Պրովանսի համալսարան
Պրովանսի համալսարան (ֆր.՝ L'univercite de Provence Aix-Marseile), Էքս-Մարսել ակադեմիայի կազմի մեջ մտնող ֆրանսիական երեք համալսարաններից մեկը: Գիտությունների ֆակուլտետը գտնվում է Մարսելում, բանասիրական և հումանիտար ֆակուլտետները՝ Էքս-ան-Պրովանսում[3]։ 2012 թվականին, միանալով Միջերկրածովյան և Պոլ Սեզան համալսարանների հետ, մտել է L'universite d'Aix-Marseile-ի կազմի մեջ, որը Ֆրանսիայի ամենաերիտասարդ համալսարանն է, բայց և ամենամեծն է ուսանողների թվով, բյուջեի ու անձնակազմի չափերով:
Պրովանսի համալսարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | Ֆրանսիայի համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1971[1] |
Լուծարված է | հունվարի 1, 2012 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Էքս-ան-Պրովանս |
Կայք | univ-provence.fr |
Թեև արմատներով հասնում է պատմության խորքերը՝ մինչև 1409 թվականը, այդուհանդերձ համալսարանի հիմնադրման տարեթիվ է համարվում 1969 թվականը: «Պրովանսի համալսարանը Ֆրանսիայում լավագույններից մեկն է, Փարիզի համալսարանից հետո երկրորդը և մեծ ներդրում ունի հատկապես ֆրանսիական գրականության, պատմագիտության, լեզվաբանության բնագավառներում»,- նշված է Հարվարդի համալսարանի վեբ կայքում[4]։
2007-2008 ուսունական տարում Պրովանսի համալսարան են ընդունվել 23.056 պատանիներ ու աղջիկներ, ընդ որում՝ աղջիկների թիվը գրեթե կրկնակի գերազանցում էր տղաների թվին: 3.255 ուսանող արտասահմանյան երկրներից էին, ընդսմին՝ նրանց 44 տոկոսը՝ աֆրիկյան երկրներից: Տարբեր քաղաքներում՝ Էքս-ան-Պրովանսում, Մարսելում, Ավինյոնում, Լամբեսքում, Առլում և այլուր գտնվող համալսարանական կառույցները ընդհանուր առմամբ տրամադրում են 258.143 քառակուսի մետր հարմարավետ օգտագործելի մակերես:
Համալսարանի 2007 թվականի բյուջեն կազմել է 120,7 միլիոն եվրո: Բարձրագույն ուսումնական այս հաստատությունն ունի իր սեփական հրատարակչությունը, իր սեփական թատրոնը, որն անվանակոչվել է ի պատիվ ետպատերազմական տարիների բազմաքանքար արվեստագետ, դերասան, բեմադրիչ, բանաստեղծ, թարգմանիչ Անտուան Վիտեզի[5][6][7][8][9]։
Համալսարանի դեպարտամենտներըԽմբագրել
- հին քաղաքակրթություններ
- մարդաբանություն
- կիրառական լեզվաբանություն
- արաբերեն բերբերերեն, պարսկերեն, թուրքերեն, իդիշ, հեբրու(հրեերեն)
- արվեստի պատմություն և հնագիտություն
- կենսաբանություն
- քիմիա և ֆիզիկա
- իմացական հոգեբանություն
- զարգացման և տարբերակված հոգեբանություն
- դրամա
- անգլերեն
- շրջակա միջավայրի ուսումնասիրություն
- էրգոլոգիա
- ֆրանսերեն
- կինոգիտություն
- աշխարհագրություն և քաղաքների պլանավորում
- գերմաներեն
- հելլենիզմ
- Իսպանիայի և Լատինական Ամերիկայի ուսումնասիրություններ
- պատմություն
- տեղեկատվական տեխնոլոգիաներ
- իտալերեն
- կորեերեն
- լեզվաբանություն
- մաթեմատիկա, համակարգչային գիտություններ, մեխանիկա
- լրատվական գիտություններ
- տարաբնույթ լեզուներ (հայերեն, հինդի, ճապոներեն)
- երաժշտություն
- փիլիսոփայություն
- հնչյունաբանություն և ֆրանսերենը որպես օտար լեզու
- պորտուգալերեն
- հոգեբանություն և հոգեբուժություն
- ռումիներեն
- սլավոնական լեզուներ (ռուսերեն, բուլղարերեն, լեհերեն, սերբերեն, խորվաթերեն, բոսնիերեն, չեխերեն)
- հասարակագիտություն
- մանկավարժություն
- դիտողական արվեստներ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Record #118657571 // общий каталог Национальной библиотеки Франции
- ↑ (unspecified title) — 2003.
- ↑ Campus France
- ↑ «Office of International Education»։ Արխիվացված է օրիգինալից մարտի 5, 2008-ին։ Վերցված է հունիսի 21, 2015
- ↑ stéphane cousot։ «Théâtre Antoine Vitez»։ Վերցված է հունիսի 21, 2015
- ↑ «Bienvenue sur Aix Marseille Université - Aix Marseille Université»։ Վերցված է հունիսի 21, 2015
- ↑ «Travel latest news - Top holiday ideas - Yahoo Lifestyle UK»։ Yahoo Lifestyle UK։ Վերցված է հունիսի 21, 2015
- ↑ Claudie Sage, Olivia Ferrandino, Maxime Dray, David Gressot, Petit Futé Aix en provence, pays Aixois et Salonais, Nouvelles Editions de l'Université, 2010, p. 98 [1]
- ↑ Dominique Auzias, Jean-Paul Labourdette, Aix-en-Provence 2012, Petit Futé, 2012, p. 129 [2]