Whitesnake, անգլո-ամերիկյան ռոք խումբ՝ հարդ ռոքի և բլյուզի մոտիվներով, որը ձևավորել է Deep Purple խմբի վոկալիստ Դեյվիդ Քովերդեյլը՝ 1977 թվականին։

Վիթսնեյք
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունWhitesnake
ԵրկիրՄեծ Բրիտանիա (1977-1986), ԱՄՆ (1987-ից)
Ժանրերհարդ-ռոք, հեվի-մետալ, բլյուզ-ռոք, գլեմ-մետալ
Գործունեություն1977-1990, 1994, 1997 2002-մեր օրեր
ԼեյբլUnited Artists Records
EMI
Geffen
Կայքwhitesnake.com
Անդամներ
Դեյվիդ Քովերդեյլ
Ջոել Խոկստրա
Ռեբ Բիչ
Միշել Լուպի
Մայքլ Դեվին
Տոմի Օլդրիջ
 Whitesnake Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1977-1984 խմբագրել

 
Hammersmith Odeon-ում 1981 թվականին
 
Whitesnake-ի կիթառահարները՝ Բերնի Մարսդենը և Միկի Մուդին 1981 թվականին

Դեյվիդ Քովերդեյլը Whitesnake խումբը ստեղծել 1977 թվականին Հյուսիսային Թագավորությունում՝ Անգլիայում։ Ստեղծման ամենասկզբում խումբը ունեցել է The White Snake Band անվանումը։

Խումբը պաշտոնապես ստեղծվել է 1978 թվականին՝ Deep Purple խմբի վոալիստ Դեյվիդ Քովերդեյլի կեղմից։ Քանի որ Դեյվիդ Քովերդեյլը պայմանագիր էր ստորագրել, այդ պատճառով նա չէր կարող անդամակցել խմբին, դրա համար նա փլուզում է հանրահայտ Deep Purple խումբը։ Այսպես նա ձայնագրում է երկու ալբոմ՝ White Snake (1977) և Northwinds (1978), որոնց պրոդյուսերը դառնում է Ռոջեր Գլովերը։

Խմբի ստեղծումից հետո Քովերդեյլի հետ անդամակցում են նաև մի քանիսը, օրինակ՝ Բերնի Մարսդեն՝ կիթառ, Նիլ Մյուրրեյ՝ բաս, Դեյվ Դաուլ՝ թմբուկ և Բրայան Ջոնստոն՝ ստեղնաշարային։ Սակայն Ջոնստոնին շուտով փոխարինեց Պիտ Սոլլեյը։ Նա ձայնագրեց 7 դյույմանոց EP Snakebite (1978)-ը։ Բոլոր ալոմների պրոդյուսերը դեբյուտայինից սկսած մինչև 1984 թվականը եղավ Մարտին Բյորչը, որը եղել էր Deep Purple-ի վերջին ալբոմի պրոդյուսերը։ Աշխատելով Whitesnake-ի հետ նա դրան զուգահեռ զբաղվում էր նաև Black Sabbath, Iron Maiden, Rainbow խմբերի ալբոմների թողարկումով։

1979 թվականին թողարկվում է երկրորդ՝ Lovehunter ալբոմը։ Ալբոմի շապիկը ուներ փոքր-ինչ էրոտիկ բովանդակություն, սակայն որոշ դեպքերում այն վաճառվում էր հատուկ փաթեթավորված ձևով։ Այս ընթացքում ձևավորվում է Whitesnake-ի «ոսկե կազմը»՝ Մարսդեն, Մուդի, Քովերդեյլ, Լորդ, Պեյս։ 1980 թվականին թողարկվում է ևս մեկ ալբոմ, որը հայտնի էր «Fool For Your Lovin'» հիթով։

1981 թվականին թողարկվել է Come An' Get It երգը, որը Մեծ Բրիտանիայի չարթերում բարձրացել է երկու հորիզոնականով։ «Don’t Break My Heart Again» երգը տեղ է գտել թոփ 20 հիթերի մեջ, իսկ «Would I Lie to You»-ը՝ թոփ 40-ի։ Ալբոմը ձախողվել է ԱՄՆ-ում։ 1982 թվականին Քովերդեյլը արձակուրդ է գնում, որ խմանի իր հիվանդ աղջկան և մտածի խմբի հետագա անելիքները կասեցնելու մասին։

1984-1991 խմբագրել

 
Ադրիան Վենդենբերգը և Դեյվիդ Քովերդեյլը. 1990 թվական
 
Ջոն Սայկս. 1984 թվական

Մի փոքր դադարից հետո «Սպիտակ օձը» վերակենդանանում է։ Այդ ժամանակ խմբում երգում էին կիթառիստ Մել Գելլին, բասիստ և Ջոն Լորդի ընկեր՝ Քոլին Խոջկինսոնը և Rainbow խմբի թմբկահար Կոզի Պաուելը։ Այս կազմով խումբը ձայնագրում է Slide It In ալբոմը, որով արդեն իրականանում է Քովերդեյնլի ցանկությունը՝ խումբը տեղափոխել առևտրական ուղի։

Ալբոմի թողարկումից հետո խումբը լքում են Խոջկինսոնը և Մուդին։ Այդ ժամանակ խումբ է մտնում Thin Lizzy խմբի կիթառահարը՝ Ջոն Սայկսը և վերադառնում է Նիլ Մյուրրեյը։ 1987 թվականին նրանք թողարկում են իրենք ամենահանրահայտ ալբոմը՝ 1987 (այնքան հայտնի ինչպես ուղղակի Whitesnake-ն էր), որը հաղթում է անդրատլանտյան լսարանում։ Այս ալբոմը տարբերվում էր նախորդ ալբոմից իր բլյուզային ոճով՝ նախորդը հարդ-հեվի ոճի մեջ էր։ Երկու տարի անց նրանք Սթիվ Վայի հետ թողարկում են Slip of the Tongue ալբոմը, որը շատ մեծ հաջողություն չի ունեցել և որը դարձել է խմբի փլուզման պատճառը։

1994-մեր օրեր խմբագրել

1994 թվականին Դեյվիդ Քովերդեյլը կիթառիստ Ադրիան Վանդենբերգի հետ վերականգնում է խումբը։ 1997 թվականին թողարկվում է Retless Heart ալբոմը, որի ի սկզբանե պլանավորված էր, որ պետք է լինի սոլո ալբոմ։ Սակայն Դեյվիդը կրկին պառակտում է խումբը և վերականգնում է 2002 թվականին՝ բոլորովին նոր կազմով։

 
Whitesnake live 2003

2006 թվականին թողարկվում է DVD Live... In the Still of the Night համերգային ալբոմը, որը ձայնագրվել է Լոնդոնում՝ 2004 թվականին, Hammersmith Odeon լեգենդար սրահում։ 2006 թվականին թողարկվում է երկրորդ համերգային ալբոմը՝ Live... In the Shadow of the Blues։

2008 թվականին թողարկվում է նոր ստուդիական ալբոմ՝ Good to Be Bad անվանումով։

2010 թվականի սկզբին Whitesnake-ը հայտարարում է այն մասին, որ նրանք չեն կարող կատարել շրջագայություն ամբողջ 2010 թվականի ընթացքում, քանի որ երաժիշտները զբաղված էին նախագծերով, որոնցից ամենակարևորը՝ նրանք զբաղված էին նոր ստուդիական ալբոմի թողարկումով։ 2010 թվականի փետրվարին խումբը պայմանագրի է ստորագրում «Frontiers Records» լեյբլի հետ։ 2010 թվականի հունիսի 18-ին ալբոմի թողարկման ժամանակ խումբը լքում են թմբկահար Քրիս Ֆրեյզերը և բասիստ Յուրայա Դաֆֆին։ 2010 թվականի օգոստոսին Դաֆֆի փոխարեն խումբ է ինտեգրվում Մայքլ Դեվինը։ 2010 թվականի սեպտեմբերին խումբը լքում է Տիմոտի Դրուրին՝ ըստ պաշտոնական տվյալների «որպեսզի զբաղվի սոլո կարիերայով»։

2010 թվականին «Frontiers» լեյբլի հետ թողարկվում է խմբի նոր ստուդիական ալբոմը՝ Forevermore։

2015 թվականի փետրվարի վերջին խմբի պաշտոնական էջը հայտարարում է «The Purple Album» նոր ալբոմի թողարկման մասին։ Այսպես հրապարակվում է նաև «Stormbringer» երգի տեսահոլովակը։

Դիսկագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Համերգային ալբոմներ խմբագրել

  • 1980 — Live at Hammersmith (1978)
  • 1980 — Live … In the Heart of the City (1980)
  • 1990 — Live at Donington (1990)
  • 1998 — Starkers in Tokyo (1997)
  • 2006 — Live... In the Shadow of the Blues (2004)
  • 2013 — Made in Japan (2011)

Կազմ խմբագրել

Ժամանակ Կազմ Ալբոմներ
David Coverdale’s Whitesnake

(փետրվար-մարտ 1978)

Whitesnake

(մարտ-հուլիս 1978)

Whitesnake

(օգոստոս 1978 — հուլիս 1979)

Whitesnake

(հուլիս 1979 — մարտ 1982)

Whitesnake

(սեպտեմբեր 1982 —
նոյեմբեր/դեկտեմբեր 1983)

Whitesnake
(1984)
Whitesnake
(1984)
Whitesnake
(1985—1987)
երաժիշտներ
Whitesnake
(1987—1988)
Whitesnake
(1988—1989)
երաժիշտներ
Whitesnake
(1989—1991)
Whitesnake
(1994)
David Coverdale’s Whitesnake
(1997)
Whitesnake
(1997—1998)
Whitesnake
(դեկտեմբեր 2002 — ապրիլ 2005)
Whitesnake
(մայիս 2005 — նոյեմբեր 2007)
Whitesnake
(նոյեմբեր 2007 — հունիս 2010)
Whitesnake
(հուլիս 2010 — հունվար 2013)
Whitesnake
(հունվար 2013 — 2014)
Whitesnake
(2014 — 2015)
երաժիշտներ
Whitesnake
(2015 — մեր օրեր)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Рецензия в журнале Dark City № 62, 2011 год      
  2. «Whitesnake's Version Of 'Burn' From 'The Purple Album' Available For Streaming». Blabbermouth.net. 2015 թ․ մարտի 24. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել