Սրբազան պատերազմներ, տեղի են ունեցել Հին Հունաստանում, մ․թ․ա․ VI—III դդ․, քաղաքների և ցեղերի կրոնաքաղաքական միությունների միջև՝ միմյանց նկատմամբ և Հունաստանում հեգեմոնիա հաստատելու համար։

«Սրբազան պատերազմներ»-ի առիթ էր դառնում ամփիկտիոնիայի որևէ անդամի կողմից ընդհանուր կանոնադրության, սրբավայրերի և ընդհանուր գանձարանի անձեռնմխելիության խախտումը։ Առավել հայտնի են «Սրբազան պատերազմներ» (մ․թ․ա․ 355-346 թթ, 340—339 թթ.) դելփյան ամփիկտիոնիայի անդամների միջև։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։