, թեև ավարտին չի հասցրել։ 1441 թվականին Santa Maria della Carità-ի ճակատային հատվածն ավարտել է Բարտոլոմեո Բոն։
ՀավաքածուԽմբագրել
Ակադեմիայի պատկերասրահն ունի Վենետիկի գեղանկարչության մինչև 18-րդ դարի գլուխգործոցներ, որոնք ներկայացված են ժամանակագրական և թեմատիկ դրսևորումներով։
Ներկայացված արվեստագետներից են՝
- Անտոնելլո դա Մեսինա
- Լացարո Բաստիանի
- Ջենտիլե Բելլինի
- Ջովաննի Բելլինի
- Բեռնարդո Բելլոտտո
- Պացինո դե Բոնագուիդա[11]
- Ջովաննի Անտոնիո Կանալետտո
- Վիտորե Կարպաչչո
- Ջուլիո Կարպիոնի
- Ռոզալբա Կառերա
- Չիմա դա Կոնելյանո
- Դոմենիկո Ֆետտի
- Պիետրո Գասպարի
- Միկելե Ջամբոնո
- Լուկա Ջորդանո
- Ֆրանչեսկո Գվարդի
- Ջորջոնե
- Յոհան Լիս
- Շառլ լը Բրեն
- Պիետրո Լոնգի
- Լորենցո Լոտտո
- Անդրեա Մանտենյա
- Ռոկկո Մարկոնի
- Միկելե Մարիեսկի
- Ջովանի Բատիստա Պյացետա
- Ջամբատիստա Պիտոնի
- Մատիա Պրետի
- Ջովաննի Բատիստա Տիեպոլո
- Տինտորետտո
- Տիցիան
- Պաոլո Վերոնեզե
- Ջորջո Վազարի
- Լեոնարդո դա Վինչի (Վիտրուվյան մարդ նկարը)
- Ալվիզե Վիվարինի
- Ջուզեպպե Ձեիզ
ՊատկերասրահԽմբագրել
Տիցիան
Պիետա, 353 x 348 սմ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 dati.beniculturali.it — 2014.
- ↑ 3,0 3,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
- ↑ https://www.gallerieaccademia.it/en/museum-complex
- ↑ http://www.statistica.beniculturali.it/RILEVAZIONI/MUSEI/Anno%202013/MUSEI_TAVOLA8_2013.pdf
- ↑ Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
- ↑ Italian National Institute of Statistics https://www.istat.it/it/archivio/167566 — 2017.
- ↑ 8,0 8,1 Accademia di belle arti di Venezia, 1750–2010. Cenni storici Archived 2014-10-21 at the Wayback Machine. (in Italian). Accademia di belle arti di Venezia. Accessed July 2013.
- ↑ Elisa Viola (2005). L'Accademia di Venezia: i maestri, le collezioni, le sedi (in Italian). Venezia: Marsilio. ISBN 9788831786553. p. 17.
- ↑ Gallerie dell'Accademia: Storia delle collezioni Archived 2014-10-19 at the Wayback Machine. (in Italian). Soprintendenza Speciale per il Patrimonio storico, artistico ed etnoantropologico e per il Polo Museale della città di Venezia e dei comuni della Gronda lagunare, 7 October 2009. Accessed July 2013.
- ↑ Pacino di Bonaguida, J. Paul Getty Museum, USA.
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ակադեմիայի պատկերասրահ (Վենետիկ) կատեգորիայում։ |