Արսեն Գրիգորյան (երգիչ, 1982)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արսեն Գրիգորյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արսեն Գրիգորյան (հունվարի 20, 1982, Վարդենիկ, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, հաղորդավար, երգիչ։
Արսեն Գրիգորյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 20, 1982 (43 տարեկան) |
Ծննդավայր | Վարդենիկ, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 դպրոց և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (2002) |
Մասնագիտություն | դերասան, հաղորդավար, երգիչ և հեռուստատեսային դերասան |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1982թ. հունվարի 20-ին, ՀՀ Վարդենիկ գյուղում։ Վաղ հասակից բնակվել է Երևանում։ Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 84 միջնակարգ դպրոցը։ 1995-97թթ. սովորել է «Մետրո» թատրոնի մանկապատանեկան ստուդիայում։ 1997-2002թթ. աշխատել է «Գոյ» թատրոնում։ 1998-2002թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 2002-11թթ. աշխատել է «Հայաստան հանրային», «Նոր ալիք» և «Արարատ» հեռուստաընկերություններում, և «Սիգմա TV» ընկերությունում, որտեղ վարել է բազմաթիվ հաղորդումներ՝ «Ազգային երաժշտական ալիք», «Երաժշտական փոստարկղ», «Մերկ ճշմարտություն», «Ռուբիկոն», «Թեժ տասնյակ» և այլն։ 2004թ-ից, որպես դերասան, աշխատում է Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոնում, 2009թ-ից` Երևանի պետական Կամերային թատրոնում։ Թողարկել է 5 տեսահոլովակ։ Տարբեր երաժշտական մրցանակաբաշխությունների ժամանակ արժանացել է բազմաթիվ մրցանակների` «Տարվա հիթ», «Տարվա տեսահոլովակ» և այլն։ Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Մոխրաման», «Կյանքը մեկ օրում», «Կորցված և գտնված Հայաստանում», «Ալա Բալա Նիցա», «Արտիստը», «Դուռը բաց» և այլն։ 2011-16թթ. աշխատել է «32 Production» ընկերության և «Արմենիա» հեռուստաընկերության «32 ատամ» հումորային նախագծում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Zarkfoundation - Արսեն Գրիգորյան». zarkfoundation.com.