Ալեքսեյ Ֆավորսկի
Ալեքսեյ Եվգրաֆովիչ Ֆավորսկի (ռուս.՝ Алексей Евграфович Фаворский, մարտի 3 (փետրվարի 20), 1860, Պավլովո, Նիժեգորոդյան մարզ - օգոստոսի 8, 1945, Սանկտ Պետերբուրգ, ԽՍՀՄ), ռուս քիմիկոս-օրգանիկ։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945)։
Ալեքսեյ Ֆավորսկի Алексей Фаворский | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20 (մարտի 3), 1860 Պավլովո, Gorbatovsky Uyezd, Նիժնի Նովգորոդի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 8, 1945 (85 տարեկան) Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Վոլկովսկոե գերեզմանատուն |
Բնակության վայր(եր) | Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քիմիկոս և գյուտարար |
Հաստատություն(ներ) | Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Ալեքսանդր Բուտլերով |
Եղել է գիտական ղեկավար | Սերգեյ Լեբեդև, Vladimir Ipatieff?, Shikhbala Aliev?, Alexander Porai-Koshits?, Ivan Nazarov?, Mikhail Shostakovsky?, Nikita Domnin? և Grigoriy Razuvaev? |
Հայտնի աշակերտներ | Vladimir Ipatieff? |
Ազդել է | Սերգեյ Լեբեդև |
Պարգևներ | |
Aleksey Favorsky Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՀայրը՝ Ե. Ա. Ֆավորսկին, եղել է Պավլովսկ գյուղի քահանան, Նիժնի Նովգորոդի մարզ։ Եղբայրը՝ Անդրեյ Ֆավորսկին փաստաբան, հոյրեղբայրը խորհրդային հայտնի նկարիչ Վլադիմիր Ֆավորսկի։
Միջնակարգ կրթությունը ստացել է Նիժնի Նովգորոդի և Վոլոգդայի վարժարանում։ 1878 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, որը 1882 թվականի ավարտել է թեքնածուական աստիճանով։ Ապագա ուսանողը 4-րդ կուրսում և կուրսը ավարտելուց հետո աշխատել է համալսարանի քիմիական լաբարատորիայում։
1883 թվականի ընդունվել է Սանկտ Պետերբուրգի ռեալ վարժարանը որպես լաբարանտ։ 1886 թվականին համալսարանում զբաղեցրել է լաբարանտի պաշտոնը։ 1891 թվականին պաշտպանել է քիմիայի մագիստրոսի աստիճանի դիսերտացիան։ 1895 թվականին պաշտպանել է դոկտորական թեզը և 1896 թվականին ստանձնել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի տեխնոլոգիաների և տեխնիկական քիմիայի բաժինը։
1882 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանը, որտեղ աշխատել է Դմիտրի Մենդելեևի, Ալեքսանդր Բուտլերովի լաբորատորիաներում։ 1896 թվականից Ֆավորսկին Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր էր, աշխատել է նաև Լենինգրադի քիմիատեխնոլոգիական ինստիտում և ԽՍՀՄ ԳԱ-ում, որտեղ 1934-1938 թվականներին եղել է իր նախաձեռնությամբ ստեղծված օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենը։
1902 թվականին զբաղեցրել է Պետերբուրգի համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնը։
1910 թվականին պետական խորհրդականի անդամ։
1929 թվականին նա ընտրվել է ԽՍՀՄ գիտություների ակադեմիայի իսկական անդամ։ Շատ ականավոր քիմիկոսներ (Ս. Վ. Լեբեդև, Բ. Վ. Բիզով, Ի. Ն. Նազարով և ուրիշներ) նրա աշակերտներն են։
Մահացել է 1945 թվականի օգոստոսի 8-ին։ Նա թաղված է Սանկտ Պետերբուրգի Վոլկովի գերեզմանատանը[1]։
Գիտական գործունեություն
խմբագրելՀիմնական աշխատանքները վերաբերում են ացետիլենի ածանցյալների և ցիկլիկ ածխաջրածինների քիմիային։ Հայտնաբերել է երրորդային ացետիլենային սպիրտների սինթեզի նոր՝ Ֆավորսկու ռեակցիան։ Ֆավորսկու աշխատանքները տեսական հիմք են հանդիսացել ԽՍՀՄ-ում մի շարք նյութերի, այդ թվում՝ սինթետիկ կաուչուկի, արտադրության ստեղծման համար, որի համար 1941 թվականին ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ։ Ֆավորսկին մշակեց կծու կալիումի փոշու առկայությամբ ացետիլենի վրա սպիրտների ներգործման միջոցով վինիլային եթերների ստացման մեթոդը։
Ավելի ուշ նա իր աշակերտների հետ մեկտեղ զարգացրեց այդ ռեակցիան և մշակեց վինիլային եթերների արդյունաբերական ստացման մեթոդները։ Գործնականում լայնորեն ներդրված են նրա և իր աշակերտների կողմից առաջարկված կետոնների հետ ացետիլենի և ացետիլենային ածխաջրածինների ռեակցիաները։ Այդ մեթոդով կարելի է ստանալ իզորեն՝ սինթետիկ կաուչուկի համար։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է Լենինի 4 և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Biography (St. Petersburg Encyclopedia)
- Favorskii, A. E. (1894). J. Russ. Phys.-Chem. Soc. 26: 559.
{{cite journal}}
: Missing or empty|title=
(օգնություն) - Lewis, David E. (1994). «The University of Kazan - Provincial Cradle of Russian Organic Chemistry, Part II: Aleksandr Zaitsev and his Students». Journal of Chemical Education. 71: 93–97. Bibcode:1994JChEd..71...93L. doi:10.1021/ed071p93.(Favorskii's academic lineage)
- Shostakovskii, M. F. (1960). «The Influence of the Work of A. E. Favorskii on the Development of the Chemistry of High Molecular Compounds (Centenary of his Birth)». Russian Chemical Bulletin. 9 (5): 723–730. doi:10.1007/BF01179164.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Ֆավորսկի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 618)։ |