Վյաչեսլավ Շամիրյան

հայ դերասան

Վյաչեսլավ Արշակի Շամիրյան (սեպտեմբերի 10, 1951(1951-09-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։

Վյաչեսլավ Շամիրյան
Ծնվել է1951 սեպտեմբերի 10
ԾննդավայրԵրևան
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ

Կենսագրություն խմբագրել

Վյաչեսլավ Շամիրյանը ծնվել է 1951 թվականին, Երևանում։ Բանակում՝ ծառայության ընթացքում, հանդես է եկել որպես երաժիշտ։ 1973-1975 թվականներին սովորել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանական ստուդիայում։ Աշխատում է նույն թատրոնում որպես դերասան[1]։

1989-1993 թվականներին մասնակցել է Արցախի պատերազմին։ Երկրապահ կամավորական միության անդամ է[2]։

Դերեր թատրոնում խմբագրել

  • Մոզի՝ Սունդուկյանի «Քանդած օջախ»
  • Վասիլի Բոկ՝ Գալինի «Մրցույթ»
  • Լեյզեր՝ Գորինի «Հիշատակի աղոթք»
  • Շահեն՝ Շանթի «Ինկած բերդի իշխանուհին»
  • Մինթոև՝ Շիրվանզադեի «Մորգանի խնամին»
  • Իոլայ` Գ. Շախի «Հերկուլեսի տասներեքերորդ սխրանքը»
  • Խեղկատակ` Մ. Ֆյուշտի «Թագավորական ողբերգություն»
  • Միտրֆան` Դ. Ֆոնվիզինի «Տհասը»)
  • Սուսլիկ (Ստ. Կոստովի «Գուշակ»
  • Միհրդատ Պոնտացի` Պ. Զեյթունցյանի «Աստվածների կանչը»
  • Տիմոտե, այնուհետև Իշխան`Ա. Ցագարելիի «Խանումա»

Դերեր ֆիլմերում խմբագրել

Հեռուստասերիալներ խմբագրել

  • «Կյանքի գինը»
  • «Վերադարձ»

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել