Քաղաքների մայրը (Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի)

Քաղաքների մայր 19-րդ դարի արաբ գրող և հրապարակախոս Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբիի ամենահայտնի ստեղծագործություններից։ Տպագրվել է 1902 թվականին։

«Ումմ ալ-կուրա» հրապարակախոսական աշխատությունն իրենից ներկայացնում է ուտոպիա մուսուլմանական մոդեռնիզմի ոգով։ Նրանում պատկերված է 1899 թ գաղտնի համաժողովը Մեքքայում հաջջի ժամանակ։ Համաժողովի 12 նիստերում մասնակցում էին ոչ միայն արաբ 22 մուսուլմաններ տարբեր երկրներից։ Այս համաժողովի հռչակագրերը կազմում են «Ումմ ալ-կուրա» գրքի մասը։ Այս հռչակագրերը ներկայացված են այնքան իրական, որ շփոթության մեջ են գցել որոշ եվրոպացի արևելագետների, հավատացած լինելով, որ այդ հավաքն իրականում տեղի է ունեցել։

Համաժողովի ժամանակ ակտիվ քննարկում է տեղի ունենում, առաջ են գալիս վեճեր, տարբեր կարծիքներ են բախվում։ Համաժողովի նպատակն է բացահայտել և քննարկել մուսուլմանական աշխարհի անկնման պատճառները և նրա վերածնման համար փնտրել առավել գործուն միջոցներ։ Ալ-Քաուաքիբին այդ պատճառներից առանձնացնում է կրոնականը, քաղաքականը և բարոյականը, որոնք սերտորեն կապված են իրար հետ։ Կրոնական պատճառների շարքում, նա որպես մուսուլմանական ռեֆորմացիայի իսկական կողմնակից դասում է առաջին հերթին աղավաղված պատկերացումները իսլամի մասին, որը մեծ մասամբ մուսուլման աստվածաբանների պատճառով էր տեղի ունենում։ Կապելով մուսուլմանական աշխարհի անկման կրոնական պատճառը քաղաքականի հետ՝ ալ-Քաուաքիբին զայրույթով է այն մուսուլման իմամների մասին, որոնք հանդիսանում էին սուլթանի տոտալիտար ռեժիմի հենարանը։

Ընդհանրապես ազատության և հավասարության գաղափարները Քաուաքիբիի հրապարակախոսության առանձնահատկություններից մեկն են և այս գաղափարները մեծ տարածում են գտել նաև «Ումմ ալ-կուրա»-ում։ Խոսում է նաև մուսուլմանական համայնքի անկման բարոյական պատճառներից, որտեղ առաջին տեղը դրվում է տգիտությունը և նրա հետ սերտորեն կապված կրթության և կրոնական ու բարոյական դաստիարակության փչացումը։ Ալ-Քաուաքիբին այստեղ ընդգծում է նաև կնոջ կրթության անտարբերության հարցը, ինչը և վատ ազդեցություն է ունենում ընտանիքում երեխաների դաստիարակության վրա։ Ալ-Քաուաքիբին բարոյական պատճառներից առանձնացնում է նաև Արևելքի ժողովրդի պասիվությունը, որ ոչնչով չեն աջակցում առաջընթացին։

Օգտագործված գրականության ցանկ խմբագրել

  • Долинина А.А. Очерки истории арабской литературы нового времени. Египет и Сирия. Публицистика 1870-1914. М.,1968.
  • Крымский А.Е. История новой арабской литературы (XIX - начало XX века). М, 1971.
  • Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996.

Արտաքին հղումներ խմբագրել