Ակադեմիայի կամուրջ

Ակադեմիայի կամուրջ (իտալ.՝ Ponte dell'Accademia), Վենետիկի Մեծ ջրանցքի չորս կամուրջներից մեկն է: Անվանվել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայի պատվին: Ակադեմիան 1907-2004 թվականներին Վենետիկի Ակադեմիայի պատկերասրահի հետ միասին տեղակայված են եղել «Scuola della Carità» շենքում, որտեղ էլ այժմ գտնվում է ակադեմիայի պատկերասրահը: Կամուրջն Ակադեմիայի պատկերասրահը միացնում է Սան Մարկո շրջանի հետ[1]:

Picto infobox bridge1.png
Ակադեմիայի կամուրջ
Accademia bridge in Venice (South East exposure).jpg
ԱնունովԱկադեմիայի պատկերասրահ
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
ՏեղանքՎենետիկ
Տեսակկամարաձև կամուրջ, հետիոտնային կամուրջ և Bridges in Venice?
Նյութփայտ
Թռիչքների քանակ1
Հատում էՄեծ ջրանցք
Երկարություն48 մետր
Բացման տարեթիվ1933

ՊատմությունԽմբագրել

Կամուրջը նախատեսվել է կառուցել դեռևս 1488 թվականին: Քաղաքային խորհրդում պրովեդիտոր Լուկա Տրումն առաջարկել է Մեծ կանալի վրա կառուցել երկու կամուրջ, մեկը՝ նշված վայրում, մյուսը՝ Սանտա Սոֆիայում: Նրա առաջարկը ծիծաղ է առաջացրել խորհրդի անդամների մոտ, և հարցը քվերակության չի դրվել: Ալֆրեդ Վևիլի նախագծով ստեղծված պողպատե կոնստրուկցիայով կամուրջը բացվել է 1854 թվականի նոյեմբերի 20-ին[2], սակայն քանդվել է և փոխարինվել Էուժենիո Միոցցիի նախագծով ստեղծված փայտե կամրջով, որը բացվել է 1933 թվականին[3]:

Երկրորդ կամուրջը, գտնվելով վատ վիճակում, 1985 թվականին փոխարինվել է ներկայիս կամրջով: 2011 թվականին առաջ է քաշվել կամուրջը փոխարինելու հարցը[4]:

Սիրահարները «սիրային կողպեքներ» են ամրացնում կամրջի մետաղական ձողերի վրա, սակայն Վենետիկի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում դրա դեմ[5]:

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Ponte dell'Accademia»։ Venice Sights։ Lonely Planet։ Վերցված է August 25, 2011 
  2. Venice on Foot: With the Itinerary of the Grand Canal, by Hugh Douglas, 1907, page 60.
  3. «Ponte dell'Accademia»։ en.Broer.no։ Արխիվացված է օրիգինալից May 22, 2011-ին։ Վերցված է August 25, 2011 
  4. Disson, Sian (օգոստոսի 15, 2011)։ «Venice split in two by Ponte dell'Accademia revamp plans»։ Ponte dell'Accademia, Venice, Italy։ World Architecture News։ Վերցված է August 25, 2011 
  5. Squires, Nick (օգոստոսի 24, 2011)։ «Venice cracks down on 'love locks'»։ The Daily Telegraph (UK)։ Վերցված է August 25, 2011 

Արտաքին հղումներԽմբագրել