Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի

(Վերահղված է Ալ-Քաուաքիբիից)

Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի (հուլիսի 9, 1855(1855-07-09)[1][2], հուլիսի 8, 1855(1855-07-08)[3] կամ 1849[4][5], Հալեպ[6] - հունիսի 14, 1902(1902-06-14)[2] կամ հունիսի 22, 1902(1902-06-22)[3], Կահիրե, Եգիպտոս) ամբողջական անուն՝ արաբ․՝ عبد الرحمن الكواكبي‎‎, 'Աբդ առ-Ռահման ալ-Քաուաքիբի, արաբ փիլիսոփա, գրող և հրապարակախոս, պանարաբիզմի կարկառուն ներկայացուցիչներից։ Նա մեծ ներդրում ունեցավ արաբական գրականության պատմության, մասնավորապես՝ հրապարակախոսության զարգացման մեջ։ Լինելով նահդայի երկրորդ փուլի (որն ընդունված է անվանել նաև Մուսուլմանական ռեֆորմացիա կամ մոդեռնիզմ) ներկայացուցիչ և պանիսլամիզմի հիմնադիր Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանիի հետևորդ՝ ալ-Քաուաքիբին շարունակեց լուսավորական գաղափարների տարածումը հրապարակախոսության մեջ՝ դրանով իսկ խթան հանդիսանալով արաբական հրապարակախոսության հետագա զարգացմանը Սիրիայում և Եգիպտոսում։ Ալ-Քաուաքիբիի հրապարակախոսության մեջ բնականաբար զգացվում է սիրիական ազդեցությունը, քանի-որ նա ծագումով Սիրիայից էր։

Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի
عبد الرحمن الكواكبي
Ծնվել էհուլիսի 9, 1855(1855-07-09)[1][2], հուլիսի 8, 1855(1855-07-08)[3] կամ 1849[4][5]
ԾննդավայրՀալեպ[6]
Վախճանվել էհունիսի 14, 1902(1902-06-14)[2] կամ հունիսի 22, 1902(1902-06-22)[3]
Վախճանի վայրԿահիրե, Եգիպտոս
Մասնագիտությունաստվածաբան, փիլիսոփա, գրող, քաղաքական գործիչ, journal editor, լրագրող և journal editor
Ազգությունարաբ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ուշագրավ աշխատանքներ«Քաղաքների մայրը»
«Բռնապետության բնույթը և ստրկացման վերացումը»
Աշխատավայրal-Furāt? և al-Shahbāʾ?
 Abd al-Rahman al-Kawakibi Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել
 
Կահիրեն 19-րդ դարում

Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբին ծնվել է 1855 թվականին Հալեպում։ Նա ծագում էր հնագույն սիրիական տոհմից, որը տվել էր բազմաթիվ գիտնականներ և պետական գործիչներ։ Նա ստացել էր ավանդական կրթություն տեղի դպրոցներից մեկում՝ «ալ-Մադրասա ալ-Քաուաքիբիա» (արաբ․՝ المدرسة الكواكبية‎‎), որը հիմնադրվել էր իր նախնիների մեկի կողմից։ Հենց այս ավանդական կրթությունն էլ մեծ ազդեցություն ունեցավ նրա հայացքների սկզբնական ձևովորման վրա, որոնք հետագայում զարգացան ազդվելով եվրոպական լուսավորական մտքից և իրենց արտացոլումը գտան արաբական հրապարախոսության մեջ։

1876 թվականին ալ-Քաուաքիբիին առաջարկվում է «Ալ-Ֆուռաթ» (արաբ․՝ الفرات‎‎, Եփրատ) ամսագրում խմբագրի պաշտոն, որը, սակայն, նա շուտով թողնում է, չկարողանալով այդ խիստ պաշտոնական համակարգում արտահայտել իր լուսավորական և Ռեֆորմացիայի գաղափարները՝ ճաշակ դաստիարակել, մտածողություն ձևավորել, պաշտպանել արդարությունը և մարդկանց իրավունքները։ Այս գաղափարները ալ-Քաուաքիբին փորձում է քարոզել 1870-ականների վերջում իր կողմից հիմնադրված թերթերի մեջ։ Նա բարձր հեղինակություն էր վայելում ժողովրդի մեջ իր գաղափարներով և իր հրապարակախոսական աշխատանքներով, ինչը և իր հետևանքներն է ունենում։ Շուտով ալ-Քաուաքիբին կոնֆլիկտի մեջ է մտնում Հալեպի Արիֆ փաշայի հետ։ Փաշան նրա վրա կեղծ մեղադրանքներ ներկայացնում, որ ալ-Քաուաքիբին պատկանում է հակակառավարական գաղտնի խմբակին և հակամուսուլմանական միությանը, և մահապատժի է ենթարկվում։ Սակայն այդ մեղադրանքներն այնքան կոպիտ էին, որ Բեյրութի դատը արդարացնում է Աբդ առ-Ռահմանին։

 
Հալեպը 19-րդ դարում

Հասկանալով Սիրիայում իր հետագա գտնվելու վտանգավոր լինելը, Ալ-Քաուաքիբին 1900 թվականին փախնում է Եգիպտոս, որտեղ սկսում է համագործակցել մուսուլմանական մոդեռնիստների թերթում։ Եգիպտոսում ալ-Քաուաքիբին ազդվում է Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանիի և նրա աշակերտ Մուհամմադ Աբդոյի գաղափարներից։ Ալ-Քաուաքիբիի հոդվածները, որոնք տպագրվում էին այդ ժամանակ «Ալ-Մանար»-ում (արաբերեն՝ المنار, փարոս ), 1901 թվականին լույս են տեսնում առանձին գրքով «Բռնապետության բնույթը և ստրկացման վերացումը» (արաբ․՝ طبائع الاستبداد ومصارع الاستعباد՝ Տաբա'ի ալ-իսթիբդադ ուա մասարի' ալ-իսթի'բադ‎‎)։ Մյուս նրա հայտնի ստեղծագործությունը «Քաղաքների մայրը» (արաբ․՝ أم القرى՝ ումմ ալ-կուրա‎‎), որը հավանաբար գրվել էր դեռևս Հալեպում, սակայն տպագրվում է 1902 թվականին։ Նույն թվականին Մեքքա ուխտագնացությունից վերադառնալով Կահիրե, ալ-Քաուաքիբին մահանում է, ինչպես որոշ աղբյուրներ են վկայում սուլթանի հրամանով կատարված թունավորումից։ Նրա առաջին գիրքը բնութագրում էր Օսմանյան կայսրությունում տիրող վիճակը, իսկ երկրորդը նվիրված էր մուսուլմանական գլխավոր սրբավայրերից Մեքքային՝ որպես համաարաբական պետության նոր մայրաքաղաք։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Долинина А.А. Очерки истории арабской литературы нового времени. Египет и Сирия. Публицистика 1870-1914. М., 1968.
  • Крымский А.Е. История новой арабской литературы (XIX - начало XX века). М, 1971.
  • Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի» հոդվածին։