Ալեքսանդրա Իշիմովա

ռուս մանկագիր, թարգմանիչ, մանկական ամսագրերի հրատարակիչ

Ալեքսանդրա Օսիպովնա Իշիմովա (ռուս.՝ Алекса́ндра О́сиповна Иши́мова, դեկտեմբերի 25 1804 (հունվարի 6 1805)[1][2][3], դեկտեմբերի 25, 1804(1804-12-25)[4] կամ հունվարի 6, 1805(1805-01-06)[3], Կոստրոմա, Ռուսական կայսրություն[1][5][2][…] - հունիսի 4 (16), 1881[1][2][3], հունիսի 4, 1881(1881-06-04)[4] կամ հունիսի 16, 1881(1881-06-16)[3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][5]), ռուս մանկագիր, թարգմանիչ, մանկական ամսագրերի հրատարակիչ։

Ալեքսանդրա Իշիմովա
Ծնվել էդեկտեմբերի 25 1804 (հունվարի 6 1805)[1][2][3], դեկտեմբերի 25, 1804(1804-12-25)[4] կամ հունվարի 6, 1805(1805-01-06)[3]
ԾննդավայրԿոստրոմա, Ռուսական կայսրություն[1][5][2][…]
Վախճանվել էհունիսի 4 (16), 1881[1][2][3] (76 տարեկան), հունիսի 4, 1881(1881-06-04)[4] (76 տարեկան) կամ հունիսի 16, 1881(1881-06-16)[3] (76 տարեկան)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][5]
ԳերեզմանՆիկոլսկու գերեզմանատան Ալեքսանդրո-Նևսկի դափնիների ծառուղի
Մասնագիտությունգրող, մանկագիր, թարգմանչուհի, հրատարակիչ, մանկավարժ և խմբագիր
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Պարգևներ
Դեմիդովի մրցանակ
 Aleksandra Ishimova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդրա Իշիմովան ծնվել է 1804 թվականի դեկտեմբերի 25-ին Կոստրոմայում, Օսիպ (Իոսիֆ) Ֆիլիպովիչ Իշիմովի ընտանիքում։ Նրա հայրը, որը ծագումով Վյատկայից էր, մինչ ամուսնությունը ծառայել է Վյատկայի և Կազանի նահանգների գեներալ-նահանգապետ Արքայազն Մեշչերսկիի գրասենյակում։ Իր անհանգիստ բնավորության և ճշմարտության փնտրտուքի համար նա աքսորվել է Տոբոլսկ, որտեղ շուտով ծառայության է անցել հասարակական բարեգործության կարգով կոլեգիական ասեսորի կոչումով, եղել է Տոբոլսկի հիմնական հանրակրթական ուսումնարանի տնօրենը։ Տոբոլսկում Իշիմովն ամուսնացել է քաղաքացիական պալատի նախագահի դստեր հետ։ Շուտով երիտասարդ ընտանիքը տեղափոխվել է Կոստրոմա, իսկ 1805 թվականին նրա հայրը, արքունի խորհրդականի կոչումով, տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ[6]։

Կրթությունը ստացել է աղջիկների գիշերօթիկ դպրոցում և տանը՝ զբաղվել ինքնակրթությամբ, աչքի է ընկել օտար լեզուներ սովորելու առանձնահատուկ տաղանդով։ 1818 թվականին Ալեքսանդրան ավարտել է գիշերօթիկ դպրոցը և պատրաստվել ընդունվել Եկատերինյան ինստիտուտ, սակայն Ալեքսեյ Արակչեևի ազգականներից մեկի դեմ անհաջող դատավարությունից հետո նրա հորը Սանկտ Պետերբուրգից վտարել են Վոլոգդա, այնուհետև՝ Ուստ-Սիսոլսկ և Նիկոլսկ։ Ընտանիքը տարիներ շարունակ մնացել է առանց ապրուստի միջոցների։ 1825 թվականին Օսիպ Իշիմովին տեղափոխել են Արխանգելսկի նահանգի Կեմ քաղաք և նախատեսվել է նրան արտաքսել Սոլովեցի մենաստան։

1825 թվականին Ալեքսանդրա Իշիմովան մեկնել է Սանկտ Պետերբուրգ, ցարից ունկնդրություն է ստացել և բարձրագույն ներում խնդրել հոր համար։ Այնուհետև նա բացել է մասնավոր դպրոց, զբաղվել գրական թարգմանություններով։ Նրա գրական դեբյուտը ֆրանսիացի բարոյախոս գրող Ֆրանսուա Ժոզեֆ Դրոզի «Երջանիկ լինելու արվեստը» գրքի թարգմանությունն է եղել (1831)։ Այդ ժամանակ նա ծանոթացել է Վյազեմսկու, Ժուկովսկու, Պուշկինի և այլ գրողների հետ։

1834 թվականի օգոստոսից Ալեքսանդրա Իշիմովան աշխատել է «Ռուսաստանի պատմությունը երեխաների համար պատմվածքներում» գրքի վրա՝ գրողի գլխավոր գիրքը, որը նրան համառուսաստանյան համբավ է բերել։ Մանկական  թարգմանություններից մեկի թողարկումից հետո նրան խորհուրդ են տվել գրել Ռուսաստանի պատմություն երեխաների համար, «ինչպես, Վալտեր Սքոթն էր պատմում Անգլիայի պատմությունը անգլիացի երեխաներին»։ Նախկինում Իշիմովան ուսումնասիրել է Ռուսաստանի պատմության վերաբերյալ այն ժամանակվա բոլոր աղբյուրները և առաջին հերթին, Նիկոլայ Կարամզինի «Ռուսական պետության պատմությունը»։ Գրողի առաջին պատմվածքները խանդավառությամբ են ընդունվել ինչպես ռուս առաջատար գրողների, այնպես էլ երիտասարդ ընթերցողների կողմից։

  Տիկին Իշիմովայի պատմություններն այնքան պատկերավոր են, աշխույժ, հետաքրքրաշարժ, լեզուն այնքան գեղեցիկ է, որ նրա պատմությունը կարդալը իսկական հաճույք է ոչ միայն երեխաներին, որոնց համար հետաքրքիր և մատչելի ոչինչ չկա, այլև  երիտասարդների, մեծահասակների և նույնիսկ տարեցների համար։ Տիկին Իշիմովայի «Պատմությունը» կարևոր ձեռքբերում էր ռուս գրականության համար, նրա շարադրանքն այնքան հարուստ էր այլ արժանիքներով, որոնց մեջ առաջին տեղը գրավում էին հիանալի պատմվածքն ու գեղեցիկ լեզուն՝ բացահայտող ամուր ձեռքը, գրական փորձը, առարկայի մանրակրկիտ ուսումնասիրությունը, անխոնջ աշխատասիրությունը։  

Գիրքն արտացոլում է Ռուսաստանի պատմության բոլոր կարևոր իրադարձությունները հնագույն ժամանակներից մինչև Նիկոլայ I-ի գահակալության սկիզբը։ Գրքի առաջին հրատարակությունը լույս է տեսել Սանկտ Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի կողմից վեց մասից 1837-1840 թվականներին, տպաքանակը կազմել է 1200 օրինակ։ Գրքի առաջին մասը լույս է տեսել Ալեքսանդր Պուշկինի մահից քիչ առաջ։ Իշիմովան Պուշկինի վերջին թղթակիցն է եղել, նամակ է գրել նրան իր պատմական պատմությունների մասին և գիրքն ուղարկել թարգմանության Դանտեսի հետ մենամարտի օրը՝ 1837 թվականի հունվարի 27-ին։

  Գթասիրտ տիրուհի Ալեքսանդրա Օսիպովնա, չափազանց ցավում եմ, որ այսօր անհնարին կլինի ներկայանալ քո հրավերով... Այսօր ես պատահաբար բացեցի քո Պատմությունը պատմվածքներում և ակամա կարդացի այն։ Ահա թե ինչպես պետք է գրել։ Խորին հարգանքով և կատարյալ նվիրումով ես պատիվ ունեմ լինելու, ձեր հնազանդ ծառան,  գթասիրտ տիրուհի, 27 հունվարի 1837 թվական։
- Ալեքսանդր Պուշկին[8]
 

Երկրորդ հրատարակությունը լույս է տեսել 1841 թվականին։ Այն նույնպես բարձր է գնահատվել ժամանակակիցների կողմից և նույն թվականին արժանացել է Դեմիդովի անվան մրցանակի։

Ալեքսանդրա Իշիմովան հրատարակել է երկու մանկական ամսագրեր՝ «Աստղիկ» (1842-1863) և «Ճառագայթներ» («աղջիկների համար» առաջին ամսագիրը) (1850-1860)[9][10]։ «Աստղիկ» ամսագիրն առանց հոնորարների է եղել։ Նրա հրատարակման համար Իշիմովան երաշխավորված ֆինանսավորում է ստացել կայսերական ընտանիքից։ Հետագայում նման եղանակով ֆինանսավորվել է նաև «Ճառագայթներ» ամսագիրը։ Երկու հրապարակումների բովանդակությունն հասցեագրված է եղել համապատասխանաբար պետական և մասնավոր կանանց ուսումնական հաստատությունների սաներին, ձևավորվել է զվարճանքի, տեղեկատվության և դիդակտիկայի սկզբունքների համադրման հիման վրա։ Միևնույն ժամանակ «Ճառագայթներ»  ամսագիրը հասցեագրված է ավելի մեծ տարիքային խմբին, իսկ «Աստղիկ»-ը՝ կրտսեր տարիքին, հետևաբար նյութերի ընտրության ժամանակ հաշվի են առնվել ոչ միայն երեխաների, այլև ծնողների և մանկավարժների խնդրանքները։ Հեղինակ է երեխաների համար մի շարք յուրօրինակ պատմվածքների, որոնցից առավել հայտնի են «Ծեր կնոջ հեքիաթները» (Սանկտ Պետերբուրգ, 1839), «Սրբազան պատմություններ փոքրահասակ երեխաների համար զրույցներում», որը 1841 թվականից ի վեր վերահրատարակվել է 6 անգամ, «Զանգակը», մանկատներում ընթերցանության համար (Սանկտ Պետերբուրգ, 1849), «Առաջին ընթերցանություն և առաջին դասեր երեխաների համար» (Սանկտ Պետերբուրգ, 1856-1860), «Պատմվածքներ սրբազան պատմություններ գյուղացի երեխաների համար» (Սանկտ Պետերբուրգ, 1878)։ Իշիմովան շատ է թարգմանել ֆրանսերենից և անգլերենից, մասնավորապես, նրան են պատկանում Ֆենիմոր Կուպերի արկածային վեպերի ռուսերեն առաջին թարգմանությունները։

Մահացել է 1881 թվականին, Սանկտ Պետերբուրգում։ Թաղված է Սանկտ Պետերբուրգում՝ Ալեքսանդր Նևսկի մայրավանքի Նիկոլսկի գերեզմանատանը։

Ստեղծագործություններ խմբագրել

  • 1-е издание: История России в рассказах для детей. — Санкт-Петербург. 1837. В тип. Имп. Росс. Академии. В 4-х частях. В I — 269, во II — 314, в III — 308, —IV — 436 стр.
    • 1-е издание: История России в рассказах для детей. — Санкт-Петербург. 1839. В тип. Имп. Росс. Академии. В V — 454 стр.
    • 1-е издание: История России в рассказах для детей. — Санкт-Петербург. 1840. В тип. Е. Фишера. В VI — 447 стр.
  • 2-е издание: История России в рассказах для детей. — Санкт-Петербург. 1841. В тип. Е. Фишера. В 8-ю д. л. В трех частях. В I — 377, во II — 366, в III — 426 стр.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Щуров И. А. Ишимова // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 3.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ишимова, Александра Осиповна (ռուս.) // Русский биографический словарьСПб.: 1897. — Т. 8. — С. 152.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 WeChangEd
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Ишимова Александра Осиповна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. Куприянов А. «Императорский доноситель» // Родина. — 2000. — № 8.
  7. Белинский В.Г. «История России в рассказах для детей. Сочинение Александры Ишимовой»
  8. Пушкин А. С. Письмо Ишимовой А. О., 27 января 1837 г. Петербург // Пушкин: Письма последних лет, 1834—1837 / АН СССР. Ин-т рус. лит. (Пушкин. дом). — Л.: Наука. Ленингр. отд-ние, 1969. — С. 186.
  9. Стыкалина О. С. К истории создания журналов для детей А. О. Ишимовой «Звездочка» и «Лучи» // Вестн. Моск. ун-та. Сер. 10. Журналистика. 2002. № 6. С. 51-61.
  10. Смеюха В. В. Отечественные женские журналы. Историко-типологический аспект: Монография. Ростов-на-Дону: СКНЦ ВШ ЮФУ, 2011. 188 с.

Գրականություն խմբագրել

  • Аверьянова Л. Н. Александра Осиповна Ишимова — известная русская писательница XIX века, педагог и переводчик//«Школьная библиотека» № 5, 2004 г. с. 31 — 37
  • Ишимова, Александра Иосифовна // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1894. — Т. XIIIa. — С. 605.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրա Իշիմովա» հոդվածին։