Նազենի Հովհաննիսյան
Նազենի Գառնիկի Հովհաննիսյան (հուլիսի 18, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, հաղորդավարուհի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս։
Նազենի Հովհաննիսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 18, 1982 (38 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Հայ |
Կրոն | Քրիստոնեություն |
Մասնագիտություն | Դերասանուհի, հաղորդավարուհի, դասախոս |
Աշխատանք | 2001-ներկա |
Պարգևներ և մրցանակներ | Երախտագիտության մեդալ և Գարեգին Նժդեհ մեդալ |
Nazeni Hovhannisyan Վիքիպահեստում |
ԿրթությունԽմբագրել
1998 թվականին ավարտել է Երևանի թիվ 139 միջնակարգ դպրոցը։ 7-ամյա երաժշտական կրթություն է ստացել Երևանի Ասլամազյանի անվան թիվ 11 դպրոցում։ 1998-2002 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի և թատրոնի դերասան (երաժշտական ուղղությամբ) բաժնում (Արմեն Մազմանյանի արվեստանոց)։ Սովորել է նաև բեմական խոսքի արվեստ (Ա. Հեքեքյանի արվեստանոց)։
ԱշխատանքԽմբագրել
2001-2012 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում (Հ1), որտեղ հեղինակել, վարել է բազմաթիվ հաղորդումներ, կրկնօրինակել է մի շարք ֆիլմեր, հոլովակներ, մեկնաբանել է բազմապիսի մշակութային, երաժշտական, սպորտային հաղորդաշարեր։ 2010 թվականին մեկնաբանել է «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը[1]: 2010 թվականից աշխատում է Երևանի Կամերային թատրոնում` որպես դերասանուհի, 2011 թվականից` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ որպես բեմական և հեռուստատեսային խոսքի դասախոս։ 2012 թվականից աշխատում է Արմենիա հեռուստաընկերությունում (Արմենիա TV)՝ որպես հաղորդավարուհի։
ՖիլմագրությունԽմբագրել
- «Ոչինչ չի մնա» (2007)[2]
- «Երեք ընկեր» (2008)[3]
- «Տաքսի «Էլի լավ ա»» (2009)[4]
- «Սպանված աղավնի» (2009-2010 թվականներին)[5]
- «Խաչագողի հիշատակարան» (2010-2011 թվականներին)[6]
- «Ալաբալանիցա» (2011)[7]
- «Գարեգին Նժդեհ» (2013)[8]
- «Պապ 005» (2015)
- «Հոսանքին հակառակ» (2017)
- «Անհայտ բաժանորդ» (2019)
- «Անուշ անավարտ օպերա» (2020)
- «Երջանկության մեխանիկա» (2021)
Թատերական ներկայացումներԽմբագրել
2002 թվականից խաղում է թատերական ներկայացումներում՝
- Գրիբոյեդովի «Դժբախտություն և բանականություն»,
- «Արա Գեղեցիկ և Շամիրամ»[9]
- Սերգեյ Փարաջանովի թանգարանում՝ «Սոնատ ջութակի համար»
- «Ինչ տարբերություն, թե ում հետ»[10]
- «Վերջին տանգոն»[11] և այլն։
ՀաղորդումներԽմբագրել
- 2001-2002 թվականներին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում (Հ1) վարել է «Որակի նշան» հաղորդումը
- 2002-2004 թվականներին Հանրային հեռուստաընկերությունում վարել է «Մետեո TV» հաղորդումը
- 2004 թ. Հանրային հեռուստաընկերությունում հեղինակել և վարել է «Դեմքեր» մշակութային հաղորդումը
- 2005 թ. Հանրային հեռուստաընկերությունում վարել է «Բարի գիշեր» հաղորդումը
- 2005 թ. Հանրային հեռուստաընկերությունում վարել է «Ժուկով ժամանակով» մանկական հաղորդումը
- 2004-2009 թվականներին Հանրային հեռուստաընկերությունում վարել է «Առաջին ծրագիրը»
- 2009-2012 թվականներին Հանրային հեռուստաընկերությունում հեղինակել և վարել է «Երջանկության մեխանիկա»[12] հաղորդումը
- 2012 թ «Արմենիա» հեռուստաընկերությունում, վարել է «Հայացք ներսից»[13] հաղորդաշարը
- 2012 թ «Արմենիա» հեռուստաընկերությունում վարել է «Երկրի գանձերը»[14] հաղորդաշարը («Երկրի գանձերը» հաղորդաշարը վարում է հաղորդավար Կարեն Քոչարյանի հետ միասին)
- 2012-2013 թվականներին «Արմենիա» հեռուստաընկերությունում վարել է «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծի առաջին եթերաշրջանը հաղորդավար Ռաֆայել Ղազարյանի հետ[15]
- 2013 թ. «Արմենիա» հեռուստաընկերությունում վարել է «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծի երկրորդ եթերաշրջանը[16] հաղորդավար, դերասան Հովհաննես Ազոյանի հետ
- 2013 թ․ «Արմենիա» հեռուստաընկերությունում վարել է «Մարդկային գործոն»[17] թոք-շոուն[18]
- 2015 թվականից «Արմենիա» հեռուստաընկերության «Ամենախելացին» հեռուստանախագծի 1-6 եթերաշրջանների հաղորդավար
- 2016 թվականից մինչև հիմա վարում է «Համի ուժը» հաղորդաշարը
ՀանդիսավարություններԽմբագրել
- 2002-2007 թվականներին եղել է «Կռունկ» երաժշտական մրցույթ-փառատոնի հանդիսավարը
- 2003-2006 թվականներին եղել է «Միսս Հայաստան» և «Միսս Երևան» գեղեցկության մրցույթների հեղինակը, սցենարիստը և հանդիսավարը
- 2006 թ., 2009 թ., 2010 թ. և 2011 թ. եղել է Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխությունների հանդիսավարը
- 2007 թ., 2009 թ. և 2010 թ. եղել է Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխությունների հանդիսավարը
- 2008 թ. և 2010 թ. եղել է Մոսկվայի հայկական երաժշտական մրցանակաբաշխությունների հանդիսավարը
- 2011 թ. եղել է «Երևանյան Հեռանկարներ» 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի հիմնական հանդիսավարը, որի շրջանակներում համերգային հյուրախաղերով Երևանում հանդես են եկել բազմաթիվ աշխարհահռչակ արտիստներ՝ Վ. Սպիվակով, Յու. Բաշմետ, Ք. Պենդերեցկի, Ջ. Քոքեր, Գ. Բրեգովիչ, Ջ. Բենսոն, Պ. Դոմինգո և այլք
- 2012 թ. վարել է «Հայակ» կինոմրցանակաբաշխությունը[19][20][21][22]
ՊարգևներԽմբագրել
ՀարցազրույցներԽմբագրել
ՏպագիրԽմբագրել
- erit.am 2010 թ.
- bravo.am 2010 թ.
- Արմենպրես 2012 թ.
- 168.am 2013 թ.
- armstar.am 2013 թ.
- style.news.am 2013 թ.
- operativ.am 2013 թ.
ՏեսագրություններԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Նազենի Հովհաննիսյանը մեկնաբանում է Եվրատեսիլ միջազգային երաժշտական մրցույթը, որը գտնվել է youtube.com կայքում
- ↑ ««Ոչինչ չի մնա» ֆիլմի պրեմիերան կկայանա վաղը»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2017-11-18
- ↑ «Երեք ընկեր ֆիլմը» armhouse.net կայքում, որտեղ խաղում է Նազենի Հովհաննիսյանը
- ↑ «YouTube»։ www.youtube.com (հայերեն)։ Վերցված է 2017-11-18
- ↑ «Սպանված աղավնի» ֆիլմը dailymotion.com կայքում, որտեղ խաղում է Նազենի Հովհաննիսյանը
- ↑ Mediamax։ «“Խաչագողի հիշատակարանը”»։ Bravo.am (ամհարերեն)։ Վերցված է 2017-11-18
- ↑ Mediamax։ «“Ալաբալանիցա”»։ Bravo.am (ամհարերեն)։ Վերցված է 2017-11-18
- ↑ «Գարեգին Նժդեհ» ֆիլմը armstudia.com կայքում, որտեղ խաղում է Նազենի Հովհաննիսյանը
- ↑ «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ներկայացման վերաբերյալ newsarmenia.am կայքի նյութում հիշատակվում է Նազենի Հովհաննիսյանի մասին
- ↑ User Super։ «Կառավարական համերգ»։ www.erkat.am (hy-hy)։ Վերցված է 2017-11-18
- ↑ Mediamax։ «“Վերջին տանգոն”»։ Bravo.am (ամհարերեն)։ Վերցված է 2017-11-18
- ↑ Նազենի Հովհաննիսյանը վարում է «Երջանկության մեխանիկա» հաղորդումը, որը գտնվել է youtube.com կայքում
- ↑ Նազենի Հովհաննիսյանը վարում է «Հայացք ներսից» հաղորդաշարը,որը կարելի է գտնել armeniatv.am կայքում
- ↑ Նազենի Հովհաննիսյանը վարում է «Երկրի գանձերը» հաղորդաշարը,որը կարելի է գտնել armeniatv.am կայքում
- ↑ hy.wikipedia.org կայքում նշված է «Հայաստանի ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանը Նազենի Հովհաննիսյանի կողմից վարելու մասին
- ↑ armstar.am կայքում նշված է «Հայաստանի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանը Նազենի Հովհաննիսյանի կողմից վարելու մասին
- ↑ Նազենի Հովհաննիսյանը վարում է «Մարդկային գործոն» հաղորդաշարը, որը կարելի է գտնել armeniatv.am կայքում
- ↑ Նազենի Հովհաննիսյանը վարում է «Մարդկային գործոն» հաղորդաշարը, որը կարելի է գտնել hy.wikipedia.org կայքում
- ↑ User Super։ «Նազենի Հովհաննիսյան»։ www.erkat.am (hy-hy)։ Վերցված է 2017-11-18
- ↑ Նազենի Հովհաննիսյանի կենսագրության վերաբերյալ նյութ haynames.com կայքում
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Նազենի Հովհաննիսյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-11-18
- ↑ «նազենի հովհաննիսյան - Google Որոնում»։ www.google.am (hy-US)։ Վերցված է 2017-11-18
- ↑ Ն. Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ