Արտաշես Ալեքսանյան

հայ դերասան

Արտաշես Վլադիմիրի Ալեքսանյան (հուլիսի 17, 1961(1961-07-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՀՀ վաստակավոր արտիստ (2017)։

Արտաշես Վլադիմիրի Ալեքսանյան
Ծնվել էհուլիսի 17, 1961
(59 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ«Վազգեն Սարգսյան» մեդալ Մարտական գործողությունների մասնակից Գարեգին Նժդեհ մեդալ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ և Հայաստանի վաստակավոր արտիստ

ԿենսագրությունԽմբագրել

Արտաշես Ալեքսանյան ծնվել է 1961 թվականի հուլիսի 17-ին, Երևանում։ 1978 թվականին ավարտել է Լենինականի ֆիզիկամաթեմատիկական թեքումով թիվ 33 միջնակարգ դպրոցը։ 1982-1984 թվականներին սովորել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստուդիայում` Խորեն Աբրահամյանի ղեկավարությամբ, 1984-1988 թվականներին` Մոսկվայի համամիութենական պետական կինոինստիտուտում` Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ[1]։ 1986 թվականին նկարահանվել է Սվերդլովսկի կինոստուդիայում և «Ղազախֆիլմ»-ում։ 1988-1990 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիակն թատրոնի դերասան։ 1990 թվականին նկարահանվել է «Երեք թագավորների պատերազմը» և «Ինկած բերդի իշխանուհին» ֆիլմերում (վերջինիս համար արժանացել է «Տարվա լավագույն դերասան» մրցանակին)։ 1991-1992 թվականներին մասնակցել է Արցախի պատերազմին, եղել է ֆիդայի, Մահապարտների ջոկատի պատվավոր անդամ։ 1992-1994 թվականներին եղել է Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասան։ 1994-1996 թվականներին նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում։ 1994-1996 թվականներին աշխատել է հայկական մի քանի հեռուստաընկերություններում և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում։ 1998-2001 թվականներին եղել է Չեխիայի Մայր թատրոնի ռեժիսոր, որտեղ բեմադրել է 5 ներկայացում` Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ», Լոպե դե Վեգայի «Շունը դեզի վրա», Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր», Թ. Բրանդոյի «Չառլիի մորաքույրը», Ռ.Կալինովսկու «Գազանը լուսնի վրա»։ 2002-2003 թվականներին կրկին համագործակցել է «Լենֆիլմ» կինոստուդիայի հետ։

Բեմադրել է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին և Հայոց Մեծ եղեռնին նվիրված ներկայացումները։ 2003-1202 թվականներին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում խաղացել է բազմաթիվ ներկայացումներում։ Դասավանդում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում։ 2011 թվականին հիմնել է թատրոն-ստուդիա, որտեղ բեմադրել է «Հայերի դատը մարդկության դատն է» ներկայացումը[2]։

ՆերկայացումներԽմբագրել

ՖիլմերԽմբագրել

  • «Սիրո անիվ»
  • «Գարի Պալմեր»
  • «Ջարդված լապտերների փողոց»
  • «Աբու Լալա Մահարի»
  • «Երեք թագավորների կռիվը»
  • «Ինկած բերդի իշխանուհին»
  • «Մի վախեցիր»
  • «Poker.am»
  • «Գարեգին Նժդեհ»
  • «Ռուսական տապան»
  • «Հատուկ նշանակության ջոկատ»
  • «Սուրը ամպերի մեջ»
  • «Բանդիտական Պետերբուրգ»

ՀեռուստասերիալներԽմբագրել

Նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության նկարահանած մի շարք հեռուստասերիալներում[3]։

  • «Ճակատագրի գերիները»
  • «Դժբախտ երջանկություն»
  • «Եզրագծից այն կողմ»
  • «Վերադարձ»
  • «Ոստիկաններ»
  • «Հարազատ թշնամի»
  • «Առաջնորդները»
  • «Պատվից առավել»
  • «Սարի աղջիկ»

ՑուցահանդեսներԽմբագրել

Չեխիայում ունեցել է անհատական նկարների երկու ցուցահանդես։

Պարգևներ, մրցանակներԽմբագրել

  • «Վազգեն Սարգսյան» մեդալ
  • Մարտական գործողությունների մասնակից կրծքանշան
  • Հովհաննես Բաղրամյան շքանշան
  • Սասունցի Դավիթ շքանշան
  • Գարեգին Նժդեհ մեդալ
  • «Տարվա լավագույն դերասան» մրցանակ, 1990
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2017
  • Պուշկինի և Յախունտովի ասմունքի մրցույթների 1-ին և 2-րդ մրցանակների դափնեկիր
  • Գյումրու «Ոսկե Մուշարբա» մրցանակակիր

2004 թվականին սփյուռքում հայապահպանման և հայ մշակույթը տարածելու և մեծ վաստակ ունենալու համար Արտաշես Ալեքսանյանի անունը գրանցվել է հայկական սփյուռքի հանրագիտարանում։

ԾանոթագրություններԽմբագրել