Վահագն Խաչատրյան (կինոռեժիսոր)
Վահագն Խաչատրյան (հուլիսի 29, 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոռեժիսոր[1]։
Վահագն Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 29, 1977 (46 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | կինոռեժիսոր |
Կենսագրություն
խմբագրելՎահագն Խաչատրյանը ծնվել է 1977 թվականի հուլիսի 29-ին, Երևանում[2]։ Միջնակարգ կրթությունը ստացել է 1984-1994 թվականներին՝ Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցում, որից հետո՝ 1994-1999 թվականներին ուսումը շարունակել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գեղարվեստական ֆիլմերի ռեժիսուրա ֆակուլտետում։
1996 թվականին հիմնադրել է Էսքիզ ստուդիա ընկերությունը, միաժամանակ հադիսացել է այդ ընկերության տնօրենը։ 2006-2011 թվականներին եղել է «Ինտերակտիվ Թիվի» ընկերության տնօրենը, հանդիսանալով հիմնադիր բաժնետեր։ «Ալա բալա նիցա», «Սուպեր մամա», «Սիրո գործակից» ֆիլմերի բեմադրող ռեժիսորն է։
2012 թվականին նշանակվել է «Ա-ԹԻՎԻ հեռուստաընկերության» գլխավոր տնօրեն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ԿինոNEWS. Վահագն Խաչատրյան (կինոիրադարձություններ)». www.1tv.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Zarkfoundation - Վահագն Խաչատրյան». zarkfoundation.com.
Արտաքին հղումներ
խմբագրել- Վահագն Խաչատրյան. Կինոն ազատ գոտի է
- Կինոռեժիսորներ Վահագն Խաչատրյանը և Գուժ Թադևոսյանը մրցանակների են արժանացել «ԱՊՀ երկրների երիտասարդ կինո» ֆորումում
- Գլխավոր մրցանակը բերվել է Հայաստան