Ալեքսանդր Սադոյան

հայ նկարիչ

Ալեքսանդր Գրիգորի Սադոյան (սեպտեմբերի 13, 1954, Երևան), հայ գեղանկարիչ։

Ալեքսանդր Սադոյան
Ի ծնեԱլեքսանդր Գրիգորի Սադոյան
Ծնվել էսեպտեմբերի 13, 1954(1954-09-13) (65 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

ԿենսագրությունԽմբագրել

1971-1975 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։

1990 թվականից Հայաստանի նկարիչների միության, 1995 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Արվեստի միջազգային ասոցիացիայի անդամ է։

2003 թվականին Բեռլինի World Art Celebrities Journal-ի կողմից արժանացել է «Ամսվա լավագույն» նկարիչ տիտղոսին։ 2008 թվականին ամերիկյան «Քենեդի» հրատարակչությունը նրան ճանաչել է «Լավագույն նկարիչ»[1]։

1996 թվականից բնակվում և ստեղծագործում է ԱՄՆ-ում։

ՍտեղծագործություններԽմբագրել

Դիմանկարներ՝

ՑուցահանդեսներԽմբագրել

Անհատական ցուցահանդեսներԽմբագրել

  • 2000 թ. Գլենդելի գեղարվեստի պատկերասրահ, ԱՄՆ
  • 2002 թ. Լոս Անջելեսի շրջանի արվեստի թանգարան, Լոս Անջելես, ԱՄՆ
  • 2002 թ. Վեդուգո Հիլս շրջանի ակումբ, Գլենդել, ԱՄՆ
  • 2003 թ. Գավարտ պատկերասրահ, Փարիզ, Ֆրանսիա
  • 2003 թ. Արևմտյան Դիոկեզե հայկական եկեղեցի, Բըրբանք, ԱՄՆ
  • 2006 թ. Հարվեստ պատկերասրահ, Գլենդել, ԱՄՆ
  • 2008 թ. ՍԱԴԿՕ պատկերասրահ, Գլենդել, ԱՄՆ
  • 2011 թ. Հոլիվուդ արտադրական կենտրոն, Գլենդել, ԱՄՆ
  • 2013 թ. Լոս Անջելեսի հայկական համայնք, Գլենդել, ԱՄՆ

Խմբակային ցուցահանդեսներԽմբագրել

  • 2001 թ. Իգլ Ռոք համայնքի մշակույթի կենտրոն, Լոս Անջելես, ԱՄՆ
  • 2002 թ. Պինո Պասկալի պատկերասրահ, Բարի, Իտալիա
  • 2002 թ. Ֆորեստ Լոուն թանգարան, Գլենդել, ԱՄՆ
  • 2002 թ. Շվեդ-ամերիկյան թանգարան, Չիկագո, ԱՄՆ
  • 2003 թ. Արվեստ և իրականություն պատկերասրահ, Փարիզ, Ֆրանսիա
  • 2003 թ. ԱՍՏՈ թանգարան, Լոս Անջելես, ԱՄՆ
  • 2003 թ. Ինսեն պատկերասրահ, Գլենդել, ԱՄՆ
  • 2003 թ. Գլենդել, ԱՄՆ
  • 2003 թ. Արվեստի տուն պատկերասրահ, Գադիս, Իսպանիա
  • 2004 թ. Պյոնտաեկ քաղաքի թանգարան, Պյոնտաեկ, Կորեա
  • 2004 թ. Լոս Անջելեսի քաղաքապետարանի արվեստի պատկերասրահ, Լոս Անջելես, ԱՄՆ
  • 2005 թ. Բրենդ պատկերասրահ, Գլենդել, ԱՄՆ
  • 2006 թ. Նագասակի-Կեն թանգարան, Նագասակի, Ճապոնիա
  • 2006 թ. Սեյհաուն պատկերասրահ, Արևմտյան Հոլիվուդ, ԱՄՆ
  • 2007 թ. Լոս Անջելեսի քաղաքապետարանի արվեստի պատկերասրահ, Լոս Անջելես, ԱՄՆ
  • 2008 թ. Լատինական արվեստի թանգարան, Պոնոմա, ԱՄՆ
  • 2008 թ. Ժամանակակից արվեստի պատկերասրահ, Լոս Անջելես, ԱՄՆ
  • 2009 թ. Արևմտյան պատկերասրահ, Լոս Անջելես, ԱՄՆ
  • 2009 թ. Անդրյուս արվեստի թանգարան
  • 2013 թ. Միջազգային բիենալե «De Curitiba 2013», Կուրիտիբա, Բրազիլիա
  • 2013 թ. - Forest Lawn թանգարան, ԳԵԴ (Գլենդելի երիտասարդական դաշինք - հիմնադրամ), Գլենդել, ԱՄՆ

Սադոյանի աշխատանքները գտնվում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Կանադայի, Անգլիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Կորեայի, Չինաստանի, Նորվեգիայի և Լիբանանի մասնավոր հավաքածուներում։

Մեջբերումներ Ալեքսանդր ՍադոյանիցԽմբագրել

Քար էլ նկարես, պետք է լավ նկարես, որ մարդկանց ուղեղը ջարդի[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել