Արա Կարագյան
հայ դերասան
Արա Ալբերտի Կարագյան (1963, փետրվարի 16, Երևան), հայ դերասան։
![]() | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1963 (60 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Կենսագրություն խմբագրել
1984 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը (Ալեքսանդր Քոչարյանի արվեստանոցը)։ 1984-1997 թվականներին եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի, ապա՝ «Թատրոն 13»-ի, «Թատրոն Անիվների Վրա»-ի, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան։ Աշխատում է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Վարել է «Մուգունինի-Բուա» հեռուստաշոուն[1]։
Ներկայացումներ խմբագրել
- «Քաջ Նազար»
- «Խեղկատակը»
- «Սիրահարված արքայազն»
- «Չարլեի մորաքույրը»
- «Դեպք մետրոյում»[2]
- «Գազանանոց Մադագասկար»
- «Ռիչարդ Երրորդ»
- «Ալադին»
- «Թռիչք կկվի բնի վրայով»
Հեռուստասերիալներ խմբագրել
- «Հրեշտակների դպրոցը»
- «Որոգայթ»
- «Մաեստրո»
- «Քաղաքում»
- «Ալաբալանիցա»
- «Ծիրանի պուրակները»
- «Դոմինո»
- «Սահմանին»
- «Վայրենի տատին»
- «Women in black»
- «Ժառանգ80»
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Արա Կարագյանի կենսագրությունը AV Production կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2018-02-18
- ↑ ««Դեպք մետրոյում»»։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-16-ին։ Վերցված է 2015-02-16