Կարգին Ստուդիա
«Կարգին Ստուդիա», ընկերություն, որը զբաղվում է սերիալների, կինոների, հաղորդումների արտադրությամբ։ Հանդիսանում է Կարգին Հաղորդման, Կարգին սերիալի, Կարգին մուլտերի և մի շարք այլ հաղորդումների արտադրողը։
«Կարգին Ստուդիա» ՍՊԸ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ձեռնարկություն |
Ընկերության տեսակ | Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
Հիմնադրված է | 2004թ․ օգոստոսի 9 |
Վայր | Երևան, Արաբկիր, Վրացական 8, բն․ 32 ըստ Սփյուռ տեղեկատույի ՝ Երևան, Կենտրոն, Բայրոնի փողոց, շին․ 5[1] |
Երկիր | Հայաստան |
Գլխավոր անձինք | Հայկ Մարության Մկրտիչ Արզումանյան Հասմիկ Ղարիբյան Արման Մարության Աշոտ Մելոյան |
Արտադրանք | հաղորդումներ մուլտֆիլմեր սերիալներ սիթքոմներ կինոնկարներ ներկայացումներ |
Կայք | kargin.am |
Պատմություն խմբագրել
Ընկերությունը հիմնվել է 2004 թ․–ին Հայկ Մարությանի, Մկրտիչ Արզումանյանի և ընկերների կողմից ՝ Կարգին Կասետի, ներառյալ ՝ Կարգին Հաղորդման արտադրության համար։ Մինչև այդ հաղորդման արտադրությամբ զբաղվում էր միայն «Կարեն Ստուդիա»–ն։ Հետագայում ընկերությունը սկսեց համագործակցել Արմենիա հեռուստաընկերության և Կարեն Ստուդիայի հետ, և տալ արտադրանքի եթերի բացառիկ իրավունք Կարգին Հաղորդման և հետագա արտադրանքի համար, ինչպես արեց իր նախկին արտադրողը։
2012 թ․ ապրիլի 29–ին գրանցվում է իրենց պաշտոնական ալիքը YouTube-ում, որտեղ տեղադրվում են «Կարգին Ստուդիա»–ի արտադրված կինոնկարները և հաղորդումները։ Որոշակի վիդեոներ հեղինակային իրավունքների պատճառով հասանելի չեն մի շարք այլ երկրների համար, այդ թվում ՝ Հայաստանի։
2013 թ․–ին ստեղծվում է «Կարգին ԹիՎի» ՍՊԸ–ն ՝ «Կարգին Սքեթչ Շոու»–ի արտադրության համար։ Շոույի ավարտից հետո հիմնական արտադրանքը նորից իրականացնում է «Կարգին Ստուդիան»։
2019 թվականի դեկտեմբերի 6–ին լուծարվում է «Կարգին Ստուդիա»[2]–ն, իր հետ զուգահեռ նաև «Հայկո ընդ Մկո Կարգին»[3] և «Կարգին ԹիՎի»[4] ՍՊԸ–ները։
Ֆիլմագրություն խմբագրել
Անվանում | Թողարկման տարեթվեր | Տեսակ |
---|---|---|
Կարգին Կասետ | 2003 – 2007 | մանրապատումներ |
Կարգին DVD | 2007 – 2011 | մանրապատումներ |
Կարգին Հաղորդում | 2003 – 2009 | մանրապատումներ |
Կարգին Մուլտեր | 2007 | մուլտֆիլմ |
Կարգին Նոստալջի | 2010 – 2014, 2023-ից | մանրապատումներ |
Կարգին Սերիալ | 2010 – 2013 | սերիալ, սիթքոմ |
Ալաբալանիցա | 2011 | ինտերակտիվ կատակերգություն |
No Comment | 2011 | ներկայացում |
Կարգին Սքեթչ Շոու | 2013 | մանրապատումներ |
Սուպեր Մամա | 2014 | կատակերգություն |
Սիրո Գործակից | 2015 | կատակերգություն |
Ազիզյանները | 2016 – 2019 | սիթքոմ |
Սուպեր Մամա 2 | 2017 | կատակերգություն, սիկվել |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Սփյուռ տեղեկատու–ի էջ
- ↑ «Հայտարարություն «ԿԱՐԳԻՆ ՍՏՈՒԴԻԱ» ՍՊԸ-ի լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին»։ Ազդարար.am։ 06.12.2019
- ↑ «Հայտարարություն «ՀԱՅԿՈ ԸՆԴ ՄԿՈ «ԿԱՐԳԻՆ» ՍՊԸ-ի լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին»։ Ազդարար.am։ 06.12.2019
- ↑ «Հայտարարություն «ԿԱՐԳԻՆ ԹԻՎԻ» ՍՊԸ-ի լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին»։ Ազդարար.am։ 06.12.2019