Ալաբալանիցա
Ալաբալանիցա (Ալա բալա նիցա), «Կարգին Ստուդիայի» և «Eskiz Studio»-ի նկարահանած հայկական կատակերգական ինտերակտիվ ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 2011 թ․ նոյեմբերի 4–ին։
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | ինտերակտիվ կինո, կատակերգություն |
Թվական | 2011 |
Պրեմիերա | 2011, նոյեմբերի 14, Հայաստան, Երևան |
Լեզու | հայերեն |
Ռեժիսոր | Արման Մարության Վահագն Խաչատրյան |
Պրոդյուսեր | Մկրտիչ Արզումանյան, Արա Յաղջյան, Վահագն Խաչատրյան, Արման Մարության, գլխավոր պրոդյուսեր` Հայկ Մարության |
Սցենարի հեղինակ | Աշոտ Աբրահամյան, Ռոբերտ Մարտիրոսյան, Հարություն Կբեյան, Հայկ Մարության։ |
Դերակատարներ | Հայկ Մարության, Մկրտիչ Արզումանյան, Նազենի Հովհաննիսյան, Լևոն Հարությունյան, Հասմիկ Ղարիբյան և այլոք |
Օպերատոր | Տիգրան Մանկիկյան, Մկրտիչ Մալխասյան (բեմադրող օպերատոր) |
Երաժշտություն | Արտո Թունջբոյաջյան Apricota հնչյունային ռեժիսոր` Լևոն Նավասարդյան |
Մոնտաժ | Արման Մարության (մոնտաժի ռեժիսոր) |
Նկարիչներ | Սոնա Սագրադովա (բեմադրող նկարիչ) |
Կինոընկերություն | Կարգին Ստուդիա, Eskiz Studio |
Տևողություն | 80 րոպե |
IMDb | ID 2123139 |
Թրեյլեր | 'Alabalanica' film 'Ալաբալանիցա' ֆիլմ OFFICIAL TRAILER (Hayko Mko) |
Սյուժե Խմբագրել
Երկու հակադիր կողմեր ՝ Սևը և Սպիտակը, իրար հետ բանավեճի մեջ են մտնում, ինչի արդյունքում գլխավոր հերոսները ՝ անասնաբույժ Ցոլակ Կարպիչն ու շենքեր կառուցապատողող Սևակը, տարբեր պատճառներով ընկնում են կոմայի մեջ, և իրարից անկախ նույն պահին հանդիպում դժոխք-դրախտ սահմանագծին։ Այնտեղ ստանում են հանձնարարություն, համաձայն որի նրանք պետք է սահմանված ժամանակահատվածում այցելեն «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանց և վերցնեն "89208265" դասավորվածությամբ ՀԴՄ կտրոնը, որի ստանալուց կշահեն 5 մլն․ դրամ։ Այդ առաջադրանքի կատարումից էլ կախված է իրենց կոմայից դուրս գալը և հետագա կյանքը շարունակելը[1]։ Հերոսները տարաձայնություններից զերծ մնալու համար ստանում են հեռախոս, որի զանգի միջոցով լուծվում են իրենց բոլոր երկընտրանքները։
Տրիվիա Խմբագրել
Դեպքերը, համաձայն ֆիլմի, կատարվում են 2011 թ․ օգոստոսի 19–ին ցերեկվա ժամը 14:00–ից 16:00–ն ընկած ժամանակահատվածում։
Ինտերակտիվ կատակերգություն Խմբագրել
Ֆիլմը կոչվում է ինտերակտիվ, քանի որ այն DVD դիտարկիչներով դիտելիս որոշակի դրվագներում տալիս է երկընտրանքի հնարավորություն, թե ինչպես կշարունակվեն իրադարձությունները։ Երկրորդ տարբերակները առանձին վիդեոֆայլերով տեղակայված են սկավառակի մեջ, և կարող են առանձին դիտարկվել։
Դերերում Խմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Հայկ Մարության | Սևակ |
Մկրտիչ Արզումանյան | Ցոլակ Կարպիչ |
Նազենի Հովհաննիսյան | Սև |
Լևոն Հարությունյան | Սպիտակ |
Արսեն Գրիգորյան | Բեմադրիչ |
Հասմիկ Ղարիբյան | անասնաբույժ/մարմնավաճառ |
Արտաշես Ալեքսանյան | Աբո |
Արմինե Պողոսյան | Պելագեյա |
Աշոտ Մելոյան | Պետավտոտեսուչ |
Ռաֆայել Երանոսյան | Շեֆոտ/լեյտենանտ |
Անդրանիկ Հարությունյան | Շակալ/Կապիտան |
Արա Կարագյան | Վաղո |
Վահագն Գալստյան | Մաֆիայի վարորդը |
Արման Խաչատրյան (Արմուշ) | վարորդ |
Գրիշա Գաբրիելյան | Խաբեբա |
Կարեն Միրիջանյան | Թափառական |
Քրիստինա Զարգարյան | Մայքլ Ջեքսոնի երկրպագու |
Հասմիկ Բաբայան | Սփյուռքահայ աղջիկ |
Յանա Գաբրիելյան | Ակտիվիստ |
Գևորգ Մուրաֆայան | Տյապիկ - Սևակի ընկեր |
Վյաչեսլավ Շամիրյան | Բժիշկ |
Սաթենիկ Ազարյան | Ռեժիսորի օգնական |
Էմմա Բայկովա | Հիվանդ երեխա |
Տաթևիկ Գևորգյան | Հիվանդ երեխայի մայրը |
Արշավիր Գրիգորյան | Բակլան |
Հովհաննես Հաջինյան | Շմավոն |
Ելենա Եսայան | Շմավոնի կինը |
Երաժշտությունը ֆիլմի օգտագործման մեջ Խմբագրել
1. Լուի Արմսթրոնգ - "What a wonderful world"
2. Կարլ Օրֆֆ - "Carmina burana"
3. Ջուլիո Կաչչինի - "Ave Maria"
4. Կոնստանտին Օրբելյան - "Երևանյան մեղեդի"
5. Միշո - "Կատաֆալկա"
6. Лебе (Լյուբե) - "Гимн России", (Ռուսաստանի օրհներգը)
7. Յալլա
Մեջբերումներ ֆիլմի մասին Խմբագրել
«Ալաբալանիցա»-ն բարու և չարի հակամարտություն է, բայց վերջում ոչ թե բարին է հաղթում չարին, այլ այնպես է անում, որ չարը դառնա բարի։ - Մկրտիչ Արզումանյան[2]
|
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Mediamax։ «“Ալաբալանիցա”»։ bravo.am։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-29-ին։ Վերցված է 2016-03-06
- ↑ Սիրանուշ Եղիազարյան (12 Նոյեմբերի 2011)։ «Ալաբալանիցա»։ bravo.am։ Վերցված է 7 Մարտ 2016