Ացետիլեն

քիմիական միացություն

Ացետիլեն (էթին), չհագեցած ածխաջրածին C2H2։ Ածխածնի ատոմների մեջ կա եռակի կապ։ Ալկինների շարքի առաջին անդամն է։

Ացետիլեն
Изображение химической структуры
Acetylene-3D-vdW.png
Acetylene ball-and-stick.png
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումէթին
Ավանդական անվանումացետիլեն
Քիմիական բանաձևC2H2
Մոլային զանգված4,3E−26 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն1,0896 գ/լ գ/սմ³
Իոնիզացման էներգիա1,8E−18 ջոուլ[2] կՋ/մոլ
Ջերմային հատկություններ
Հալման ջերմաստիճան−80,8 °C °C
Սուբլիմացման ջերմաստիճան−119 ℉[2]
Եռման ջերմաստիճան−83,6 °C °C
Ինքնաբռնկման ջերմաստիճան305 °C[3]
Եռյակ կետ-80,55 °С
Գոյացան էնթալպիա−227,4 կՋ/մոլ կՋ/մոլ
Գոլորշու ճնշում4 478 565 Պասկալ[2]
Քիմիական հատկություններ
pKa25
Դասակարգում
CAS համար74-86-2
PubChem6326
EINECS համար200-816-9
SMILESC#C
ЕС200-816-9
RTECSAO9600000
ChEBI6086
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ֆիզիկական հատկություններԽմբագրել

Նորմալ պայմաններում անգույն, օդից թեթև գազ է։ Մաքուր 100 % ացետիլենը հոտ չունի։ Տեխնիկական ացետիլենը պարունակում է խառնուրդներ, որոնք ացետիլենին տալիս են յուրահատուկ հոտ։ Ջրում քիչ լուծելի է, լավ է լուծվում ացետոնում։ Եռման ջերմաստիճանը −83,6 °C: Եռյակ կետը՝ −80,55 °C ջերմաստիճանի, 961,5 մմ սնդիկի սյան ճնշման պայմաններում։ Կրիտիկական կետը՝ 35,18 °C ջերմաստիճանում, 61,1 մթնոլորտ ճնշման պայմաններում։ Ացետիլենի հետ շփման մեջ մտնելիս պետք է շատ զգույշ լինել։ Հարվածից կարող է պայթել մինչև 500 °C տաքացնելիս կամ սենյակային ջերմաստիճանում մինչև 1,4 մթնոլորտ սեղմելիս։ Ացետիլենը օդում կարող է այրվել ամենափոքր կայծից, անգամ ձեռքերի շփումից։ Ացետիլենի տեղափոխման համար օգտագործում են հատուկ տարաներ։ Ացետիլեն հայտնաբերվել է Ուրան և Նեպտուն մոլորակներում։

Քիմիական հատկություններԽմբագրել

 
Ացետիլենի և թթվածնի այրման բոցը

Ացետիլենին բնորոշ է միացման ռեակցիաները։

  • HC≡CH + Cl2 -> СlСН=СНСl

Ացետիլենը ջրի հետ, սնդիկի աղերի ներկայությամբ, փոխազդելիս, առաջանում է քացախալդեհիդ(Կուչերովի ռեակցիա)։ Թթվածնի միջավայրում այրելիս, ջերմաստիճանը հասնում է մինչև 3150 °C: Ացետիլենը ունակ է պոլիմերվելու։ Բացի այդ ացետիլենում ջրածնի ատոմները պրոտոնի տեսքով կարող են առանձնանալ։

Ացետիլենի հիմնական քիմիական ռեակցիաներըԽմբագրել


Ացետիլենը գունազրկում է բրոմաջուրը և կալիումի պերմանգանատի ջրային լուծույթը։ Փոխազդում է պղնձի և արծաթի միարժեք աղերի ամոնիակային լուծույթների հետ, առաջացնելով քիչ լուծելի, պայթուցիկ ացետիլենիդներ։

ՍտացումԽմբագրել

Լաբորատորիայում ացետիլեն ստանում են կալցիումի կարբիդի և ջրի փոխազդեցությունից։

 

Ստանում են նաև մեթանի դեհիդրումից՝ t>1400 °C

 

ԿիրառությունԽմբագրել

 
Ացետիլենային լամպ

Ացետիլենը օգտագործում են՝

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Миллер С. А. Ацетилен, его свойства, получение и применение. Том 1. — Л.: Химия, 1969. — 680 с.
  • Корольченко А. Я., Корольченко Д. А. Пожаровзрывоопасность веществ и материалов и средства их тушения. Справочник: в 2-х частях. Часть 1. — М.: Ассоциация «Пожнаука», 2004. — 713 с. — ISBN 5-901283-02-3 (ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 158