Միքայել Աբրահամյան (դեկտեմբերի 24, 1984(1984-12-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեփեր և դերասան, ավելի հայտնի է որպես Միշո։ Համարվում է Հայաստանում հիփ հոփ երաժշտության հիմնադիրը։

Միշո
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՄիքայել Աբրահամյան
Ծնվել էդեկտեմբերի 24, 1984(1984-12-24) (38 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Ժանրերհիփ-հոփ, ռեպ
Մասնագիտությունռեպ
Գործունեություն2000–այժմ
ԿապվածՀՏ Հայկո, DJ Serjo, A Chilla, Felo, ՀՏ Համո

Վաղ կյանք խմբագրել

Միշոն ծնվել է 1984 թվականի դեկտեմբերի 24-ին[1][2] Երևանում՝ արցախցի բժշկի և ուսուցչի ընտանիքում։ Դպրոցական և ուսանողական տարիներին խաղացել է բասկետբոլ։ 2009 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը և ստացել բժշկի որակավորում[2]։

Երաժշտական գործունեություն խմբագրել

Միշոն հետաքրքրվում էր հիփ հոփով դեռ դպրոցական տարիներին։ 14 տարեկանից գրում էր բանաստեղծություններ։ Երբ առաջին անգամ լսել է հիփ հոփ երաժշտություն, մեծապես զարմացած էր, թե ինչպես կարող են երաժշտությունը և պոեզիան լինել այդքան համահունչ, ուստի որոշել է, որ ինքը ևս ցանկանում է զբաղվել դրանով։ 2000 թվականին մանկության ընկերներ Յոժի, Համոյի և իր զարմիկ Սաշի հետ Միշոն ստեղծե է «Selected from...» խումբը, որտեղ էլ առաջին անգամ գրել է հիփ հոփ ժանրի երգ հայերենով։ Նրանք գրում էին երգեր հայերեն և ռուսերեն լեզուներով։ Մեկ տարի անց առանց տեսանելի պատճառների խումբը դադարեցրել է գործունեությունը[3]։

2001 թվականին Միշոն ծանոթացել է ՀՏ Հայկոյի հետ։ Երկու տարի հետո հրապարակվել է նրանց առաջին երգը՝ «Հայ տղեն տղայա» (իրենց խմբի անունով՝ «Հայ Տղեք»)։ Դա առաջին հիփ հոփ խումբն էր Հայաստանում։ «Հայ Տղեքը» պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը 2008 թվականին։ Նույն թվականին Միշոն հիմնադրել է նոր խումբ՝ «Հայ Թիմ» անունով[2]։

2007 թվականին Միշոն սկսել է սոլո գործունեություն՝ նույն տարում թողարկված «Էկա, տեսա, ...ի» ալբոմով։ Նա հանդես է եկել որպես լուրջ քնարերգու, որը բարձրաձայնում էր իր երկրի սոցիալական խնդիրները և արգելքները։ Նրա աշխատանքն աչքի էր ընկնում ոչ միայն Հայաստանում հիփ հոփը տարածելով, այլև ստեղծագործությունների քաղաքական, քնարական բովանդակությամբ։

Դերասանական գործունեություն խմբագրել

Երաժշտության մեջ Միշոյի հաջողությունը հանգեցրել է ֆիլմերի տարբեր առաջարկների։ 2005 թվականին նա ստացավ առաջին դերը «Մեր Բակը 3» ֆիլմում, որի համար գրել է նաև սաունդթրեք («Հայ տղեքի») հետ[4]։ 2010 թվականին նրան առաջարկվել է առաջին գլխավոր դերը «Պահանջվում է միլյոնատեր» ֆիլմում[5]։Այս ֆիլմի հաջողությունից հետո նրան առաջարկվել է ևս երկու դեր «Poker.Am»[6] (2012) և «Հյուսիս-հարավ»[7] (2015) ֆիլմերում։

Արշավներ խմբագրել

Միշոյի ճանաչումը, նրա երաժշտությունն ու դերասանական գործունությունը նրան դարձրել են նաև տարբեր արշավների դեմք։ 2012 թվականին նրա նկարը օգտագործվել է ՁԻԱՀ-ի դեմ քարոզարշավի ժամանակ, որի նպատակն էր գտնել արյան դոնորներ վիրուսով վարակվածների համար։ Միշոյին առաջարկվել է նաև անցկացնել վարպետության դաս Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում[8], որտեղ նա սովորեցրել է երեխաներին՝ ինչպես ինքնադրսևորվել ռեպի օգնությամբ։ 2015 թվականին VivaCell-MTS[9] Միշոյին դարձրել է իր արշավների դեմքը, նկարահանել 4 գովազդային հոլովակ, նաև նրան պատվիրել գրել երգ, որը պիտի դառնար արշավի սաունդթրեքը («Super BIT»)[10]։

Բարեգործություններ խմբագրել

Բժշկի արտոնագիրը ստանալուց հետո Միշոն իր երաժշտական գործունեությանը զուգահեռ շարունակել է կամավոր կատարել բժշկի աշխատանքը՝ օգնելով աղքատության մեջ գտնվող, հաշմանդամ և մանկատան երեխաներին։ Նա նաև ելույթ է ունեցել տարբեր բարեգործական համերգներում, այդ թվում՝ Blood Drive 2013 թվականին Երևանում[11][12], դրամահավաք Բրյուսելում գտնվող հայկական գյուղերի կարիքավոր ընտանիքների համար 2015 թվականին[13] և դրամահավաք Հայաստանի հիվանդ երեխաների համար 2017 թվականին[14]։

Անձնական կյանք խմբագրել

2012 թվականին Միշոն Լոս Անջելեսում ծանոթացել է հեռուստապրոդյուսեր, հաղորդավարուհի և դերասանուհի Սոնա Հովհաննիսյանի հետ[15][16]։ 2015 թվականին նրանք ամուսնացել են Երևանում[17]։

Սկավառակագրություն խմբագրել

Միշոյի ալբոմները 2004 թվականց մինչ օրս[18][19][20]

Հայ Տղեք խմբագրել

  • Հայ Տղեք - 2004
  • Մի Կաթիլ Մեղր - 2006

Սոլո ալբոմներ խմբագրել

  • Էկա, տեսա, ...ի - 2007
  • Քաղաքը խոսում ա, լսեք... - 2009
  • Զրո - 2010
  • Իմ Լեզուն - 2011
  • Բծախնդիր - 2015
  • Մառախուղ - 2017
  • Խճճված Ջուր - 2020

Համատեղ ալբոմներ խմբագրել

  • Ինկվամ (Գարիկի հետ) - 2009
  • Մի Քանի Հոգի (որպես «Մի Քանի Հոգի» խմբի անդամ) - 2013
  • Մի Քանի Հոգի 2 (որպես «Մի Քանի Հոգի» խմբի անդամ) - 2018

Ծանոթագրություններ խմբագրել