Սոլովեցի մենաստան, ճարտարապետական հուշարձան Սոլովեցկի կղզում (Սպիտակ ծով)։ Հիմնադրվել է 15-րդ դարում 20-30-ական թվականներին։ Սոլովեցի մենաստանի ճարտարապետական անսամբլի տարածքը շրջապատված է 7 դարպասավոր, 8 աշտարակավոր (1584-1594 թթ., վարպետ Տրիֆոն) հզոր պարսպով (բարձրությունը՝ 8-11 մ, լայնությունը՝ 4-6 մ), որը հիմնականում շարված է հսկայական (երկարությունը՝ մինչև 5 մ) գլաքարերից։ Մեկ առանցքով տեղադրված պաշտամունքային կառույցները (գլխավորները միմյանց են կապվում կամարակազմ ծածկված անցումներով) շրջապատված են տնտեսական ու բնակելի շենքերով։ Սոլովեցի մենաստանի կառույցներից են, սեղանատունը (500 մ մակերեսով միասյուն դահլիճ), Ուսպենսկի (Վերափոխման, 1552-1557 թթ.), Պրեոբրաժենսկի (Պայծառակերպության, 1556-1564 թթ.), Բլագովեշչենսկի (Ավետման, 1596-1601 թթ.) տաճարները, քարաշեն ապարանքներ (1615 թ.), ջրաղաց (17-րդ դարի սկիզբ), զանգակատուն (1777 թ.), Նիկոլայի եկեղեցին (1834 թ.)։ Սոլովեցի մենաստանն այժմ պատմաճարտարապետական արգելոց է։

Վանք

🌐solovki-monastyr.ru(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոլովեցի մենաստան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 491