Բռնապետության բնույթը և ստրկացման վերացումը (Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի)

Բռնապետության բնույթը և ստրկացման վերացումը 19-րդ դարի արաբ գրող և հրապարակախոս Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբիի ամենահայտնի ստեղծագործություններից է։ Տպագրվել է 1901 թվականին։

«Բռնապետության բնույթը» գրքի կազմ

Ալ-Քաուաքիբիի գրական գործունեության մեջ հաջորդ կարևոր հրապարակախոսական աշխատանքը, որը կրկին մեծ նշանակություն ունեցավ արաբական հրապարակախոսության զարգացման մեջ նրա «Բռնապետության բնույթն» է։ Այս գրքի մեջ ալ-Քաուաքիբին զարգացնում, խորացնում և համակարգի է բերում այն մտքերը, որոնք արտահայտվել են իր կողմից «Ումմ ալ-կուրա»-ում։ Այս աշխատության մեջ նույնպես ինչպես նրա մյուս հրապարակախոսական աշխատությունների մեջ առկա է ռացիոնալ-կրոնական աշխարհայացքը, նա քննադատում է բռնապետությունը։ Նրա համոզմամբ բռնապետությունը աղավաղում է կրոնական ուսմունքի իսկական իմաստը։ Բռնապետությունը կործանում է ազգի նյութական հարստությունները՝ վերածելով մարդկանց ունեցվածքը թալանի ապրանքի ինչպես բռնապետի կողմից, այնպես էլ օրենքը խախտողների կողմից։ Բռնապետությունը վերացնում է ցանկացած հետաքրքրություն աշխատանքի նկատմամբ, որի բարիքներից մարդիկ չեն կարող օգտվել։

Հարկ է նշել, որ ալ-Քաուաքիբին խոսելով բռնապետության մասին նկատի չունի միայն բռնապետությունը, որը տիրում է կոնկրետ երկրի ներսում, նա բռնապետություն ասելով հասկանում է նաև գաղութատիրական ռեժիմը՝ այն նույնպես համարելով կործանարար ազգի համար։ Ալ-Քաուաքիբիի այս երկու հրապարակախոսական աշխատությունները՝ «Ումմ ալ-կուրան» և «Բռնապետության բնույթը» համեմատելիս երևում է, որ նրանցում միայն քննադատություն առկա չէ, այն պարունակում է նաև դրական մասեր։ Օրինակ՝ ալ-Քաուաքիբին նշում է, բռնապետության դեմ պայքարի ուղիները, շարադրում է իր սեփական պատկերացումները հասարակության և պետության մասին։ Իր հրապարակախոսական աշխատությունների մեջ ալ-Քաուաքիբին անդրադարձ է կատարում նաև Եգիպտոսում իրականացվելիք ռեֆորմներին, որոնք նրա կարծիքով անհրաժեշտ են։

Օգտագործված գրականության ցանկ խմբագրել

  • Долинина А.А. Очерки истории арабской литературы нового времени. Египет и Сирия. Публицистика 1870-1914. М.,1968.
  • Крымский А.Е. История новой арабской литературы (XIX - начало XX века). М, 1971.
  • Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996.

Արտաքին հղումներ խմբագրել

Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի, Բռնապետության բնույթը և ստրկացման վերացումը, անգլերեն