Ալեքսեյ Բատալով

ռուս խորհրդային դերասան

Բատալով Ալեքսեյ Վլադիմիրովիչ (ռուս.՝ Алексе́й Влади́мирович Бата́лов , նոյեմբերի 20, 1928(1928-11-20)[1][2][3], Վլադիմիր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունիսի 15, 2017(2017-06-15)[4], Մոսկվա, Ռուսաստան), ռուս խորհրդային կինոդերասան և ռեժիսոր։ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1969 թվական)։

Բատալով Ալեքսեյ Վլադիմիրովիչ
ռուս.՝ Алексей Владимирович Баталов
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 20, 1928(1928-11-20)[1][2][3]
ԾննդավայրՎլադիմիր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էհունիսի 15, 2017(2017-06-15)[4] (88 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՊրեոբռաժենսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1950)
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, կինոռեժիսոր, գրող, հիշատակագիր, թատերական ուսուցիչ և հասարակական գործիչ
ԱշխատավայրՌուսաստանի բանակի կենտրոնական ակադեմիական թատրոն, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն, Լենֆիլմ և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
ԱմուսինGitana Leontenko?
Ծնողներհայր՝ Վլադիմիր Բատալով, մայր՝ Նինա Օլշևսկայա
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն, Համամիութենական արհեստակցական միությունների կենտրոնական խորհուրդ և Խաղաղության պաշտպանության սովետական կոմիտե
 Aleksey Batalov Վիքիպահեստում

Գործունեություն

խմբագրել

1950 թվականին ավարտել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի դպրոց–ստուդիան և աշխատել Սովետական բանակի Կենտրոնական թատրոնում։ Առաջին դերը կինոյում Ալեքսեյ Ժուրբինն է (ռեժիսոր Իոսիֆ Խեյֆիցի «Մեծ ընտանիք», 1954 թվական)։ Լավագույն դերերից են՝ Սաշա Ռումյանցև («Ռումյանցևի գործը», 1956 թվական), Բորիս («Թռչում են կռունկները» 1957 թվական, 1958 թվականի Կաննի տասնմեկերորդ միջազգային կինոփառատոնում «Ոսկյա արմավենի» գլխավոր մրցանակ), Գուրով («Շնիկով տիկինը», ըստ Անտոն Չեխովի, 1960 թվական), Միխայիլ Ռոմի «Մեկ տարվա ինն օրը» (1961) Գուսև («Տարվա ինը օրը», 1962 թվական), Իոսիֆ Խեյֆիցի «Երջանկության օր» (1964), Իվան Պիրևի «Հեռավոր աստղի լույսը» (1965), Վլադիմիր Վենգերովի «Կենդանի դիակ» (1960), Ալեքսանդր Ալով և Վլադիմիր Նաումով «Վազք» (1970), Ռոլան Բիկովի «Ուշադրություն, կրիա է» (1970), Ալեքսեյ Սալտիկովի «Վերադարձ չկա» (1974), Վլադիմիր Մոտիլի «Երջանկության գերող աստղը» (1975), Ալեքսանդր Զգուրիդիի «Ռիկի-Տիկի-Տավի» (1975) և այլ շարժանկարներում։

Որպես կինոռեժիսոր հայտնի է «Շինել» (1960 թվական), «Երեք հաստլիկներ» (1966 թվական), «Խաղամոլը» (1972 թվական), Մոսկվան արցունքներին չի հավատում (1979) կինոնկարներով։

Պարգևներ

խմբագրել
  • ԽՍՀՄ պետական մրցանակ
  • Լենինի շքանշան
  • Սոցիալիստական աշխատանքի հերոս
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
  • «Հայրենիքին վաստակների համար» II աստիքանի շքանշան
  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան
  • Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ
  • ՌՍՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Բատալով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 306