Հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն
Հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն, հակիրճ՝ ՀԴՄ կտրոն, Հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով հատուկ ժապավենի վրա տպագրվող կտրոն։ Ժամանակակից ՀԴՄ-ների մեծամասնությունում տպելու համար օգտագործվում է ջերմաթուղթ։

Որոշ պետություններում ՀԴՄ կտրոնների վրա տեղադրված է պետության տարբերանշանը և որևէ գրությունը, որը թույլ է տալիս պարզել մեքենայի հսկիչ-դրամարկղային մեքենայի արտադրողին և մակնիշը։ Օրինակ, Լիտվայում տպած բոլոր ՀԴՄ կտրոնների վրա կարելի է գտնել LTF գրությունը և երկու լատինական տառից կազմված մեքենայի մակնիշի կոդը։ Պետության տարբերանշանը տեղադրված է նաև իտալական[1], լեհական[2], չեխական (MF)[3] ՀԴՄ կտրոնների վրա։
Հայաստան խմբագրել
Հայաստանում գործում է 2004 թվականի նոյեմբերի 22-ին ընդունված «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի օրենքը[4]։
Հայաստանում ՀԴՄ-ի միջոցով տպագրվող կտրոնի վրա գրանցվող տեղեկությունները պետք է լինեն հայերենով[5]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Logotipo fiscale»։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-21-ին։ Վերցված է 2020-02-04
- ↑ Լեհաստանի ՀԴՄ կտրոնների պետական տարբերանշանը
- ↑ «Fiskalní logotyp»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2011-09-26
- ↑ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
- ↑ Հայաստանի Հանրապետության Կառավարության Որոշում 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1318-Ն Որոշում «Հսկիչ-դրամարկղային մեքենային եվ ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման եվ գրանցումից հանման կարգն ու հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու մասին»