Դորսոդուրո
Դորսոդուրո (իտալ.՝ Dorsoduro՝ «Ուժեղ, դիմացկուն մեջք, կոշտ ողնաշար»[1]), Վենետիկի վեց պատմական շրջաններից մեկը։ Գտնվում է քաղաքի կենտրոնի և ծովածոցի միջև։
Դորսոդուրո իտալ.՝ Dorsoduro | |
---|---|
Պունտա դելլա Դոգանա արվեստի թանգարանը և Սանտա Մարիա դելլա Սալյուտե տաճարը | |
Երկիր | Իտալիա |
Կարգավիճակ | սեստիերե |
Մտնում է | Վենետիկ |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 |
Անվանում
խմբագրելԱնունն առաջացել է քաղաքի այս հատվածի կոշտ հողից և համեմատաբար բարձր ափից[1]։
Աշխարհագրություն
խմբագրելՇրջանի կազմում են նաև Ջուդեկկա և Սակկա Ֆիզոլա կղզիները։ Շրջանի կենտրոնն Անբուժելիների առափնյա փողոցն է, որը ձգվում է Ջուդեկկա ջրանցքի երկայնքով։ Վենետիկի այս հարավային ափը սկսվել է կառուցվել 6-րդ դարից։
19-րդ դարում Մեծ ջրանցքի վրա կառուցված Ակադեմիայի կամուրջը կապեց Դորսոդուրո և Սան Մարկո շրջանները։
Դորսոդուրոն Վենետիկի «արտիստիկ» շրջանն է։ Նրա արևելյան մասում կան արվեստի մի քանի պատկերասրահներ և թանգարաններ, այդ թվում՝ Ակադեմիայի պատկերասրահը և Փեգի Գուգենհայմի հավաքածուն։ Արևմտյան մասում բնակելի թաղամասեր են։
Նշանակալի օբյեկտներ
խմբագրել- Սանտա Մարիա դելլա Սալյուտե
- Կա’ Ֆոսկարի, 1934 թվականից պալացցոյում է գտնվում 18-րդ դարի Վենետիկի արվեստի թանգարանը
- Կամպո Սան Բառնաբա թաղամաս, որտեղ գտնվում է Սուրբ Բառնաբաս առաքյալի եկեղեցին
- Սան Գրեգորիո գոթական եկեղեցի, չգործող
- Կամպո Սանտա Մարգարիտա
- Ակադեմիայի պատկերասրահ
- Փեգի Գուգենհայմի հավաքածու
- Իլ Ռեդենտորե եկեղեցի
- Պալացցո Արիանի
- Պալացցո Բրանդոլին Ռոտա
- Կա’ Դարիո
- Պալացցո Բրանդոլին Ռոտա
- Պալացցո Ջուստինիան Ռեկանատի
- Պալացցո Օրիո Սեմիտեկոլո Բենցոն
- Պալացցո Ցենոբիո
- Պունտա դելլա Դոգանա, Մաքսատան և Արվեստի թանգարանի շենք
- Սան Պանտալոն եկեղեցի
- Սան Տրովասո եկեղեցի
- Սանտա Մարիա դեի Կարմինի եկեղեցի
- Օնիստանի եկեղեցի
- Դելլե Ցիտելլե եկեղեցի
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Kaminski, Marion (2013). Art & Architecture: Venice. h.f.ullmann publishing Gmbh. ISBN 978-3-8480-0323-5.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորսոդուրո» հոդվածին։ |